17:24 08.04.2021
Ապրիլի 7-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջան քաղաքի՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 31-ամյա մի բնակիչ Շահումյան փողոցի առանձնատներից մեկում գողություն է անում: Քրեական հետախույզներն անմիջապես դեպքի վայր մեկնեցին: Հանցամիտը տեխնիկական միջոցների գործադրմամբ արդեն բացել էր առանձնատան դուռը: Գողության պահին ոստիկանները բռնել էին: Կասկածյալը փորձել էր փախչել, այդ պահին դիմացի տնից […]
17:12 08.04.2021
Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային […]
17:06 08.04.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն», ծանոթացել կենտրոնում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նախարարը շրջել է կլինիկական-տոքսիկաքիմիական լաբորատորիայում, դիսպանսեր և ստացիոնար բաժանմունքներում։ Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը Անահիտ Ավանեսյանին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, վերանորոգման գործընթացը և կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները: Այնուհետև նախարարն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն (ՀԱԿ), ծանոթացել բուժհիմնարկի պայմաններին, […]
17:00 08.04.2021
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները:
16:30 08.04.2021
ԱԱՏՄ-ից տեղեկացնում են, որ COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով վերահսկողական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքում և մարզերում։ Ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների վերաբերյալ տրվել են կարգադրագրեր։ Շարունակվում են նաև կորոնավիրուսով պայմանավորված իրազեկման աշխատանքները։
16:12 08.04.2021
Երևանի հ. 130 մանկապարտեզում անցկացվել է «Կազմավորումների գործողությունները երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Իրականացվել է տարահանում, ըստ սցենարի՝ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել սաներից մի քանիսին՝ որպես պայմանական տուժածների: Երևանի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի մասնագետները գնահատել են ուսումնավարժության արդյունքները, արձանագրել են թերությունները, որոնց շտկման ուղղությամբ աշխատանքներ կկատարվեն:
16:00 08.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
15:58 08.04.2021
Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի շենքը՝ վստահ ու համարձակ կեցվածքով խրախուսելու կանանց ու աղջիկների մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարման, որոշումների ընդունման, իրավունքների պաշտպանության գործում։ Աղջիկների հզորացումը խրախուսող ու խորհրդանշող նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում․ մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով ու գլխազարդով: Արձանի բացման արարողությանը ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ […]
15:50 08.04.2021
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ: «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին: Տարածքն ընդգրկում է 25 մ քառակուսի, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են: ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ՝ «Էրեբունի» թանգարանի՝ պեղումներ իրականացնող խումբը՝ թանգարանի տնօրեն, հնագետ […]
15:43 08.04.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։ Ինչպես նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում […]
15:40 08.04.2021
Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը: Միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին: Արմեն Աթայանը ծնվել է 1922 թվականին: 1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1954 թվականից ստեղծագործել է Կիևում, իսկ 1965-ից՝ Երևանում: Դասավանդել է ԵԳԻ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին […]
15:26 08.04.2021
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Ապրիլի 8-ի գիշերը Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար: Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբի շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար։ «Կպատվաստվեն մասնավորապես 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և […]
15:11 08.04.2021
Կառավարությունը հաստատել է Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թթ. պլան-ժամանակացույցը: Ծրագրի ընդունման նպատակը տարեց մարդկանց համար բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումն է, նրանց իրավունքների պաշտպանության, արժանավայել, առողջ և ակտիվ երկարակեցության ապահովումն ու խնամքի ծառայությունների բարելավումը: Նախատեսվում է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար […]
15:06 08.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի […]
14:59 08.04.2021
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին: Առաջարկվում է «ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացնել 2,784,565.4 հազար դրամով։ Ավելացվող միջոցներն ուղղվելու են՝ թեմատիկ գիտական հետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ […]
14:52 08.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում եմ ունեցել: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։
14:41 08.04.2021
Վայոց ձորի մարզի Ազատեկի և Գոմքի միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Մասնակցել են շուրջ 140 աշակերտներ: Ուսումնավարժության ավարտից հետո մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները վերլուծել են արդյունքները և տվել մասնագիտական խորհուրդներ:
14:35 08.04.2021
2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]
14:00 08.04.2021
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: Պահանջն է՝ հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն […]
13:37 08.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար […]
13:08 08.04.2021
Ապրիլի 8-ին՝ ժամը 01.25-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտ գնացքը բախվել է մեքենային, կա զոհ: Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Դեու» մակնիշի ավտոմեքենան Մխչյան գյուղի ուղեփակոցի մոտ բախվել է բեռնատար գնացքին. «Դեուի» 35-ամյա վարորդ Նահապետ Հովհաննիսյանը մահացել է: Կատարվում է քննություն։
13:00 08.04.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Զվարթնոց օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը»,- գրել է Խաչատրյանը:
12:53 08.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից։ ? Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։ ? Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչև +26, […]
12:52 08.04.2021
Ապրիլի 7-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վերիշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրությաւն տալու: Նույն օրը Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի հատկանիշներով: […]
12:50 08.04.2021
Այս տարվա նոյեմբերից Հայաստանի դպրոցների 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան։ Կառավարության այսօրվա նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարևոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ […]
12:42 08.04.2021
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) 2020-2021թ.-ի ձմռանն աննախադեպ արդյունք է գրանցվել։ Կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեք գորշ արջերը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Վերջիններս 2020թ.-ի […]
12:12 08.04.2021
Կառավարության այսօրվա նիստի օրակարգային 61 հարցից վերջին զեկուցվող հարցով Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ։ «Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար», – ասաց Ղալումյանը: Հիշեցնենք՝ Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 12-ից եղել է Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
11:37 08.04.2021
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի 13 փողոցներ այսուհետ կրելու են Արցախյան պատերազմներում հերոսացած ակունքցիներ Էդվարդ Պետրոսյանի, Հովիկ Հովհաննիսյանի, Մեսրոպ Զոհրաբյանի, Գայ Ղազարյանի, Արսեն Հովհաննիսյանի, Օնիկ Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Սուրիկ Ավետիսյանի, Գառնիկ Խաչատրյանի, Արծրուն Սիմոնյանի, Արա Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի և Սասուն Մովսիսյանի անունները։ Փողոցների անվանակոչության արարողությունները համատեղվել են Արցախյան պատերազմներում զոհված ակունքցի հերոսների մեծարման միջոցառումների հետ։ Անվանակոչված […]
11:33 08.04.2021
Ապրիլի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Առինջ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Ալոյանի վարած Ford Transit մակնիշի և ՌԴ քաղաքացի՝ 60-ամյա Ալեքսանդր Արտյոմովի վարած Mercedes Actros մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Վ. Ալոյանը և նրա ուղևորներ՝ Ջրվեժ գյուղի բնակիչներ, 31-ամյա […]
11:24 08.04.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ նորություն՝ գյուղատնտեսական ոլորտի համար Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որի համաձայն՝ գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատիվները նույնպես կհամարվեն գյուղատնտեսական […]