Ոստիկանության ակտերը կբողոքարկվեն գրավոր ընթացակարգով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Ոստիկանության ակտերը կբողոքարկվեն գրավոր ընթացակարգով

17:32 04.03.2021

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկել է փոփոխություններ կատարել ՀՀ Վարչական  դատավարության օրենսգրքում, սահմանել գրավոր ընթացակարգ ճանապարհային ոստիկանության իրավախախտումների վիճարկման դեպքերում: Վերջին տասնամյակում 2 անգամ Վարչական դատավարության օրենսգիրք է ընդունվել և ոչ մեկում նախատեսված չի եղել գրավոր ընթացակարգ:

«Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տեսանկյունից դա էական նշանակություն կունենա»,- նկատել է  նախարարը,- «Մի տվյալ միայն՝  ՀՀ Վերաքննիչ դատարանում 2019 թվականին  5755 ակտից բողոքարկվել է 2054-ը, որից 729-ը՝ ճանապարհային ոստիկանության ակտ է եղել»:

Բադասյանը նկատել է, որ դատավորների կողմից քննվող գործերի քանակական նվազումը չի նշանակում այդ ծանրաբեռնվածության նվազում բովանդակային տեսանկյունից: Դատավորների հաստիքների ավելացման հարցը մնում է օրակարգում:

«Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, և ես որքան տեղեկացված եմ, մենք այդ ստանդարտներից շատ հետ ենք»,- նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- «Մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ այդ թվերը ինքնաբերաբար պետք է տեղայնացվեն. դա թեմա է, որ բազմակողմանի պետք է քննարկենք և լուծումները գտնենք»,- ասել է Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ավելացրել է.

«Բնակչություն-դատավորների թիվ հարաբերակցության սխեմայի մեջ պետք է դնենք նաև մի այլ թիվ՝ արհեստական վեճերի թիվը: Արհեստական վեճերի թվով, մենք ցավոք սրտի, մոտ չենք դասական իրավիճակին: Այդ իմաստով մենք պետք է հաշվի առնենք, որ դատական համակարգում ավելորդ ծանրաբեռնվածությունը հանելու պարագայում, մենք վստահ ենք, որ կգանք այդ թվին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP