12:39 05.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին օրերին հանրակրթական ուսումնական տարբեր հաստատություններից և քաղաքացիներից ստանում է ահազանգեր և հարցումներ` հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ: Այս առնչությամբ նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են ԿԳՄՍ նախարարության կողմից: Այդ նպատակով նախապես` ընտրության անցկացման օրվանից ոչ շուտ, […]
12:25 05.04.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 122 դեպք, որից 20-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու` 20, խարդախության` 11, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, […]
11:39 05.04.2021
Մարտի 29-ից Ապրիլի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 385 դեպք, որից 167-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 94 հրդեհի, 2 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 5 ինքնասպանության փորձի դեպք, 43 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 152 կենցաղային կանչ. տուժել է 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում […]
11:22 05.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ապրիլի 4-ին տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի հանգամանքները: 2021թ. ապրիլի 4-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան գյուղից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող գյուղամիջյան ավտոճանապարհի Վերին Արտաշատ և Այգեպատ գյուղերի խաչմերուկի ճանապարհահատվածում միմյանց են բախվել «NISSAN X-TRAIL 2.0», «NISSAN BLUEBIRD SYLPHY 2.0» և «ՎԱԶ […]
11:08 05.04.2021
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն ստանալու նպատակով ՀՀ 4 քաղաքացի մեկնելու է Բուլղարիա: Բուլղարիայի բուհերում Հայաստանի քաղաքացիները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան «Բուժական գործ», «Դասական և ժամանակակից բանասիրություն» և «Գրաֆիկական դիզայն» մասնագիտությունների գծով: Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և […]
11:02 05.04.2021
Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 876820 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3581 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք: Ունենք 880 առողջացած և 22 մահվան դեպք: […]
10:23 05.04.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության, կասեցումը: ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են:
09:09 05.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 […]
08:25 05.04.2021
Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ։ Նույն օրը առավոտյան ֆրանսիացի հյուրերը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա էին գտնվել Հայրապետական Ս․ Պատարագին։ Վեհափառ Հայրապետն իր […]
08:17 05.04.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 5-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Դավիթ Բեկ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 62ա, 62բ, 62վ, 62գ, 3ա և 3բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
00:00 05.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար […]
23:55 04.04.2021
Ապրիլի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Սյունիքի մարզի Գոմարան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 58 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]
23:03 04.04.2021
Այսօր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում: Դեպքի վայրի […]
22:30 04.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
20:30 04.04.2021
Մոսկվայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար, հայտնում է armsport.am-ը: Մեր հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Պոկում վարժությունում Յայլյանը գրանցեց 90 կգ արդյունք ու արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հրում վարժությունը հայ ծանրամարտիկն ավարտեց 105 կգ արդյունքով: Առաջին մոտեցումը հստակ էր, իսկ երկրորդ ու երրորդ մոտեցումների ժամանակ […]
19:48 04.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար […]
18:28 04.04.2021
Ապրիլի 4-ին, ժամը 14։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգեպատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին բախվել են «Nissan Bluebird» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1974 թ.), «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ […]
13:32 04.04.2021
Մահացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը։ Այդ մասին տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Խորը ցավով տեղեկացա ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։ Ցավակցում եմ ընտանիքի […]
12:49 04.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար […]
12:38 04.04.2021
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ: Պատգամում նշված է. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հարության)։ Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Այսօր Սուրբ Հարության հրաշափառ տոնն է, տոն՝ վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթության։ Քրիստոս հարություն է առել, բացվել […]
11:05 04.04.2021
Ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196 634 դեպք, որոնցից 176 009-ն` առողջացած, 3 592-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16112 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 873 239 թեստավորում: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է […]
10:29 04.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ. «Քրիստոս հարեավ ի մեռելոց…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
10:00 04.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար […]
23:56 03.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար […]
23:53 03.04.2021
Այսօր դպրոցական գիտության փառատոնին 46 նախագիծ ունեինք, հարյուրից ավելի մասնակից Սյունիքից, Արմավիրից, Կոտայքից, Շիրակից, Վայոց ձորից, Երևանից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Երեխաների ոգևորությունն իրենց նախագծերը ներկայացնելիս, գիտության միջոցով կարևոր խնդիրների լուծումը գտնելու պատկերացումը, ավելի առաջ գնալու, արդեն արածը զարգացնելու հաստատակամությունը ամենակարևոր բաներից են։ […]
23:51 03.04.2021
Ապրիլի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Արգավանդ գյուղում 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա, 200 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 550 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 4000 քմ, Շիրակի […]
23:24 03.04.2021
ՀՀ ՄԻՊ արման Թաթոյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում: Իրո՞ք: Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել […]
22:44 03.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
22:30 03.04.2021
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 8-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +27․․․+30, Արարատյան դաշտում և Երևանում +26․․․+28 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-8-ը սպասվում է […]
21:53 03.04.2021
COVID-19-ի բրիտանական տարբերակը արդեն բավականաչափ տարածված է Հայաստանում: Գիտնականները շարունակում են պնդել, որ կիրառվող պատվաստանյութերը դեռևս արդյունավետ են նաև կորոնավիրուսի նոր շտամի համար։ «Ամերիկայի ձայնի» հարցազրույցը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։