TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Առողջապահության նախարարն աշխատանքային այց է կատարել  Գեղարքունիքի մարզ

20:25 02.04.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Մարզային այցի շրջանակներում նախարարն այցելել է նոր կառուցվող Մարտունի բժշկական կենտրոն, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության, նաև առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ խնդրի լուծումն ապահովելու համար ԱՆ հետևողական քայլեր է ձեռնարկում` ուղղված մարզային բժշկական հաստատությունների […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին

20:00 02.04.2021

Ապրիլի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին: Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Արշակյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա ղեկավարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնադրման գործընթացը՝ զրոյից պետական ինստիտուտ ստեղծելով: Ըստ Տիգրան Ավինյանի՝ դա չափազանց բարդ գործ էր, որտեղ նորարարական ուղղություններում […]

̰
Ապրիլի 5-19-ը Երևան-Արմավիր ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

19:52 02.04.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ10+435-կմ11+190 հատվածում (Փարաքար համայնքի մոտ‚ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հետո) ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ ժամանակավոր երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների […]

̰
Գյումրիի «Բարեկամության այգու» բարեկարգման ծրագրի հերթական հանրային լսումն է անցկացվել

19:45 02.04.2021

Գյումրիի «Բարեկամության այգում» բարեկարգման աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն այս ամռան կեսին: Այս մասին այսօր հայտարարել են IDEA հիմնադրամի ներկայացուցիչները: Հիշեցնենք, այգին սմարթ զբոսայգու վերածելու ծրագիր է ներկայացվել, որը գնահատվել է 10 միլիոն դոլար: Նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Իսկ այսօր անցկացվել է զբոսայգու վերակառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հանրային […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական իրավիճակը չի փոփոխվել․ ՀՀ ՊՆ

19:36 02.04.2021

Ապրիլի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:   ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ […]

̰
Անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ

19:30 02.04.2021

Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողները զորավարժարաններից մեկում անցկացրել են հրաձգության գործնական պարապմունքներ։ Զինծառայողները լիարժեք կատարել են առաջադրված խնդիրները՝ խոցելով բոլոր թիրախները։

̰
Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

19:15 02.04.2021

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

̰
Համաժամանակյա ուժեղացված ստուգայց ամբողջ հանրապետությունում. ԱԱՏՄ

18:59 02.04.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային տարածքային ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված լայնածավալ ստուգայց ողջ հանրապետությունում։ Տեսչական մարմնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից մինչև ուղևորատար տրանսպորտային միջոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի մանրամեծածախ կենտրոններ, փակ արտադրական տարածքներ, դեղատներ և բուժհաստատություններ։ Համաժամանակյա ուժեղացված ստուգայցի ընթացքում […]

̰
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Աբովյան համայնք

18:49 02.04.2021

Ապրիլի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Աբովյան համայնք՝ տեղում ծանոթանալու «Կառուցիր Հայաստան» նախագծի շրջանակում արտադրական ազատ գոտու ստեղծման և կայուն համայնքի հիմնադրման ծրագրերին, ինչպես նաև քննարկելու համագործակցության շրջանակները։ Աբովյանի քաղաքապետարանում, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ներկայությամբ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ-ի տնօրեն, «Կառուցիր Հայաստան» ծրագրի համակարգող […]

̰
Խմելու և ոռոգման ջուր, զբաղվածության ապահովում, անվտանգ միջավայր․ քննարկում Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի սոցիալական խնդիրների շուրջ

18:36 02.04.2021

Խմելու և ոռոգման ջուր, զբաղվածության ապահովում, անվտանգ միջավայր․ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի սոցիալական խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված կառավարության քաղաքականությանը և զարգացման հնարավորություններին այսօր անդրադարձ է կատարվել երևանյան ակումբներից մեկում։ «Խմելու ջրի հետ կապված խնդիր ունենք ոչ միայն ֆիզիկական հասանելիության, այլև խմելու և ոչ միայն ոռոգման ջրի որակական հատկանիշների ուսումնասիրության և ապահովման ուղղությամբ։ Հատկապես ոռոգման ջրի […]

̰
Ստուգումներ հրետանային զորամասերում. ՊՆ

18:29 02.04.2021

Զինված ուժերի հրետանային զորամասերում ապրիլի 1-2-ն իրականացվել են պլանային ստուգումներ։ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զորամասերում ստուգել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը։ Ստուգումներին զուգահեռ՝ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում բացազատված հրետանային ճամբարում անցկացվել են մեթոդագործնական պարապ­մունքներ և անվտան­գ­ության կանոնների պահպանման միջոցառումներ:

̰
ԱՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

18:22 02.04.2021

Այսօր՝ ապրիլի 2-ին, ԱՀ պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան առաջին, 2016թ. Ապրիլյան և 2020թ. աշնանային պատերազմների զոհերի հիշատակին և մասնակցել Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի հուղարկավորությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ ֆեյսբուքյան էջը:

̰
Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյան

18:16 02.04.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «5 տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին ադրբեջանական հարձակումները սկսվեցին վայրագություններով. 2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան թիրախային հարձակումների պատճառով սպանվեց Արցախի Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Վաղարշակ Գրիգորյանը: 11, 12 և 13-ամյա ևս […]

̰
Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքն արդեն գործում է երկուշաբթի-շաբաթ օրերին. ՊԵԿ

18:12 02.04.2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքն արդեն գործում է երկուշաբթի-շաբաթ օրերին` ժամը 09։00-21։00-ն: Քաղաքացիներն իրենց ծանրոցն ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք: Նախկինում բաժանմունքը գործում էր շաբաթվա 5 աշխատանքային օրերին` առավոտյան 09:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին […]

̰
Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

18:06 02.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այսօր այցելել են Սյունիքի մարզ: Շիկահող բնակավայրում բացվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ: Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ և Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել: Հենակետի աշխատանքների կազմակերպման համար տրամադրվել է հրշեջ մեքենա, որը ԱԻՆ-ի հաշվեկշռից նվիրատվության միջոցով փոխանցվել է Կապան համայնքի հաշվեկշռին: ԱԻ նախարար […]

̰
Խորեն Բայրամյանն ամենաշատն է վազել Ռումինիայի դեմ խաղում

17:55 02.04.2021

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Ռումինիայի դեմ խաղում ամենաշատը վազել է Խորեն Բայրամյանը՝ 11107 մ: Այս մասին հայտնում է ՀՖՖ տելեգրամյան ալիքը։ Երկրորդը Տիգրան Բարսեղյանն է՝ 10467 մ, երրորդը՝ Հովհաննես Համբարձումյանը՝ 10247 մ: Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ և […]

̰
ՀՀ դեսպանն իտալացիների լայն լսարանին իրազեկել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

17:54 02.04.2021

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը իտալացի հեռուստադիտողին ներկայացրել է Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացրած պատերազմական հանցագործությունները և Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում մշակութային և կրոնական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը: Դեսպանն այս և այլ հարցերի շուրջ խոսել է «Բյոբլու 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ցավով նշելով, որ հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում առաջացրեց ոչ միայն արտաքին, այլև ներքին […]

̰
Անցկացվել են հրետանավորների մասնագիտական պարապմունքներ

17:46 02.04.2021

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 2-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Ստուգվել են զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակն ու փոխգործակցելու հմտությունները։

̰
Քննություն է տարվում՝ պարզելու «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում 50-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

17:42 02.04.2021

2021թ. մարտի 30-ին՝ ժամը 14։10-ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից դեպի Զանգակատուն տանող միջպետական ավտոճանապարհի հարակից ձորն ավտոմեքենա է ընկել: Կատարված դեպքի վայրի զննությամբ Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ դեֆորմացված վիճակում, իսկ դրանից 20 մետր հեռավորության վրա՝ […]

̰
Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

17:24 02.04.2021

Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: Նիստի քննարկման առանցքում էին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր: Խորհրդի նիստի շրջանակներում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների […]

̰
Դուալ համակարգի պիլոտավորումը Հայաստանի քոլեջներում շարունակվում է. ԿԳՄՍՆ

17:08 02.04.2021

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի և գինեգործական ընկերությունների միջև ստորագրվել են հուշագրեր, որոնց համաձայն՝ ՀՀ քոլեջներում կշարունակվի դուալ կրթական համակարգի պիլոտավորումը: Հուշագրերը կնքվել են «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցության շրջանակում: ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և […]

̰
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք

17:00 02.04.2021

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի […]

̰
Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

16:58 02.04.2021

2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպված և իրականացված զանգվածային անկարգությունների և այլ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով […]

̰
Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ գերիներին ԱՀ ՄԻՊ

16:48 02.04.2021

2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:36 02.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 […]

̰
Ապրիլ ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը

16:23 02.04.2021

Ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և, հետևաբար, ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7⁰C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6⁰C: Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7⁰C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական ջերմաստիճան): Ապրիլի […]

̰
Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2021» տեղեկագիրը

16:17 02.04.2021

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2021» տեղեկագիրը, որտեղ ներկայացված են գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի և 5 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածության վերաբերյալ կանխատեսումները:

̰
Խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի մարիխուանա․ոստիկանների բացահայտումը

15:21 02.04.2021

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Չարենցավանի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի 73-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում կասկածյալի տան և նրա «ԻԺ-21251» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի՝ 119 […]

̰
Բեթհովենի ծննդյան 250-ամյակի առիթով կտեսաձայնագրվեն հանճարեղ կոմպոզիտորի բոլոր 9 սիմֆոնիաները

15:17 02.04.2021

2020 թվականը նվիրված էր հանճարեղ կոմպոզիտորի՝ Բեթհովենի ծննդյան 250-ամյակին։ Սակայն կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ մշակութային շատ ու շատ ծրագրեր կյանքի չկոչվեցին կամ դրանց իրագործման տեմպը դանդաղեց։ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեռ նախորդ տարվանից սկսել է նախադեպը չունեցող մի նախագիծ, որն ավարտին կհասցնի այս ամառ։ Լյուդվիգ Վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները կտեսաձայնագրվեն։ Սերիալ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 […]

̰
Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

15:06 02.04.2021

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրի մեջ: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական […]

̰
BACK_TO_TOP