17:57 05.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017թթ. ընթացքում ՀՀ ՊԵԿ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների կողմից ներկրված ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ […]
17:55 05.04.2021
2-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների մասնակցությամբ ապրիլի 5-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Կատարելագործվել են զինծառայողների անհատական վարժվածությունը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, բարդ տեղանքում կողմնորոշվելու և համակարգված գործելու կարողությունները։
17:48 05.04.2021
Ապրիլի 1-ին Նոր Խարբերդ համայնքում դանակահարություն էր եղել: Ժամը 23-ի սահմաններում Նոր Խարբերդի 8-րդ փողոցում անցորդներից մեկն արնաքամ լինող տղամարդու էր տեսել, զանգել էր արտակարգ իրավիճակների նախարարություն, այնտեղից էլ ոստիկանություն էին զանգել։ Օպերատիվ խմբի մի մասը՝ Նոր Խարբերդ, մյուսը «Էրեբունի» բժշկական կենտրոն մեկնեցին։ Շտապօգնության բրիգադը վնասվածք ստացած տղամարդուն հիվանդանոց էր տեղափոխել։ Բժշկական կենտրոն հասնելուն պես […]
17:42 05.04.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության հետ շարունակում են համատեղ վերահսկողությունը՝ հանրային տրանսպորտի նկատմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով։ Սույն թվականի ապրիլի 5-ին ՏՄ մասնագետները ստուգայցերով եղել են Երևանի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում։ Դիտարկվել է 60 տրանսպորտային միջոց, […]
17:30 05.04.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 17-18 տարեկան երկու տղա գողություններ են արել: Մարտի 31-ին նրանք ներկայացվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվեցին խոստովանական բացատրություն: Պարզվել է որ երիտասարդները, համաձայնության գալով երրորդ ընկերոջ հետ, նրա մեքենայով մարտի կեսերին մեկնել են Արմավիրի մարզի Գայ գյուղ և կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել […]
17:12 05.04.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Ադրբեջանական պատգամավորներ ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ: «Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը անգրագետ և չափից դուրս լկտի սուբյեկտ է»,- նշել է ադրբեջանական Միլլի մեջլիսի պատգամավորը՝ անդրադառնալով […]
17:06 05.04.2021
«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Կոտայքի, Գորիսի և Մարտունու բաժնի ծառայողները։ Կոտայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ դիմել է Բյուրեղավանի բաժանմունք ու հայտնել, որ Ջրաբեր գյուղից Ֆանտան գյուղ տանող ճանապարհից հրազեն է գտել։ Նշված տարածքում […]
16:59 05.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 […]
16:52 05.04.2021
Մարտի 31-ին՝ կեսգիշերին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գիշերային շրջագայության էին Մաշտոցի պողոտայում։ Ոստիկանները նկատում են երկու տղամարդու, որոնց վարքը կասկածելի էր։ Փողոցով քայլելիս տղամարդիկ բացում են կայանված «Մերսեդեսի» դուռը, սրահում ինչ-որ բան փնտրում, ապա փորձում հեռանալ։ Մի քանի քայլ՝ ու բռնվում են և, գողության փորձի կասկածանքով, բերման ենթարկվում բաժին։ Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի […]
16:45 05.04.2021
Կողմերը նախատեսում են դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։
16:16 05.04.2021
Օրերս Մեծավան համայնքում անցկացվել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը՝ նվիրված Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ Սևակ Սերոբյանի հիշատակին: Արցախյան պատերազմից առաջ Սևակ Սերոբյանը սահմանել էր 2 ռեկորդ, որոնց հավաստագրերը հանձնվել է նրա որդուն` Լևոն Սերոբյանին: Առաջնությանը մասնակցել է շուրջ 130 մարզիկ: Մեծահասակների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Արտյոմ Սոլոյանը, երիտասարդներից չեմպիոն է դարձել Արեգ Գրիգորյանը, պատանիներից՝ Արման […]
16:00 05.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար […]
15:59 05.04.2021
Սևանա լճի մակարդակը մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել է 1900.64մ (04.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 12սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.449մլն. մ³, իսկ 2021թվականի հունվարի 1-ից ապրիլի […]
15:38 05.04.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սիսավան» օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ վերանորոգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 25-ը Արարատի մարզի Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Սիսավան և Արարատ գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:34 05.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը: Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, […]
15:32 05.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն այսօր ամփոփել են մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Անձնակազմի կառավարման վարչության պետ Հասմիկ Ամիրխանյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը և Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը: ԱԻ […]
15:16 05.04.2021
Մայր Աթոռը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պղծման խնդիրը բարձրացրել է միջազգային կազմակերպություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պղծման խնդրին: «Մեզ համար այդ քայլերն անսպասելի չեն: Նոր չէ, որ […]
14:35 05.04.2021
Մեր վարկանիշը բարձր է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Օրը կոնկրետ որոշված չէ, կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին»,- ասաց Մակունցը: Հարցին, թե ապրիլի 24-ին Փաշինյանը վարչապետի կարգավիճակո՞վ է լինելու, Մակունցը պատասխանեց՝ չգիտի. «Այդ թեմայով որևէ որոշում և քննարկում չի եղել»:
14:17 05.04.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ իր համար ակնհայտ է, թե ով է լինելու իրենց ընտրական ցուցակի առաջին համարը: Բայց մյուս կողմից էլ նշել է, որ վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նա ընդգծել է, որ ցուցակի ընդհանուր կազմին մայիսից շուտ չեն անդրադառնալու: «Անդրադառնալու ենք այդ ժամանակ, նաև մեխանիզմը կմշակենք, […]
13:56 05.04.2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացրին ԱԺ պաշտոնական կայքից: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- […]
13:51 05.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
13:45 05.04.2021
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Հայաստանն ընդգրկվել է Ռումինիայի բարձր համաճարակաբանական ռիսկ պարունակող երկրների ցանկում։ «Հագելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանն ընդգրկվել է Ռումինիայի բարձր համաճարակաբանական ռիսկ պարունակող երկրների ցանկում: Ինչպես հայտնի է, Ռումինիայի հանրային առողջության վարչությունը երկշաբաթյա հաճախականությամբ թարմացնում է երկրների ցանկը (Դեղին ցանկ), որտեղից ժամանող անձինք պարտավոր են անցնել […]
13:39 05.04.2021
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարվա ապրիլին գրանցված ծնունդներն ավելացել են 50-ով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի ապրիլի ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 166 ծնունդ՝ 85 տղա և 81 աղջիկ։ 88 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 36 ծնունդ՝ Գավառի, 17 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 18 ծնունդ՝ Վարդենիսի […]
13:31 05.04.2021
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը, տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին […]
13:13 05.04.2021
Երևանը կօգտագործի արևի էներգիան: Քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ: Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը:
12:57 05.04.2021
Կառավարությունը դատարաններ դիմելու նվազագույն պետական տուրքը սահմանում է 6000 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն, բարձրացվում է նաև դրամական պահանջի հայցադիմումների դեպքում տարբեր ատյանների դատարաններ դիմելու պետական տուրքերի չափը՝ հասնելով մինչև 25 մլն դրամի: Հարցն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է, որ վերանայվել է […]
12:52 05.04.2021
Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը ընդունել է ազատ տնտեսական գոտիների գործունեության համար նոր որոշում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել բարենպաստ ներդրումային պայմաններ, կրճատել վարչարարական ծախսերը։ Տնտեսվարողների համար ստեղծվել են ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման և հետադարձ ներմուծման համար պարզեցված ընթացակարգեր` առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման և նոր մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման: Նոր կարգով […]