10:39 25.03.2021
Խորհրդարանում այսօր նիստը սկսվեց նախկին իմքայլական պատգամավորների դժգոհություններով: Նրանց թվում էր նաև Գոռ Գևորգյանը, ում հարցերին, իր խոսքերով, ևս պատշաճ պատասխան չէր տվել կառավարությունը երեկվա հարցուպատասխանի ժամանակ: «Դուք խորհրդարանական պետության խորհրդարանի նախագահն եք, ու ոչ միայն այն զանգվածի, որ ձեզ ծափահարում են, այլև նրանց, որոնք Ձեզ չեն ծափահարում: Ես երբեք իմ համեստ գործունեության ընթացքում մարդկանց […]
10:36 25.03.2021
Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրում մարտի 26-ին անցկացվելու են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառումներ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրաշչակը: Նախարարությունը մարզի բնակչությանը խնդրում է չանհանգստանալ:
10:28 25.03.2021
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա 5 տարիների ընթացքում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Ինչպես գիտեք 2018 և 2019 թ. ոլորտի աճը կազմել է ավելի քան 30%, իսկ 2020 թ., ճգնաժամի պայմաններում՝ ավելի քան 20%։ Կանխատեսման հիմքում դրված է […]
10:27 25.03.2021
Խորհրդարանը շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օրակարգում մնացել է քննարկելու երկու հարց, ուստի առաջարկել է դրանց քննարկումից հետո կազմակերպել քվեարկությունները: Շարունակվել է Արտակ Մանուկյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ելույթների համար հերթագրվել է երեք պատգամավոր: Թագուհի Թովմասյանն իր […]
10:23 25.03.2021
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է 3 հուշադրամ շրջանառության մեջ դնելու մասին։ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակ Թբիլիսիում հայկական ներկայացումներ կազմակերպվել են 1820-ական թթ-ից: Հայկական թատրոնը՝ որպես պրոֆեսիոնալ կառույց, հիմնադրվել է 1858թ․ և դարձել արևելահայ թատրոնի բնօրրանի լավագույն ավանդույթների անմիջական ժառանգորդը՝ ձեռնամուխ լինելով հայ նոր թատերարվեստի ստեղծմանը: 1921 թ. թատրոնը […]
10:09 25.03.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 26-ին՝ ժամը 09.00-ից մինչև մարտի 27-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Մարկվարդի, Կարմիր Բլուրի, Հ.Հովհաննիսյան, Պոպովի, Տիմիրյազևի, Շիրակի, Շարուրի, Վերին Շենգավիթի 10 և 11 փողոցների, Բագրատունյաց 1-21, Արտաշիսյան 40-109, Չեխովի 11-56, Արարատյան 60-123, Եղբայրության 15-24, Մանանդյան 17-41, Հ.Հովսեփյան […]
09:36 25.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում ձյուն է տեղում։
09:20 25.03.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «1920-ական թվականներին սահմանային հարցրերում իրենց ոչ ձեռնտու իրավիճակներում ադրբեջանական իշխանությունները տեղերում անընդհատ հրահրել են լարվածություն, առաջացրել Խորհրդային Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ ու այդ կերպ առաջացրել խոչընդոտներ սահմանային հանձնաժողովների համար: Օրինակ՝ Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի 1929թ. փետրվարի 18-ի որոշմամբ հունիսի 27-ին դարձյալ նախաձեռվել էին […]
23:57 24.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
23:51 24.03.2021
Մարտի 23-ից 24-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արտաշավան և Կանիաշիր գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 14 […]
23:31 24.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում ինտենսիվ։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը, 25-28-ն […]
23:27 24.03.2021
Բանակում իրականացվող բարեփոխումներից, տնտեսությունից ու ներդրումային ծրագրերից մինչև Ընտրական օրենսգրքի փոփոխություններ: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատգամավորները տարբեր հարցեր են հնչեցրել: Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ու Թուրքիայի գործակցության մասին՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ պետք է հայ-ռուսական հարաբերությունները համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին: Տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման մասին հարցին էլ անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա […]
22:36 24.03.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շարունակում է աշխատանքային այցերը մարզի համայնքներում: Առկա խնդիրներին, կատարված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով մարզպետն այս անգամ շրջել է Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաև Հացավան, Գեղադիր և Գեղարդ համայնքներում: Մարզի ղեկավարին ներկայացվել է, որ 2020 թվականին Ջրվեժ խոշորացված համայնքում իրականացվել է 3 սուբվենցիոն ծրագիր, որոնցից մեկով […]
22:04 24.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
21:42 24.03.2021
Հայաստանում ռազմական դրությունը կվերացվի, այսօր խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է ընդդիմության ներկայացրած օրինագիծը: Տեղի են ունեցել նաև երեկ քննարկված մյուս օրենքների նախագծերի քվեարկությունները, նաև տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը: Մանրամասները՝ ռեսպորտաժում։
21:30 24.03.2021
Մարտի 24-ին` ժամը 11։00-ից, 11։43-ն Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի Զ․ Դարյան փողոցում, Շահումյան 22-րդ փողոցում, Ռյա Թազա և Քուչակ գյուղերում գտնվող մի քանի տներում սելավտարերը խցանվել են, անձրևաջրերը լցվում են տները։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ […]
