13 տարեկան վարպետ Էդիկը․ գյումրեցի պատանին համադրում է արհեստն ու համակարգչային գիտելիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+24.09 oC

13 տարեկան վարպետ Էդիկը․ գյումրեցի պատանին համադրում է արհեստն ու համակարգչային գիտելիքները

19:45 03.03.2021

Թե ինչպես կարող է սերն արհեստի նկատմամբ փոխանցվել ժառանգաբար: Օրինակը գյումրեցի դպրոցական Էդիկ Գյուրջօղլյանն է, որն ազատ ժամանակը ոչ թե վատնում է համակարգչային խաղերի վրա, այլ արհեստանոցում լուրջ զբաղմունք է գտել։ Փայտամշակումը դարձել է նրա հոբբին, իսկ հին իրերի վերանորոգումով օգնում է ընտանիքին ու ծանոթ-բարեկամներին: Վարպետ Էդիկն ընդամենը 13 տարեկան է, բայց աշխատում է հմուտ մասնագետի պես ու համատեղում համակարգչային գիտելիքները փայտամշակման հմտությունների հետ:

Էդիկի ազատ ժամանակն անցնում է նույն բակում իրենց տան հարևանությամբ գտնվող հին տանը, որը դարձել է արհեստանոց: Այստեղ շինարարական ամենատարբեր գործիքներ են՝ այն ամենը, ինչ պետք է ու ինչով աշխատում են հմուտ արհեստավորները: Փայտի ու մետաղի մշակման համար նախատեսված գործիքները պատանու ձեռքում աշխատում են նույնքան վարժ, որքան հմուտ վարպետների:

«Երբ դասերս շուտ եմ վերջացնում, կամ ամեն ինչ անում եմ, որ շուտ վերջացնեմ, գալիս եմ այստեղ: Փայտից իրեր եմ պատրաստում: Նաև երկաթ եմ տաշում»,- Shantnews-ի հետ զրույցում ասում է Էդիկ Գյուրջօղլյանը:

Էդիկի մայրն է պատմում՝ ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ իրենց ընտանիքը նոր տուն կառուցեց, հինն ապամոնտաժեց: Բոլոր հին իրերը տեղափոխեցին Էդիկի արհեստանոց: Պապի՝ վարպետ Էդիկի, փայտամշակման գործիքները պատանուն ամենաշատը դուր եկան: Պապից ժառանգել է ոչ միայն գործիքները, նաև վարպետի կոչումը:

 

«Արդեն մասնագետ է դարձել: Եթե տանն ինչ-որ բան փչանում է, անպայման իրեն ենք դիմում: Կատակով վարպետ Էդիկ ենք անվանում: Երբ սարքում է անսարք իրերը, ասում ենք՝ վարպետ Էդիկի մոտ ստացվեց: Փայտից պատրաստած առաջին մատանիներն ինձ, ապա քրոջն է նվիրել: Հիմա էլ սիրուն աղջիկներին նվիրելու համար է պատրաստում»,- ասում է Էդիկի մայրը՝ Անահիտ Գյուրջօղլյանը:

Համակարգչային գիտելիքներն ու արհեստը Էդիկը համատեղել է: 3 D մոդելավորման միջոցով նախագծել է մատանիներ, որպես նյութ օգտագործում է փայտը:

Էդիկն ապրում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող թաղամասում, որտեղ հին ճարտարապետությամբ տներ են: Ամեն անգամ թաղամասում զբոսանքից Էդիկը դատարկաձեռն չի վերադառնում: Ընկերներն ու հարևանները գիտեն հին իրերի նկատմամբ նրա հետաքրքրությունների մասին: Բոլորի տանը եղած հին իրերն այստեղ են հավաքվում:

«Հին զանգ եմ այստեղ տեղափոխել: Մեր թաղամասում հին տներից մեկն ապամոնտաժում էին: Զանգն այնտեղից եմ բերել: Նաև հին մեխեր են, որոնք ամրացվում էին դռների վրա: Դրանք ուղղել եմ, իմ հավաքածուում եմ դրել: Նաև նույն դռների երկաթե հենակներն եմ բերել: Իմ հավաքածուի մեջ նաև հին ժամացույցներ են, լամպ և պատեֆոն․․․ Վերանորոգելու եմ»,- ասում է Էդիկը:

Դրանք պատանու համար արհեստն ու ինժեներական միտքը զարգացնելու միջոց են: Օրինակը պատեֆոնն է: Տասնյակ ձայնապնակների վրա եղած երգերը Էդիկն առաջին անգամ պատեֆոնով է լսելու, երբ այն վերանորոգի:

Էդիկը սովորում է 8-րդ դասարանում: Մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել: Բայց մի բանում վստահ է՝ ինչ մասնագիտությունն էլ ընտրի՝ արհեստը ձեռքից բաց չի թողնի։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

08:20 17.07.2025

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

08:10 17.07.2025

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

BACK_TO_TOP