30 հազարից ավելի եզակի գտածոներ պահվում են փակ արկղերում․ Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքի վերակառուցման նախագիծ է կազմվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

30 հազարից ավելի եզակի գտածոներ պահվում են փակ արկղերում․ Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքի վերակառուցման նախագիծ է կազմվում

18:55 03.03.2021

2018 թվականին Գյումրիի Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը անհատույց և անժամկետ  հատկացվեց Շիրակի երկրագիտական թանգարանին: Եռահարկ կառույցը հիվանդանոցների օպտիմալացումից հետո դատարկ էր, կառավարությունը որոշեց պետական գույքը վերածել թանգարանի։ Հատկացումից երեք տարի անց շենքում ոչինչ արված չէ, 2018 թվականից մինչև հիմա աշխատանքները մնում են նախագծային փուլում։

1930 թվականին հիմնված Շիրակի երկրագիտական թանգարանը գործունեության 91 տարիների ընթացքում չի ունեցել սեփական շենքը։ 30 հազար ցուցանմուշները 30 տարուց ավելի փակ արկղերում են՝ մշտական  ցուցադրություններից զրկված։ Քաղաքի նախկին «Չափ ու կշեռքի» նեղլիկ ու մութ սենյակներով շենքում են պահում Շիրակի դաշտավայրի բացառիկ գտածոները, որոնք ամեն տարի պեղումների արդյունքում ավելանում են։

Բայց 30 տարի շարունակ քաղաքի մի քանի շինություններ մատնացույց էին արվում, քննարկվում, որպես թանգարան դարձնելու համար, հետո առաջարկները կամ մերժում էին, կամ էլ մերժվում։ Հիվանդանոցի նախկին շենքի պարագայում ևս նման մոտեցումներից հեռու չէին։

««Գյուլբենկյանի» շենքի նկատմամբ եղել են շատ լուրջ ախորժակներ՝ հյուրանոց, հանգստի տարածք, «Պոլիտեխնիկականին» հատկացնելու մտքեր են եղել, ես էլ հետևողականորեն մտածել եմ, որ քաղաքի պատմական կենտրոնում էդ շենքը՝ թանգարանի նախկին վայրից ոչ հեռու, կարող է իսկապես ծառայել որպես թանգարան, որովհետև չեմ տեսել, որ պետությունն իր ՊՈԱԿ թանգարանի համար՝ Շիրակի երկրագիտական թանգարանի համար մի բան անի, 30 տարի մատը մատին չի խփել»,- Shantnews.am-ին ասել է  Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

Եռահարկ շենքն, ի վերջո, թանգարանայինի վերածելու որոշումն ուժի մեջ մտավ 2018 թվին, բայց առանց  ֆինանսական միջոցներ ուղղելու։ Գործի մեկնարկի տարբերակ համարվեց  հանգանակությունը։ Միայն նախնական աշխատանքների համար պահանջված գումարը 50 մլն դրամ էր, իսկ  հանգանակվածը՝  15 միլիոն, որով էլ  թանգարանի տնօրենը  նշեց, որ  նոր միայն սկսվել է նախագծումը։ Իսկ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ ստացանք այլ տեղեկություն, որ  նախագծման աշխատանքները անհատ բարերարի միջոցներով են տարվում։

«Ինքն անհատ, մասնավոր ներդրող է, բարերար՝ էսպես ասենք։ Ինքը գումար է հատկացրել, որպեսզի էդ հիվանդանոցի շենքը վերականգնվի և դառնա երկրագիտական թանգարան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարարության հուշարձանների վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Իգիթյանը։

Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը այլ բան է պնդում՝ հակառակ  նախարարության պատասխանատուի ասածների, և իր մոտ եղած  ունեցած պայմանագրերով կարող է  փաստել, որ հանգանակված գումարով է կատարվում նախագծումը, և մասնագետներն արդեն ուսումնասիրություններն ու չափագրումներն ավարտել են շենքում։

«Էդպիսի բան չկա․ նախագծային աշխատանքների հետ կապված ուզում եմ ասել, որ Շիրակի մարզի և Հայաստանի ոչ մի խոշոր գործարար կամ բարերար ոչ մի լումա չի ներդրել, դրամահավաքին չի մասնակցել»։

Հիմա նաև շենքի պահպանության հարցն է թանգարանի պարտավորությունը, որն անցած տարվանից տրվել է իրենց։ 9 տարի դատարկ մնացած 3000 քառակուսի մետր մակերեսով  շենքից թե ինչեր են պակասել ու ինչ վիճակում է հանձնվել շենքը թանգարանի պահպանությանը, տնօրենը շատ չի մանրամասնում, բայց դժգոհում է, որ միջոցներ չունեն շուրջօրյա պահակություն անելու համար։

«Մենք այստեղ ամեն շաբաթ այցելում ենք, հետևում շենքի պահպանությանը։ Հատուկ գումար հատկացված չէ, էդ հաստիքը չունենք պահակների, որ իրենց տեղում լինեն ու պահպանեն, բացի դրանից, պայմաններ էլ չկան շենքում՝ ո՛չ էլեկտրականություն կա, ո՛չ էլ ջեռուցում»,- ասում է թանգարանի տնօրենը։

Նախագծման աշխատանքների համար 18 շաբաթ է նախատեսված, որից հետո այն դեռ կառավարության հաստատմանն է ուղարկվելու։ Նախագծման ու այլ փաստաթղթերի կազմման գործընթացը միայն մեկնակետն է, բուն շինարարությանը հասնելու համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի մոտ 2 միլիոն դոլար։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

BACK_TO_TOP