18:42 01.04.2021
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստների հետ։ Արթուրը լուսանկար է հրապարակել Խորեն Բայրամյանի, Էդուարդ Սպերցյանի և Ալեքսանդր Կարապետյանի հետ։
18:38 01.04.2021
Մարտի 31-ին և ապրիլի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային […]
18:30 01.04.2021
Մարտի 30-ին Սևանի քրեական հետախույզները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Սևանի Շահումյան փողոցի բնակիչ, 43-ամյա տղամարդը փետրվարի լույս 25-ի գիշերը Ծովագյուղում գողություն է արել: Մենակ չէր, գնացել էր 35-ամյա համաքաղաքացու հետ` նրա մեքենայով: Ըստ նախնական տվյալների` սևանցիները նախկինում էլ մեկնել էին Ծովագյուղ, նաև մտել նույն տուն` […]
18:27 01.04.2021
2021թ. ապրիլի 1-ին՝ ժամը 00:40-ին, Արաբկիր շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը: Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 26-ամյա կնոջ և նրա 7-ամյա դստեր դիերը, որոնց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Համաձայն վերջիններիս […]
18:25 01.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
18:20 01.04.2021
Մարտի 23-ի առավոտյան հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներից մեկի դին։ 37-ամյա տղամարդուն սպանել էին իրենց շենքի բակում։ Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության փաստով հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին։ Համալիր հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական […]
18:15 01.04.2021
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը սկսել է Երևանյան լճի մաքրման այս տարվա աշխատանքները: Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Երևանյան ջրամբարը կառուցվել է 1970-ին՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի վայրում: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը, […]
18:12 01.04.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նորագավիթի 6-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում […]
17:57 01.04.2021
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Կ․ Պ․, ծնված 1983 թ.), «Subaru» […]
17:53 01.04.2021
Ապրիլի 1-ին աշխարհում՝ որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է: 1906-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով: Հայաստանի բնապահպանական օրացույցում ևս առկա է այս տոնը: Աշխարհում գոյություն ունեն […]
17:42 01.04.2021
Մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները Կուրթան գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Եղեգնուտ գյուղի 28-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ մարտի 15-ին նա բենզասղոցով Եղեգնուտ գյուղի հանդամասից ապօրինի հատել է բոխու և կաղնու ծառեր, իսկ փայտանյութը վաճառել 25-ամյա ուղևորին, որը Շիրակի մարզի […]
17:34 01.04.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հանդիպումների ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երեք երկրների ղեկավարների համաձայնագրերի կատարման ընթացքը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ապրիլի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: […]
17:30 01.04.2021
«Լեհաստանում մեծապես հետաքրքրված են հայաստանյան իրողություններով և պատրաստ են համագործակցության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կինոարտադրության և կինոլորտում տեղի ունեցող նոր զարգացումներով»,- այս մասին կինոկենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Լեհաստանի փոխդեսպան Քրիստով Բարչակը։ Փոխդեսպանը տեղեկացրել է, որ լեհ ռեժիսորներն ու կինոարտադրողները հետաքրքրված են Հայաստանում ֆիլմեր նկարելու գաղափարով և հնարավորության դեպքում պատրաստ են համագործակցության։ Հայաստանի […]
17:23 01.04.2021
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. ապրիլի 2-ին՝ ժամը 18։00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր […]
17:14 01.04.2021
2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն ապրիլի 1-ին անցկացրել են ցուցադրական պարապմունքներ։ Անհատական և խմբային գործողությունների ընթացքում զինծառայողները ներկայացրել են հատուկ հնարքներ, ցուցադրել բարձր պատրաստվածություն և ֆիզիկական գերազանց կարողություններ։
17:06 01.04.2021
5-րդ զորամիավորման պահպանության գոտու ուղղություններից մեկում ապրիլի 1-ին իրականացվել են տեղազննման աշխատանքներ։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանին ներկայացվել են բարձր լեռնային տեղանքում ծառայության կազմակերպման առանձնահատկությունները, իրականացվող աշխատանքները։ Տեղազննման ընթացքում կատարվել են որոշակի ճշգրտումներ, նոր խնդիրների վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։
16:45 01.04.2021
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 1-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունը, արագ և համակարգված գործելու կարողությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
16:38 01.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
16:32 01.04.2021
AAD ամենամյա 11-րդ մրցանակաբաշխության տարվա լավագույն պետական կառույց է ճանաչվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն: Այս մասին տեղեկացնում է կոմիտեի ֆեյսբուքյան էջը: Մրցանակը ստացել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Մանգասարյանը։ «Ոլորտային բացառիկ բացահայտում» մրցանակը ստացել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը՝ թմրանյութերի տեղափոխման բացառիկ դեպքի բացահայտման համար (շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոին)։ Մրցանակը տրվել […]
16:24 01.04.2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Քաղաքական այս ուժի շտաբը, սակայն, դեռ չի ձևավորվել։ Մարուքյանը ասել է, որ դեռ ցուցակ չեն կազմել, բայց հանդիպումներ այս փուլում ունենում են։ Իսկ դաշինքով, թե առանձին մասնակցելու վերաբերյալ որոշում ընդհանրապես […]
15:59 01.04.2021
Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո փորձել եմ անել առավելագույնը ոչ միայն ծրագրերի առաջխաղացման, այլև մարզի հեռանկարային զարգացման ծանրակշիռ հիմքեր դնելու համար։ Գործողություններում առաջնորդվել եմ ազնիվ, արդար, արժանապատիվ միջավայր ստեղծելու մղումով։ Հավատացեք, Տավուշը հաստատ կդառնա ապրելու, արարելու լավագույն վայրն աշխարհում, գրել է Հայկ Չոբանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի տավուշցիներ, Շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության […]
15:50 01.04.2021
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։30-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգաբաց-Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ազատան-Արևիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «HOWO» մակնիշի երկու բեռնատար (վարորդներ՝ Ս․ Մ․, ծնված 1977 թ. և […]
15:40 01.04.2021
Մարտի 31-ին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում՝ ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ համագործակցության զարգացումը Կազմակերպության […]
15:39 01.04.2021
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
15:37 01.04.2021
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Գործող օրենքով՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում, տրամադրվում՝ առողջապահության […]
15:23 01.04.2021
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: «Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Այս հինավուրց տոնը, որը խորհրդանշում է բնության վերածնունդը, թող առողջություն ու երջանկություն բերի բարեկամ ասորիների ընտանիքներին: Որպես […]
15:21 01.04.2021
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները, մինչև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» շահառու դառնալը, ոչ ավելի, քան 6 ամիս, օգտվում են ամսական 300000 դրամի չափով աջակցությունից: Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ […]
15:17 01.04.2021
Կառավարության որոշմամբ՝ փոխվել է բուհական ընդունելության կարգը: Բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով: Նախ դիմորդները հայտերը լրացնելու են էլեկտրոնային տարբերակով: Առաջին փուլում դիմորդը մեկ վճարովի ու մեկ անվճար տեղի համար պետք է դիմի մեկ բուհ, մեկ մասնագիտություն սկզբունքով: Մանրամասները՝ տեսանյութում:
15:11 01.04.2021
Գործադիրի հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: Հիմնավորման համաձայն, օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի արդյունքում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի […]
15:02 01.04.2021
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 100 մլն չինական յուան գումարի չափով անհատույց օգնություն: Միջոցները կուղղվեն Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման և այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով: