11:50 02.04.2021
Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին: Այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ակնհայտ է համարել, որ հավելվածը Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար տեղաշարժը երկրների միջև թույլատրող և դյուրինացնող արդյունավետ ու հեռանկարային գործիք է: Ղրղզստանը […]
11:39 02.04.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 15, խարդախության` 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, յուրացման կամ վատնման` 3, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, սպանության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, պաշտոնեական […]
11:36 02.04.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի մարտի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 21 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 15,136,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 250,000 […]
11:14 02.04.2021
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում, գրում է Tert.am-ը։ Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի […]
11:01 02.04.2021
Ապրիլի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 194852 դեպք, որոնցից 174545-ն` առողջացած, 3552-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 864876 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4830 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1116 նոր դեպք: Ունենք 864 առողջացած և 19 մահվան դեպք: […]
11:00 02.04.2021
Եռաբլուր զինվորական պանթեոնում 2016 թվականի ապրիլի 2-ին մեկնարկած քառօրյա պատերազմի, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: ՀՀ պաշտպանության նախարար […]
10:25 02.04.2021
2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը: Օրվա առիթով հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ը։ «Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության […]
10:14 02.04.2021
Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նշվում է, որ բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետն աշխատում է պլանային օրակարգով։
09:12 02.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
08:09 02.04.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Աբովյան 30, 32, 34, 34ա, 36 շենքերը, Սայաթ Նովա նրբ սեփական տները մասնակի, Մոսկովյան 7, 9 շենքերի, Թումանյան փ. 5, 9, 9Ա շենքեր, Թումանյան 5Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ […]
00:00 02.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ […]
23:59 01.04.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը Մունդիալի որակավորման փուլի մեկնարկային երեք հաղթանակները նվիրում է հայ ազգին: «Ինձ համար մեծ պատիվ է ավագի թևկապով խաղադաշտ դուրս գալը: Ուրախ եմ, որ երեք խաղում էլ, իրար հետևից հաղթեցինք: Այս հաղթանակները նվիրում եմ մեր ազգին, որ այս դժվար պահին երեսներին կրկին ժպիտ հայտնվեց»,-Հարոյանի խոսքերը փոխանցում է […]
23:50 01.04.2021
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-3-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:42 01.04.2021
Մարտի 31-ից ապրիլի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 2000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 4000 քմ, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին՝ 5000 քմ, […]
23:37 01.04.2021
Ապրիլի 1-ին՝ ժամը 17:48-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Մ., ծնված 1988 թ․) և «Mazda» […]
23:25 01.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։ Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարեւորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել նաեւ […]
23:00 01.04.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է հանրապետությունում գործող բժշկական կենտրոնների ղեկավարների և ֆինանսական մասի պատասխանատուների հետ: Հանդիպաման նպատակն առողջապահության ոլորտում ավելացված արժեքի հարկի կիրարկման և հնարավոր հետևանքների վերաբերյալ մասնագիտական քննարկումն էր: Նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը և նշել․ «Բոլորս գիտենք, որ քննարկվող նախագիծն առավել խորը արմատներ ունի, որոնք ժամանակ առ ժամանակ […]
22:28 01.04.2021
Այսօր տեղի է ունեցել «Չինաստանի ժողովրդական հանրապետության և ՀՀ պետական կառավարման համակարգերի առանձնահատկությունները» խորագրով մենագրության շնորհանդեսը։ Գրքի հեղինակն Աննա Զալինյանն է։ Հայաստան-Չինաստան հանրապետությունների պետական կառավարման համակարգերի առանձնահատկություններին նվիրված մենագրությունը հեղինակի՝ Աննա Զալինյանի 2-րդ աշխատանքն է։ Գիրքը լույս է տեսել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն պատերազմով պայմանավորված, աշխատության շնորհանդեսը կայացավ այսօր։ Գրքում հեղինակը համեմատություններ է անցկացրել […]
22:19 01.04.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպում ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկեցին ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի […]
21:14 01.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
20:58 01.04.2021
Այսուհետ քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններից․ այսօրվանից՝ ապրիլի 1-ից գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։ Նոր կառույցի գործունեության մեկնարկը տրվել է Տավուշից. ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում նախարար Մեսրոպ Առաքելյանն ազդարարել է համակարգի գործարկման մասին՝ նշելով, որ այն […]
20:48 01.04.2021
Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
20:47 01.04.2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվել է Ոտնլվայի արարողությունը: Հընթացս արարողության, աղոթքների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Այնուհետև Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստվածորդու օրինակով ծունկի […]
20:30 01.04.2021
«Բարև Գյումրի»..այս խորագիրն ունի գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսը, որն այսօր բացվել է «Գեղագիտության ազգային կենտրոնի» Գյումրիի մասնաճյուղում: Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի և Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական լուսանկարչության բաժնի 17 ուսանողների 67 լուսանկարչական աշխատանքներ: Դրանցում Հայաստանի բնապատկերներն են, մարդիկ, նրանց կենցաղը, հայ մեծերը: Սամվել Սևադան ուսանողների հետ լուսանկարներ է արել Հայաստանի […]
20:22 01.04.2021
Կառավարության որոշմամբ՝ Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից: Կառավարության նիստին վարչապետը հայտնել է, որ Չոբանյանը կփոխարինի Հակոբ Արշակյանին ու կստանձնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Երեկ Հակոբ Արշակյանը հրաժարական էր ներկայացրել։Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ փոխվել է բուհական ընդունելության կարգը։ Նիստի մանրամասները՝ տեսանյութում։
19:37 01.04.2021
ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է արտահերթ նիստ, քննարկվել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին խորհրդարանական մեծամասնության նախագիծը: Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու և մաքուր համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը դեմ է արտահայտվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» նիստին չի մասնակցել: 83 կողմ ձայնով նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Մոտ 5 ժամ անց տեղի է […]
19:23 01.04.2021
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում պետք է ընդգրկվեն մտավորականներ, հասարակական և քաղաքական այնպիսի գործիչներ, որոնց հասարակությունը վստահում է: Այդ խորհուրդն արդեն ստեղծվել է։ Այսօր խորհրդի անդամները մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հրապարակելու Կոմանդոսի, ինչպես նշել են հավաքվածները՝ «քաղաքական կտակը»: Մանրամասները՝ տեսանյութում։
19:00 01.04.2021
Ապրիլի 1-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ:
18:52 01.04.2021
ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց 82 պատգամավոր։«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել ։ Կատարված փոփոխությունների համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով`առանց ռեյտինգային քվեարկության։
18:50 01.04.2021
Շիրակի մարզի ջրամբարներում լցվածությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելին է: Սրան նպաստել են տեղումնառատ եղանակները: Ջրօգտագործող ընկերության մասնագետները կանխատեսումներ են անում, որ Արփիի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Մանթաշի ու Կառնուտի ջրամբարներում բավարար քանակության ջուր կկուտակեն և ոռոգման սեզոնին խնդիրներ չեն լինի: Վիճակը փոքր-ինչ այլ է Ախուրյանի ջրամբարում, որտեղ, անցած տարվա համեմատ, 70 մլն-ով ավելի պակաս է […]