10:29 06.04.2021
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը: Լուրն «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն»,- ասացին ՊՆ-ից: Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հուլիս ամսից: […]
10:25 06.04.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայի Հանրապետությունում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից: Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստանի […]
09:52 06.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 […]
09:44 06.04.2021
Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման ավարտին, համաձայն ավանդույթի, հաղորդավար Վլադիմիր Պոզները ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի բլից հարցերն է ուղղել Ռոբերտ Քոչարյանին: – Ի՞նչն եք համարում ձեր ձեռքբերումը: – Իմ կարիերան: – Ինչն ե՞ք ամենից թանկ գնահատում: – Ընկերությունը: – Եթե ոսկե ձկնիկ բռնեիք և այն ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլինեին այդ ցանկությունները: – […]
09:33 06.04.2021
Ապրիլի 6-ին՝ ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման […]
09:17 06.04.2021
Ինչո՞ւ եք ձգտում իշխանության, ի՞նչն է ձեզ գերում․ ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում հնչած հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է․ «Որովհետև ես չեմ տեսնում որևէ մեկին, որը կարող է ուղղել իրավիճակը»։ Քոչարյանը չի կարծում, թե արտահերթ ընտրություններին իր մասնակցությունն ավելի կխորացնի հասարակության մասնատումը։ Ինչ վերաբերում է իշխանության գալու դեպքում առաջին […]
08:40 06.04.2021
Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում: Բայց պատերազմ հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար։ Քոչարյանը հիշեցրել է հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ ռազմական գործողությունները […]
08:31 06.04.2021
Խոսքն իմ կողմից իմ իշխանությունը պահպանելու մասին չէր: Հետընտրական իրադարձություններ էին: Նոր նախագահ էր ընտրվել: Իմ ժամկետն ավարտին էր մոտենում: Եվ 2008 թվականի ապրիլի 9-ից ես հանձնել եմ իմ լիազորությունները: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Անկարգություններ էին, բախումներ ոստիկանության հետ, սահմանվել էր արտակարգ դրություն: Զոհվել էր 2 ոստիկան, […]
08:09 06.04.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-13:00 Ներքին Չարբախ և Ներքին Շենգավիթ թաղամասեր, Նորագավիթ և Աէրացիա թաղամասերն ամբողջությամբ, Բագրատունյաց պող․4, 6, 8, 10, 12, 18, 20, 22, 24 շենքեր, Ռազմական Ոստիկանություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ․Քոչարյանի առանձնատուն, Միլիցիայի Հատուկ Ջոկատ, Հեծանվահրապարակ, […]
00:00 06.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար […]
23:55 05.04.2021
Ապրիլի 5-ին, ժամը 16։53-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փշատավան գյուղի ուղեկալներից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։22-ին։ […]
23:30 05.04.2021
Ապրիլի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 8500 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 4000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ, […]
23:20 05.04.2021
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր […]
23:09 05.04.2021
Ապրիլի 5-ին` ժամը 16։53-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փշատավան գյուղի ուղեկալներից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 40 հա խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։22-ին։
22:57 05.04.2021
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 20:50-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։ «Իրավիճակը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից, ով գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։ Այս […]
22:48 05.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
22:21 05.04.2021
Համավարակի աճող թվերով Հայաստանը կրկին մոտենում է կարմիր գծի շեմին: Կունենա՞ արդյոք Հայաստանը «Սպուտնիկ V» պատվաստանյութ, ինչքանո՞վ են ճիշտ «Աստրազենեկայի» մասին տարածվող լուրերը, այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոի փոխտնօրեն Գայանե Սահակյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:09 05.04.2021
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը: Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր խոսքում նշեց. «Ինչպես […]
22:05 05.04.2021
Այսօր՝ ապրիլի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում ապօրնաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք […]
21:45 05.04.2021
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեղադրանքով մի քանի նախկին ծովակալներ են ձերբակալվել: Պատճառը մի քանի օր առաջ նրանց կողմից ստորագրած բաց նամակն է, որով բարձրաստիճան զինվորականները քննադատել էին Մոնտրյոի կոնվենցիայից դուրս գալու Էրդողանի պլանները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան ատյոմ Երկանյանի հետ։
21:33 05.04.2021
Մարտուն Ադոյանը ընկերների, իրեն ճանաչողների համար միայն Կինոմոսկվայի տնօրենը չէր, այլ՝ ոլորտն օրի օրի զարգանալու հեռանկարը տեսնող, կինոարվեստը սիրող ու կինոյով ապրող։ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղում, իր երկրորդ տան՝ Կինոմոսկվայի բակում, բացվեց Ադոյանի անվանական աստղը։ Ընկերներով, արվեսստով ու կինոյով ապրող Մարտունին, հիշում են նրա ապրեցնող հումորով, որի ծննդյան օրն էլ կայացավ նրան բնութագրող «Մարտուն» ֆիլմի […]
21:09 05.04.2021
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները, հրահանգավորել հերթափոխում ընդգրկված զինծառայողներին:
20:54 05.04.2021
Platinum Motorsport- ի Կալիֆոռնիայի արհեստանոցը կիսվել է յուրօրինակ Cadillac Escalade ESV-ի լուսանկարներով, որոնք պատրաստվել են հատուկ պատվերով մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանի համար: Մեքենայի այցեքարտը KK Silver ներկն է, բացի այդ, ռեալիթի շոուի աստղի ամենագնացը կարող է նույնականացվել իր 26 դյույմանոց անիվներով՝ ռետրո ոճով: KK Silver մեքենան անվանվել է ի պատիվ Քիմ Քարդաշյանի, և ներկը, […]
20:27 05.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
20:19 05.04.2021
Ապրիլի 5-ին` ժամը 17։02-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 145-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1984 թ.), «Opel» (վարորդ՝ […]
19:59 05.04.2021
Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել է գնդերեցների արտոնագրման երկշաբաթյա դասընթացը: ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը շնորհավորել են գնդերեցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հանձնել հավաստագրեր: Արարողության ավարտին գնդերեցները մասնակցել են նաև ռազմական համալսարանի տարածքում կազմակերպված ծառատունկին:
19:55 05.04.2021
«Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ալեքպոլի հին շենքերի հանդեպ հետաքրքրությունն ավելին է, բայց սեփականության իրավունքով տնօրինողները շատ հաճախ շրջանցում են քաղաքաշինական պահանջները։ Սրանից դժգոհում է նաև, ըստ էության, պարտավորություն և պատասխանատվություն կրող համայնքային իշխանությունը։ Լիարժեք վերահսկել չի հաջողվում, իսկ դրա հետևանքները, արդեն կատարված ապօրինությունները վերացնելու փորձերն արդյունք չեն ունենում: «Կումայրի» պատմական միջուկում հաշվառված 1600-ից ավելի պատմաճարտարապետական […]
19:44 05.04.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է կատարել սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 158 հերոսների ընտանիքների: Ապրիլի 5-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 2237 է, որից 1827-ը` այս պատերազմի արդյունքում։ Տեղեկացնում է հիմնադրամը։
19:37 05.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ […]