22:34 08.04.2021
Երեկ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը: Մինչ այդ հայկական կողմը առարկայական առաջարկներ է արել այդ նախագծի իրականացմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Հարցի շուրջ կայացրած որոշումների մասին ոչինչ հայտնի չէ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:25 08.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ 3 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 28-ապրիլի 3-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Հրազդանում՝ մարտի 28-ին, 31-ին, ապրիլի 3-ին:
22:17 08.04.2021
Ապրիլի 8-ին` ժամը 19։19-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու 3 հասցեում այրվում է չոր խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է քարաշեն շինության ծածկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել են շինության […]
22:11 08.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 2-ին և 3-ին, Արաբկիրում՝ ապրիլի 1-ին, 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 3-6-ը: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը […]
22:00 08.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար […]
21:50 08.04.2021
Մարտի 28-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գնդեվազ գյուղի մի տնից գողություն են արել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ մարտի 1-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տանիքից խոհանոց տանող մետաղյա դռնակը, մտել ներս և գողացել կենցաղային ապրանք, մոտ 60 մետր մալուխ, աշխատանքային գործիքներ: Գողության փաստով հարուցվեց […]
21:43 08.04.2021
Freenews.am-ի տեղեկություններով՝ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Այս պահին հայտնի չէ, թե քանի ռազմագերի է վերադառնում։
21:17 08.04.2021
Կրակի վարման անհատական վարժվածության կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 8-ը զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացին ՀՀ ՊՆ-ից։ Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված կրակային խնդիրները։
21:00 08.04.2021
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում‚ այսօր կատարվել են տեղամասերի փորձնական ասֆալտապատման աշխատանքներ։Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում։ Որակի համապատասխանությունը ստուգելուց և հաստատելուց հետո կսկսվեն լայնածավալ շինարարական աշխատանքներ։
20:50 08.04.2021
Ապրիլի 8-ին, ժամը 17։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շվանիձոր գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են […]
20:11 08.04.2021
Ապրիլի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը […]
20:00 08.04.2021
Ապրիլի 8-ին՝ ժամը 17։16-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ Փրկարարները սահմանազատել […]
19:46 08.04.2021
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել գիտությանը հատկացվող ֆինանսավորումը մոտ 3 մլրդ դրամով ավելացնելու մասին օրենսդրական նախագծին: Գործադիրը հավանություն է տվել նաև զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու առաջարկին: Նիստի մանրամասները՝ տեսանյութում:
19:42 08.04.2021
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցադիմումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Տեղեկացնում է «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգը: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում: Հայկ Չոբանյանը հայց էր ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելու և որպես […]
19:11 08.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Վարչապետը ողջունել է ՌԴ գլխավոր դատախազի այցը Երևան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում և առկա մարտահրավերներին դիմակայելու […]
18:55 08.04.2021
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով հիմնանորոգվում է Կամո գյուղի ճանապարհը: Այն մարզի հիմնանորոգման անժամկետ հերթում հայտնված գյուղական ճանապարհներից մեկն էր: Գյումրիից Կամո ճանապարհը ընդամենը 13 կմ է, համարվում է քաղաքամերձ բնակավայր, բայց 13 կմ-ն անցնելու համար մեկ ժամն էլ բավարար չէ։ Գյուղի բնակիչները նույնիսկ հիշեցին, որ 4 կմ ճանապարհը կապիտալ նորոգվել է 1980 թվականին։ […]
18:49 08.04.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը’ […]
18:30 08.04.2021
Անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները: Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների դաշտային վարժվածության մակարդակն ու փոխգործակցելու հմտությունները։
18:28 08.04.2021
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասի սկզբնամասում այրվում է խորդանոց: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։43-ին, մարվել՝ 16։55-ին։ Այրվել են խորդանոցի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ):
18:28 08.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 […]
18:25 08.04.2021
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը ապրիլի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու և խաղաղ կյանքի վերականգնման հրատապ խնդիրների վրա, այդ թվում ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և […]
18:21 08.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում՝ Աղավնատուն գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում գործով տուժողը հայհոյանքներ է հնչեցրել համագյուղացի, 1984թ. ծնված տղամարդու հասցեին, որի վերաբերյալ վերջինս փորձել […]
18:17 08.04.2021
Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Աշխատանքային շրջայցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, շրջել մասնաշենքում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը փոխվարչապետին են ներկայացրել կառույցը, կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, կոնկրետ բուժումների նպատակով կահավորված սրահներն ու սարքավորումները: Փոխվարչապետը ծանոթացել է շենքային պայմաններին ու զինվորների բուժման ընթացքին: […]
18:12 08.04.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 58-ամյա մի կին Երևանի Օհանովի փողոցի մի խանութից գողություններ է արել։ Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ բերման ենթարկվածը մի քանի օրվա ընթացքում նույն խանութից երեք տասնյակից ավելի գողություն էր արել՝ գաղտնի հափշտակելով տարբեր իրեր, […]
17:56 08.04.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր: «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր […]
17:48 08.04.2021
Ապրիլի 5-ին՝ ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 74-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել: Մոտ կես ժամ առաջ նկատել էր, որ երթուղային ավտոբուսում իր գրպանից գողացել են բջջային հեռախոսը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնք մասնագիտացած են հենց գրպանահատության դեմ պայքարում, գործեցին ոչ միայն արագ, այլև արդյունավետ: Ահազանգից հինգ րոպե անց […]
17:44 08.04.2021
Ապրիլի 5-ին՝ ժամը 16.40-ին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին. դանակահարված վիճակում բուժօգնության էր տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը հիվանդանոցի ճանապարհին էր, երբ ստացվեց երկրորդ ահազանգը: Հիվանդանոց էր տեղափոխվել Գետափ գյուղի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ՝ դարձյալ դանակահարված: Փորձառու ոստիկաններն արագ համադրեցին այս երկու տեղեկությունն ու առաջ քաշեցին վարկած, ինչը շատ արագ հիմնավորվեց: […]
17:37 08.04.2021
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով իրականացնել հայրենի երկրի սահմանների պաշտպանությունը։ Զորամասի հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
17:31 08.04.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: ՀՀ գլխավոր դատախազությունը կայացած հանդիպման մասին մանրամասներ է ներկայացրել. «Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր […]
17:26 08.04.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի ընթացքը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության աջակցությամբ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել […]