21:27 14.07.2021
Այսօր Երևանի Արշակունյաց պողոտայում պայթյուն է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Ըստ հաղորդագրության` ժամը 17:40-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մամուլի շենքի դիմաց` «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության շենքի և Արշակունյաց 5 հասցեում գործող «Հայ-ռուսական կազակային միավորում» կազմակերպության վարչական շենքի մոտ, պայթյունի ձայն է լսվել, որից […]
20:51 14.07.2021
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հուլիսի 14-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են հերթապահության մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողներին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։
20:30 14.07.2021
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ավանի մասնաճյուղ: Կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի և բուժանձնակազմի ուղեկցությամբ նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ՄԻԱՎ-ի ախտորոշման հաստատման, իմունաբանական, ՊՇՌ մեթոդով հետազոտությունների, կենսաքիմիական և կլինիկական լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու կարողություններին: Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: […]
20:15 14.07.2021
Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Ողջույնի խոսքում Տիգրան Ավինյանը շնորհավորել է համաձայնագրի կնքման կապակցությամբ և նշել. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագիրը կարևոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին: Սա ռազմավարական նշանակության ներդրումային […]
19:59 14.07.2021
«Արարատը» նախախաղային մարզում է անցկացրել Գյումրու քաղաքային մարզադաշտում: «Ժամը 12:00-ին կայացած մարզման ժամանակ եղանակը հիասքանչ էր, իսկ մարզադաշտում վերջին աշխատանքներն էին կատարում խաղին պատրաստվելու համար»,- հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Նշենք՝ «Արարատը» մրցում է հունգարական «Ֆեհերվարի» հետ։ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Սեկեշֆեհերվար քաղաքում և ավարտվել 1։1 հաշվով։ […]
19:52 14.07.2021
Հայաստանի հյուսիսի՝ Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղի բարձրադիր հատվածի սարերի լանջերի ցանքատարածքներում հիմնականում անասնակեր են աճեցնում, տեղ-տեղ էլ ցորեն կամ գարի մշակում: Իսկ ավելի բարձրադիր հատվածում, որը տարբերվում է գույնով ու տեսքով, տարեկանի կամ աշորայի ցանքերն են։ Շվեյցարական աշորան է, որը մարզում առաջին անգամ է մշակել բուսաբույծ Ֆրունզ Պողոսյանը: Բույսի վեգետացիան, հյուսիսային տարածաշրջանի կլիմային դիմանալու ու […]
19:16 14.07.2021
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցները երկօրյա գործադուլից հետո անցել են բնականոն աշխատանքի։ Երեկվանից այցելուների են ընդունում, երկուշաբթին ոչ աշխատանքային է թանգարանների համար, այնուամենայնիվ, գործադուլը դադարեցրած են եղել կիրակի օրվանից։ Հիշեցնենք, գործադուլի պատճառ էր հանդիսացել պատկերասրահի տնօրենի ԺՊ Միքայել Վարդպարոնյանին աշխատանքից ազատելու քաղաքապետարանի որոշումը, և պահանջում էին նրան վերականգնել իր պաշտոնում։ Աշխատանքի են անցել, […]
19:07 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ և նշել, որ երկու դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում աշխարհում ձևավորվեցին նոր […]
18:30 14.07.2021
5-րդ զորամիավորումում հուլիսի 13-ին ամփոփվել են 2021 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են կատարված աշխատանքները և արձանագրել բացթողումները։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցությունը, մատնանշել է գերակա խնդիրներն ու տվել համապատասխան հանձնարարականներ: Հավաք-խորհրդակցության ավարտին նա պատվոգրեր է հանձնել աչքի ընկած ստորաբաժանումների ղեկավարներին և զինծառայողներին։
18:27 14.07.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է չեխական Բալուս Տեք (Balus Tech) ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Բալուս Տեք ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր։ ՏԿԵ նախարարի […]
18:22 14.07.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում կայացել է սեմինար-իրազեկում՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 25 կազմակերպությունների 60 ներկայացուցիչներ։ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի […]
18:15 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ է նշել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի, […]
18:12 14.07.2021
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Կապանի բաժնում արձանագրվել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգների, «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի, սվին-դանակների և այլ ռազմամթերքի, իսկ Գորիսի բաժնում՝ «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արտաշատի ու Մասիսի բաժինների և Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել […]
18:06 14.07.2021
Ս.թ. հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-15:00-ն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում տեղի է ունենալու «Թափոնների երկրորդ կյանքը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվելու […]
17:56 14.07.2021
2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Թումո» կոչվող զբոսայգում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել իգական սեռի դի՝ ծառից կախված վիճակում: Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան […]
17:52 14.07.2021
Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում շորթմամբ պահանջած փողը ստանալիս բռնվել է ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը։ Մասնավորապես, ձեռնարկած միջոցառումներով տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը, մի քաղաքացու անչափահաս որդուն նույն կլինիկայում, պետական պատվերի առկայության պայմաններում, աչքի վիրահատություն կատարելու համար, անցած տարվա օգոստոսին, քաղաքացուց շորթմամբ պահանջել […]
17:47 14.07.2021
2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս.Ալավերդյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի […]
17:42 14.07.2021
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ շատրվանների մոտ, ծառից կախված քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառից իջեցրել են Թ․ Բ․-ի (ծնված 1980 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
17:29 14.07.2021
Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է մարզվել միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզագույքով: Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել են ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրորդներին, որոնք այսուհետ մրցումներին կնախապատրաստվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից արտոնագրված Eleiko ապրանքանիշի ծանրաձողերով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ մեկ մրցումային […]
17:17 14.07.2021
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները ևս պատվաստվել են COVID-19-ի դեմ: Պատվաստման գործընթացն իրականացվել է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից: Աշխատակազմի հետ պատվաստվել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արթուր Մարտիրոսյանը: «Պետք է հրաժարվել միջնադարյան նախապաշարումներից և հետևել առաջադեմ երկրների մասնագիտական փորձին, թե ինչպիսին են Իսրայելի, Անգլիայի, ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները: […]
17:11 14.07.2021
4-րդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ հուլիսի 14-ին անցկացվել են համալիր պարապմունքներ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, պատրաստության մակարդակը, կատարելագործվել են զինծառայողների՝ օդային թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները։
17:00 14.07.2021
Հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայաստանում իրավունքի հաստատման ուղղությամբ մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց դատավոր պրն․ Հրաչիկ Սարգսյանին: Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո […]
16:51 14.07.2021
2021թ. հուլիսի 14-ին` ժամը 03:30-ի սահմաններում, «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան ընթանալով Արզնի խճուղով դեպի Աբովյան քաղաք տանող ուղղությամբ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի ուղեգոտուց և բախվել մայթեզրում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետևանքով 22-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական […]
16:44 14.07.2021
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում կորուսյալ այգիների, անասնագլխաքանակի, մեղվափեթակների, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը մեկնարկել է։ Տեղեկանքները տրամադրվում են համայնքների ղեկավարների տրամադրած տվյալների հիման վրա: Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1։
16:37 14.07.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան, Փափազյան 2-րդ նրբանցքով, Սահյան, Ս. Սաքոյի, Վաղարշյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
16:34 14.07.2021
Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը: Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ավիահաղորդակցության ոլորտը Covid-19-ի համավարակի պատճառով աշխարհում ամենից շատ տուժած ոլորտներից է: Ըստ նրա՝ պատվաստանյութերի առկայությամբ, սակայն, իրավիճակը […]
16:28 14.07.2021
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք […]
16:23 14.07.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության աջակցող ստորաբաժանումների և սպորտի ոլորտը համակարգող վարչության աշխատակիցների հետ: Հանդիպմանը քննարկվել են ստորաբաժանումներում առկա խնդիրներն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման առաջարկները, կազմակերպչական և տարբեր բնագավառներին վերաբերող բովանդակային հարցեր, ինչպես նաև «Վաստակավոր մարզչի» կոչում շնորհելու ընթացակարգային խնդիրներ: Վահրամ Դումանյանը կարևորել է աշխատակիցների միջև համագործակցային, գործընկերային մթնոլորտը, […]
16:15 14.07.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման խնդիրներ: Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները՝ մինչև ծրագրային համակարգի խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ ՀՀ […]
16:11 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ երկու երկրներն ունեն համագործակցության լայն օրակարգ, որի իրացման ուղղությամբ կառավարությունները տանում են դինամիկ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը կարևորել […]