17:15 20.02.2021
Գյումրիում բացված «Ֆոտո Արցախ» ցուցահանդեսի լուսանկարների հեղինակը գնդապետ Սուրեն Սարումյանն է՝ Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պատասխանատուն։ Սուրեն Սարումյանը նաև արձակագիր է, մի քանի պատմվածքների հեղինակ: Լուսանկարներում մինչև 44 օրյա պատերազմի Արցախն է՝ իր բնապատկերներով և իր մարդկանցով, որոնք խաղաղ էին մինչև սեպտեմբերի 27-ը ։
Արցախի մասին են պատմում հարուստ ու բազմերանգ բնապատկերներով, գյուղերի կոլորիտային նեղլիկ փողոցներով ու հողի հետ կռիվ տվող մարդկանցով պատկերները ։ Արցախի պաշտպանության բանակում ծառայությունը Սուրեն Սարումյանը համատեղել է սիրելի զբաղմունքով՝ լուսանկարչական ապարատը միշտ նրա հետ է , հավերժացնում է արցախյան սարերի ու դաշտերի անկրկնելի տեսարանները:
«Իմ կենսակերպը, իմ հանգիստը հիմնականում կապված է բնության հետ: Երբ մարդ սիրում է արշավներ, երբ մարդ սիրում է լեռնագնացություն, բնականաբար ազատ ժամանակը հիմնականում լինում է բնության մեջ,երբ ֆոտոխցիկը հետդ է, պարզապետ պետք է հասցնել ու նկարել կարևոր պահը»,- Shantnews.am-ի հետ զրույցում պատմել է լուսանկարիչ Սուրեն Սարումյանը։
«Զարմանալի զուգադիպությամբ, երբ որ մենք ընտրում էինք ցուցահանդեսի լուսանկարները, թերթելով անգամ հասկացանք, որ, ցավոք, դրանցում պատկերված վայրերի 80 տոկոսից ավելին այսօր մեր վերահսկողության տակ չեն։ Էդ տարածքները, մասնավորապես, Հադրութն է՝ Տողը, Շուշին, տարածքներ, որոնք հիմա մեզ մոտ չեն։ Կարելի է ասել, որ դիտավորյալ նաև ընտրեցինք այդ ֆոտոները, որպեսզի ցույց տանք, այնուամենայնիվ, որ մենք դեռ վերադառնալու ենք պարտադիր և լուսանկարների ընտրությունը կատարվեց ելնելով դրանց գեղարվեստական արժեքից»,- նշում է «Արտ փիար» ընկերության հիմնադիր տնօրեն Գայանե Դավթյանը։
Պրոֆեսիոնալ լուսանկարչի աչքով աշխատանքների մասին կարծիք է հայտնում հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը, լուսանկարները դիտարկում է կյանքի արտացոլանք ու վավերագրություն: Նա 90-ականներին է Արցախը նկարել՝ առաջին պատերազմի դրվագներ, առաջնագծում կռվող տղաների ապրումներ ու սխրանքներ:
«Ես էդ աչքով չեմ նայում Արցախին՝ երեկ ու էսօր, ես և՛ երեկն եմ, և՛ էսօրն եմ Արցախի։Ես ուրախ եմ,որ էսօր գունավոր է նկարվում Արցախը, մենք էն ժամանակ նույնիսկ ժապավեն չունեինք նկարելու համար։ Գիտեք, ես չեմ գնում ընդհանրապես միայն լուսանկարելու Արցախը կամ ինչ-որ մեկին, ես գնում եմ էդ մարդու հետ լինելու, էդ մարդու կողքը լինելու համար՝ դա լինի զինվոր,լ ինի Գյումրին, թե Մեղրին։ Էնտեղ դու ապրում ես ու մի պահ հանում ես նոթատետրդ ու մի բան ես գրում։ Լուսանկարը նաև էդպիսի բան է»,- Shantnews.am-ին պատմում է հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը։
Ցուցահանդեսին ներկայացվեց նաև հայկական ամսագրի հատուկ խորագիրը, որտեղ ներառված են արցախյան երկրորդ պատերազմում զոհված 1853 հայորդիների անուն-ազգանունները: Ամսագրի վաճառքի հասույթը փոխանցվելու է «Հայրենիքի պաշտպանի հիմնադրամին»:
Ֆոտո Արցախ ցուցադրությոնը Գյումրիում կմնա մինչև փետրվարի 28-ը,որից հետո լուսանկարները կներկայացվեն հայրենի տանը՝ Արցախում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...