14:40 03.04.2021
Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։ Նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով […]
14:26 03.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:23 03.04.2021
Լրագրողների հետ զրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է «Իսկանդերի» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները: Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ էին հայտնվել, որ Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները վկայում են, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ կարող էին կրակել ո՛չ հայկական տարածքից, ո՛չ էլ ՀՀ ԶՈւ-ից: «Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք […]
14:11 03.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ընթացիկ իրավիճակը Գործող կարգով սահմանված չեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված անհրաժեշտ ուսումնաօժանդակ անձնակազմի հստակ ձևակերպումը և պահպանման ծախսերի հաշվարկը: Բացակայում է նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման կարգը: Նախագծի նպատակը Նախագծի համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության […]
13:58 03.04.2021
Ապրիլի 3-ին, ժամը 12:59-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ գյուղից դեպի «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
13:51 03.04.2021
Այսօր Հաղթանակի զբոսայգում` «Հիշատակի այգում», 50 կեչի, 100 արոսենի, 30 եղրևանի է տնկվել` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների։ Նշենք, որ այս ակցիան մեկնարկել է մարտի 18-ին՝ Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին արդեն այն դարձել է միջազգային։ Ակցիային է միացել Ղրղզստանը, որն էստաֆետը փոխանցել է Հայաստանին: «Հաղթանակ» զբոսայգու ռուս սահմանապահների փառքի ծառուղու մի հատվածը կդառնա […]
13:44 03.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Շորժայից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]
13:41 03.04.2021
«Հայրենիքի փրկության շարժում»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։ Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական […]
13:27 03.04.2021
Հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները` Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ: Նկատի ունենալով, որ հանրային սննդի ոլորտում գործունություն իրականացնող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների […]
13:20 03.04.2021
ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները: Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով: Հատկապես կարևորվել […]
13:14 03.04.2021
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ. Թադևոսյան Արամայիս Գեղամի, ծնվ. 2000թ. Հախինյան Արթուր Արկադիի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Երվանդ Արտյոմի, ծնվ. 1986թ. Ստեփանյան Արտակ Ալեքսանի, ծնվ. 2001թ. Անտոնյան Կարեն Բենիկի, ծնվ. 2000թ. Կամավորական Գալստյան Էդուարդ Մարտիկի, ծնվ. 1975թ. Աբրահամյան Վահագ Յուրայի, ծնվ. 2001թ. Իվանյան Սիմոն Մեխակի, ծնվ. 2000թ. Ղուկասյան Կոմիտաս Կարենի, […]
13:09 03.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա […]
12:50 03.04.2021
Սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 12:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08:15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.30⁰ և արևելյան երկայնության 46.03⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […]
11:49 03.04.2021
Այսօր տեղի կունենա Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հուղարկավորությունը: Նրա մարմինը կամփոփվի Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում. Կոմանդոսը ինքն է այդպես ցանկացել: Մինչ այդ Սբ.Հովհաննես եկեղեցում անցկացվում է վերջին հրաժեշտի արարողությունը: 81-ամյա Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է մարտի 31-ին։
11:26 03.04.2021
Ապրիլի 2-ին Մոսկվայում գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվեց երկու երկրների ժողովուրդների բարեկամության լավ ավանդույթների հիման ներքո միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակում […]
11:16 03.04.2021
Կոմանդոսը հայ ռազմական արվեստի խոշոր գործիչներից էր, որը ոչ միայն պատկերացնում էր ռազմական գիտելիքի տեսական կողմը, այլև գործնականում ապացուցել էր դրա կիրառելիությունը` Շուշիի ազատագրման օպերացիայի իրականացմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հավերժի ճամփան բռնելով` Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս, որն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է։ […]
11:01 03.04.2021
Ապրիլի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196044 դեպք, որոնցից 175401-ն` առողջացած, 3575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16150 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 869652 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4976 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Ունենք 856 առողջացած և 23 մահվան դեպք: […]
08:35 03.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա […]
08:23 03.04.2021
Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը ստանձնել է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի բարեկամներ Պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը: Գիտելիքի եւ մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։ Սիրով եւ հավատով եմ վերադառնում […]
23:59 02.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 […]
23:51 02.04.2021
Մարտի 31-ից ապրիլի 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում և Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 6 քմ) և […]
23:40 02.04.2021
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում՝ +24…+27 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-7-ը սպասվում […]
23:21 02.04.2021
Ապրիլի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Հողմիկ և Երևան-Սևան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 6 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:11 02.04.2021
Ապրիլի 2-ին, ժամը 22։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ տներից մեկի նկուղային հարկում հրդեհ […]
23:02 02.04.2021
Կոմանդոսը 81 տարեկան էր, բայց միշտ, նույնիսկ վերջին ամիսներին աշխույժ էր, առույգ, զինվորականի կեցվածքով: Իրեն շարքային սպա էր համարում գեներալը: «Մեր հողն է այդպիսին, հերոս ու գեներալ ծնող, երկիրն էլ՝ Բերդ»: Այս խոսքերը Կոմանդոսինն են: Վերջին շրջանում երկու անգամ Կոմանդոսի հետ «Շանթի» նկարահանող խումբը հանդիպել էր պատերազմի օրերին:
22:40 02.04.2021
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը, որը ներկայացրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը: WBL4JOB նախագծի նպատակը եվրոպական փորձի տեղայնացմամբ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականության, իրավական շրջանակի և բարձրագույն կրթության ընդհանրական մոդելի մշակումն է՝ ի նպաստ բուհերի […]
22:31 02.04.2021
Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը: Հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ընկերներ ու պարզապես քաղաքացիներ իրենց սրտի խոսքն են ասել Կոմանդոսի անցած ուղու, մարդկային որակների ու նվիրումի մասին։ Վաղը՝ ապրիլի 3-ին, Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ: Արկադի Տեր-Թադևոսյանը կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում: Կոմանդոսը ինքն է […]
21:32 02.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
21:23 02.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գոռավան համայնքի 58-ամյա բնակչի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համագյուղացին է՝ ծնված 1992թ.: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր […]
21:00 02.04.2021
Անձրևային եղանակները պոտենցիալ վտանգ են Գյումրիի խիստ վթարային շենքերի համար: Տարիներ շարունակ ինքնափլուզվող շենքերում ամեն անձրևից ու ուժեղ քամուց հետո նոր փլուզումներ են գրանցվում: Օրինակը նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքն է,ուր հերթական փլուզումն է օրեր առաջ եղել: Այն շենքն է, որի ապամոնտաժումն օրակարգային է արդեն որերորդ տարին: Շենքը մեկ տարի է արդեն բնակեցված չէ, մի […]