18:40 24.03.2021
Կառավարությունը գյուղատնտեսներին, գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռներեցներին ու անասնապահներին գյուղատնտեսության աջակցության ծրագրեր է առաջարկում, որոնք միտված են տարբեր ճյուղերի զարգացմանը: Խոսքը հացահատիկի մշակության, անասնապահության, ջերմատների ու խելացի անասնագոմերի կառուցման, ինչպես նաև սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման մասին է։ Շիրակի մարզում առավել շատ մասնակցության հայտեր գյուղատնտեսությամբ զբաղվողները ներկայացրել են վարկավորման ծրագրերից օգտվելու համար: Համավարակով պայմանավորված, կառավարությունը գյուղվարկեր […]
18:21 24.03.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության մարզերի 85 համայնքների դպրոցներում իրականացվում է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ։ «Այն կյանքի է կոչվում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի «Անվտանգ գյուղեր» ենթածրագրի ներքո։ Ճանապարհային անվտանգության կրթության և […]
18:13 24.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:09 24.03.2021
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վերջույթների պրոթեզավորումից հետո հայրենիքի 8 պաշտպանները կատարել են առաջին քայլերը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Պրոթեզավորումից հետո տղաներն այժմ անցնում են պրոթեզավորման վաղ փուլի քայլքի նախնական մարզման և պրոթեզի շտկման ծրագիրը: Պրոթեզավորման ժամանակակից սարքավորումներն ու պարագաները ձեռք են բերվել «Հայաստան» համահայկական […]
17:53 24.03.2021
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 23-ին Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Շավարշ Ա.-ին, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բանկային վարկի շորթման փորձի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
17:39 24.03.2021
Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման նպատակով մարտի 24-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ։ Մարզումների շրջանակում զինծառայողներն իրականացրել են պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:
17:30 24.03.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Մարտունիի, Վայքի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
17:26 24.03.2021
5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 23-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Մշակվել և իրականացվել են անհատական և խմբային հետախուզական և քողարկման վարժանքներ, ներդաշնակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում զինծառայողների գործողությունները: Ըստ խաղարկված սցենարի՝ հատուկ նշանակության խումբը ներթափանցել է պայմանական հակառակորդի տեղակայման վայր, ոչնչացրել կենդանի ուժն ու զբաղեցրել նպաստավոր դիրքեր։
17:20 24.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կայացել է Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են AstraZeneca պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Հանձնաժողովը հաստատել է, որ. COVID-19-ի լայնորեն տարածման պարագայում պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, պատվաստանյութը կապված չէ արյան թրոմբոէմբոլիաների առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման […]
17:15 24.03.2021
Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցում: «Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն: Մասնավորապես, փակվելու է Իսակովի -Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը: […]
17:09 24.03.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում մարտի 23-24-ն անցկացվել են մարտավարաշարային երկօրյա պարապմունքներ։ Ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանն ամփոփել է երկօրյա պարապմունքների արդյունքները, նշել առկա թերությունները և հանձնարարականներ տվել դրանց շտկման ուղղությամբ:
16:59 24.03.2021
Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կողմից 1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության վավերացման փաստը: Հայաստանը դարձել է արձանագրությունը վավերացրած 89-րդ երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ասվում է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ: «Թեպետ ՀՀ Սահմանադրությունն արդեն պաշտպանում էր կյանքի իրավունքն ու արգելում մահապատիժը, […]
16:57 24.03.2021
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում: Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ […]
16:44 24.03.2021
Մարտի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների ամրապմդման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան իր հետագա գործունեության մեջ:
16:41 24.03.2021
Մարտի 22-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի խանութից գողություն են արել: Օպերատիվ խումբը մեկնել էր Թթուջուր: Կոտրել էին խանութի պատուհանի ճաղավանդակը, գողացել փող և տարբեր տեսակի ապրանք: Ոստիկանները բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, […]
16:14 24.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շրջապատում գտնվող անձանց հետ դեմ առ դեմ շփման սահմանափակումը կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման լավագույն ուղիներից է: Մանրամասները՝ տեսանյութում։
16:11 24.03.2021
Հրատարակվել է ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի տեղեկագրի հայերեն ձեռնարկը։ Տեղեկագիրը պատրաստվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից, և ունենալու է պարբերական բնույթ։
16:03 24.03.2021
Մարտի 19-ին՝ ժամը 13։30-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը անհայտ հանգամանքներում փշրվել են Գեղանիստ համայնքի 28-րդ փողոցի սուպերմարկետի դիմային ապակիները: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին պարզվել է, որ մայրաքաղաքում բնակվող 19 և 20 տարեկան երկու երիտասարդ մարտի 19-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, գազային ատրճանակից կրակել են սուպերմարկետի ուղղությամբ […]
15:56 24.03.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համագործակցությանը ԵԱՏՄ շրջանակներում:
15:52 24.03.2021
«Միջադեպի մասին տեղեկությունները չեն հաստատվել: Վրաստանում մեր դեսպանատունը, Ռոստովում մեր հյուպատոսությունը կապ են հաստատել տեղի պատկան մարմինների հետ, և վերջիններս չեն հաստատել այդ տեղեկությունները, մասնավորապես այն, որ ընդհանրապես միջադեպ է տեղի ունեցել ազգային հողի վրա»,- այս մասին SHANTNEWS.am-ին պարզաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդի կողմից, […]
15:45 24.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում անչափահաս տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2021թ. մարտի 17-ին՝ ժամը 16:35-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ին, իր կնոջ ներկայությամբ Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկն ապտակել է […]
15:29 24.03.2021
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրում օգտատերերի էլփոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։ «Կեղծարարներն օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլփոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելիություն են ստանում նկարներին։ […]
15:15 24.03.2021
Մարտի 23-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հայտնաբերվեցին մի քանի տասնյակ խախտումներ, այդ թվում՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 3, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 6 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված […]
14:57 24.03.2021
Մարտի 21-ի երեկոյան տարբեր բուժհաստատություններից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են երկու տղամարդ։ Ախտորոշվել էին կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր. նրանց դանակահարել էին։ Բժշկական կենտրոններ մեկնած խմբերն օպերատիվորեն պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Շուտով հայտնի դարձավ դեպքի վայրը։ Կենտրոնականի քրեական հետախույզները մեկնեցին Սարյան փողոցի թիվ 35 շենքի բակ։ Օպերատիվ-հետախուզական […]
14:39 24.03.2021
Կառավարությունն ԱԺ է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնվում են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքում նախատեսվող պատասխանատվության սահմանները: Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար, երկրորդ մասը պատասխանատվություն է սահմանում, եթե կատարվել է պաշտոնատար անձի կողմից, երրորդ մասը նախատեսում է, որ քրեական պատասխանատվություն է առաջանում նույն […]
13:57 24.03.2021
ԱԺ հաշվիչ հանձնախումբը հրապարակել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության արդյունքները. 102 պատգամավոր մասնակցել է քվեարկությանը, 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արսեն Մկիրտչյան 87, Արմեն Հայկյանց 11 կողմ ձայն: Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը:
13:52 24.03.2021
Երեկ և այսօր ԱԺ լիագումար նիստերն անցնում են կիսադատարկ դահլիճում: Ինչպես «Իմ քայլի», այնպես էլ ընդդիմության պատգամավորները նիստի ընթացքում լքում են դահլիճը՝ պայմանավորված քննարկվող նախագծերի հետաքրքրությամբ: Այսօր առավոտյան, երբ տեղի էին ունենում քվեարկություններ, ներկա էր առնվազն 117 պատգամավոր, կեսօրին արդեն դահլիճում ներկաների թիվը հասնում էր մեկ-երկու տասնյակի:
13:38 24.03.2021
Վրաց-ռուսական սահմանին բեռնատարների վարորդների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է «360» հեռուստաալիքը: Նախնական տեղեկություններով՝ բախումը տեղի է ունեցել Ռազմավիրական ճանապարհի սահմանային անցակետում գտնվող չեզոք գծում: Հաղորդվում է, որ կոնֆլիկտի կողմերը Ռուսաստանից կամ Վրաստանից չեն: «360»-ի տեղեկություններով՝ կռվի հետևանքով բեռնատարներից մեկի վարորդը, ենթադրաբար ազգությամբ թուրք, սպանել է հայ վարորդի: […]
13:10 24.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
12:44 24.03.2021
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, ՈՒՄՎ քարտուղարության լիազորված դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական հուշարձանների պաշտպանությանն ուղղված հայտարարությամբ: Հայտարարությունը հնչեցվել է վեհաժողովի կազմակերպած հեռակոնֆերանսի ժամանակ, հայտնում է «Արմենպրես»-ը։ «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները պաշտպանելու անհրաժեշտության մասին` դեմ լինելով դրանց ոչնչացմանը, ինքնության աղավաղմանը կամ նպատակի […]