21:20 24.03.2021
Պատերազմում ոտքը կորցրած 20-ամյա Մարտինն այսօր քայլում է զույգ ոտքով։ Համոզված է՝ սկզբից ձեռնափայտերի օգնությամբ, հետո արդեն վարժ քայլերով է գնալու առաջ: Ուղղությունն էլ է որոշել. Մեղրիի մաքսատանն է ուզում աշխատանքի անցնել։ Այսօր «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող և պրոթեզավորված 8 զինծառայողներ առաջին անգամ քայլել են ոտքերի պրոթեզներով։ Հաջորդիվ՝ հայրենիքի պաշտպանները կանցնեն […]
21:00 24.03.2021
Մարտի 24-ին` ժամը 15։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաշեգործների փողոցի մոտակայքում գտնվող ջրամբարում հայտնաբերվել է դի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «Երևան ՀԷԿ-3» ջրամբարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 40 տ․)։
20:56 24.03.2021
Քաղաքացիներն ահազանգում են «Ֆեյսբուքում» ինքնության գողության միջոցով գումար կորզելու դեպքի մասին։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Օգտատիրոջ էջի նույնությամբ էջ են բացել ու նման բովանդակությամբ նամակներ ուղարկել նրա իրական ընկերներին։ Ընկերներից նման բնույթի կասկածելի նամակներ ստանալիս կապի այլ միջոցով համոզվեք, որ Ձեր ընկերոջ հետ եք խոսում»,- հայտնում են գործակալությունից:
20:50 24.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
20:45 24.03.2021
Մի խումբ իտալացի գործիչներ, որոնց շարքում են իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, իտալացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր Կարլո Վերդոնեն, գրող Դաչա Մարաինին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջիովանի Դոնֆրանչեսկոն, իտալահայ դերասան Լաուրա Էֆիկյանը, դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել գերության մեջ գտնվող հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Avvenire […]
20:27 24.03.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. մարտի 25-ին ժամը 08:00-14:00 դադարեցվում է Արարատի մարզի՝ Արարատ քաղաքի՝ Զոդի Բանավան թաղամասի, Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
19:55 24.03.2021
Իմ երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռների մասին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին: «Նախ արձանագրենք, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ինքնաթիռների և տարբեր հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն` նույն […]
19:50 24.03.2021
Շուշիի թանգարաններում և ցուցասրահներում մնացին նաև հայաստանցի արվեստագետների գործերը։ Գյումրեցի գեղանկարչուհի Ժակլին Սարգսյանի 33 գեղանկարները 2019 թվականից ցուցադրվում էին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, ևս մեկ ցուցադրությամբ պատրաստվում էր Շուշիում լինել նաև 2020-ին, բայց ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև անավարտ է մնացել այն շարքը, որը ներկայացվելու էր Շուշիում։ Արվեստանոցի մի անկյունում գեղանկարչուհու «Հրեշտակներ» շարքն է։ […]
19:42 24.03.2021
Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման հետ կապված ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն է ուղղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը: «Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ: Նախորդ շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ՝ ներառյալ այն հարցը, որը Դուք բարձրացրել եք: Երկու կողմն […]
19:37 24.03.2021
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ գործո՞ղ, թե՞ փոփոխված Ընտրական օրենսգրքով են մտադիր անցկացնել արտահերթ ընտրությունները: Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ զրույց են ունեցել քաղաքական ուժերի հետ այս թեմայով: «Մենք արձանագրել ենք հետևյալ պայմանավորվածությունը. սահմանված ժամկետներում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ […]
19:30 24.03.2021
Ապրիլի 3-11-ը Մոսկվայում կանցկացվի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականից առաջնությանը կմասնակցեն 10, իսկ կանանց հավաքականից 4 մարզիկներ։ Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել 2020 թվականի ապրիլին, բայց համավարակի պատճառով Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի որոշմամբ այն հետաձգվել էր մեկ տարով։ Ծանրամարտի կանանց հավաքականից մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը, Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը և Արփինե Ղազարյանը։ […]
19:18 24.03.2021
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Շքանշանն այսօր փոխգնդապետի ընտանիքին է փոխանցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանատուների հետ միասին։ […]
19:00 24.03.2021
Մարտի 13-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան (Women in Data Science ARMENIA) գիտաժողովը։ Գիտաժողովը 2015թ. կազմակերպվում է Սթենֆորդի Համալսարանի կողմից աշխարհի շուրջ 150 վայրում: Հայաստանում գիտաժողովի իրականացումը հնարավոր դարձավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Սթենֆորդի համալսարանի միջև համագործակցության շնորհիվ, որի շրջանակում Հայաստանն ունի նաև WiDS դեսպան՝ ի դեմս ՁԻՀ ծրագրերի ղեկավար […]