TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սենատոր Մենենդեսը մտահոգություն է հայտնել Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնության փոքր չափի վերաբերյալ

12:15 15.07.2021

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն, դեսպան Սամանթա Փաուերին մտահոգություն է հայտնել Ջո Բայդենի վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության փոքր չափի վերաբերյալ: «Ես խիստ մտահոգված եմ Հայաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին տրամադրվող հումանիտար օգնության չափով: Այն շատ քիչ է»,- նշել է Բոբ […]

̰ ̰
Կայացել է հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի նիստը

12:01 15.07.2021

Հուլիսի 14-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքի մոտով անցնող ավտոճանապարհի մոտ 8 կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը։ Մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, […]

̰
Հուլիսի 14-15-ը գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ

11:55 15.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներիկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Հուլիսի 14-15-ը գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰ ̰
Օդեսայի օդանավակայանը հետաձգել է դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ թռիչքները

11:44 15.07.2021

Օդեսայի միջազգային օդանավակայանը հինգշաբթի՝ հուլիսի 15-ին չի ընդունի որևէ թռիչք Հայաստանից և մի շարք այլ երկրներից: Բոլոր ինքնաթիռների նախատեսված ժամանումներն ու մեկնումները հետաձգվել են: Այդ մասին վկայում է օդանավակայանի ցուցանակը: Մասնավորապես, հետաձգվել են թռիչքները դեպի Եգիպտոս, Թուրքիա, Լեհաստան, Ավստրիա, Վրաստան, Հայաստան և Իսրայել: Նաև Օդեսայի և Կիևի միջև ներքին թռիչքներ չեն իրականացվի: Միևնույն ժամանակ, հուլիսի […]

̰
ԿԸՀ-ն բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

11:36 15.07.2021

ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։ Այս մասին գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

̰
Արմավիր-Երևան ճանապարհին վթարից վարորդներն ու ուղևորը տեղում մահացել են

11:12 15.07.2021

2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցներ են, տեղում մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք․ 4 մարդ մահացել է

11:04 15.07.2021

Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 949 դեպք, որոնցից 218 022 -ն` առողջացած, 4556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 253 024 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5662 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք: Ունենք 126 […]

̰
̰
Տեղի կունենա Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան

10:59 15.07.2021

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի ներկայացումները Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում տեղի կունենան հուլիսի 16-ին, 17-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, 19-ին, 20-ին՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ: Ներկայացումների սկիզբը ժամը 20:00-ին է։ Գլյուկի 18-րդ դարի այս անմահ […]

̰
Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը կայուն է․ մանրամասներ

10:54 15.07.2021

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակն այս պահի դրությամբ կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է կայուն, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա: Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից: Հիշեցնեք, որ երեկ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նորածին […]

̰
Կայացել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի ժյուրիի անդրանիկ նիստը

10:48 15.07.2021

Կայացել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի ժյուրիի առցանց անդրանիկ նիստը, որը ղեկավարում էր ժյուրիի նախագահ, վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ քննարկվեցին 1-ին փուլին առնչվող աշխատանքների կազմակերպման ընթացքը, որի ժամանակ ժյուրիի անդամների կողմից հնչեցին մի շարք առաջարկություններ կապված ժամկետների և գնահատման կարգի վերաբերյալ: Անդրանիկ նիստին մասնակցում էին ժուրիի անդամներ՝ ՀՀ […]

̰
Արգավանդ համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու

10:31 15.07.2021

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու են համայնքում առկա էլեկտրաշչակները: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

10:22 15.07.2021

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ: ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու […]

̰
Սնանկության գործով կառավարիչների թիվն ավելացավ յոթով

09:47 15.07.2021

Արդարադատության նախարարությունում հուլիսի 14-ին սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականներ են հանձնվել որակավորման եռափուլ ստուգումը հաղթահարած յոթ անձի, տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մինչ վկայականների հանձնման արարողությանն անցնելը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է անցկացված գործընթացը և նշել, որ Կառավարության մոտեցումն է՝ յուրաքանչյուր ոլորտում մասնագիտացման և որակավորման հիմքում պետք է […]

̰
Փրկարարները Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր

09:38 15.07.2021

Հուլիսի 14-ին` ժամը 20։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի տներից մեկը: Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։ Հուլիսի 14-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում […]

̰
Անձրևաջրերը լցվել են ավտոպարկ․ փրկարարները տարածքից դուրս են բերել «Mercedes»-ն ու միկրոավտոբուսը

08:55 15.07.2021

Հուլիսի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։ Փրկարարները տարածքից դուրս են բերել […]

̰
Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վարորդը հոսպիտալացվել է

08:23 15.07.2021

Հուլիսի 14-ին, ժամը 22:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել Է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Հ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Երևանում և 8 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:11 15.07.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 18, 19, 20, 21, 22, 42, 43, 45 շենքեր, Ավետիսյան փ. 8, 13, 23, 24, 25, 26, 27, 44, 46, 59 շենքեր, Խորենացի փ. 1, 2, 3, […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:50 14.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Անձրև, ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:20 14.07.2021

Հանրապետության տարածքում` Հուլիսի 14-15-ին՝ շրջանների զգալի մասում, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա […]

̰ ̰
Անձրևաջրերը լցվել են ավտոպարկ

22:53 14.07.2021

Հուլիսի 14-ին` ժամը 20։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։

̰
̰
Խոշոր վթար Փարաքարի ճանապարհին. կան զոհեր, այդ թվում` պարեկային ծառայության աշխատակից

22:37 14.07.2021

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  3 հոգի տեղում մահացել են: Փաստի առթիվ Վաղարշապատի  քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, […]

̰
Հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի տներից մեկի տանիքում

22:27 14.07.2021

Հուլիսի 14-ին՝ ժամը 16:33-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փանիկ գյուղի 1-ին փողոցի 6-րդ փակուղու տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների նախագահներ են նշանակվել

22:18 14.07.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչ Այվազյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-102 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին նշանակել Վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ որոշմամբ՝ […]

̰
Շիրակի և Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ են նշանակվել

21:52 14.07.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գոռ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հարությունյանին նշանակել Շիրակի մարզի առաջին […]

̰
Հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն

21:42 14.07.2021

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։ Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր […]

̰
BACK_TO_TOP