08:55 12.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ […]
08:17 12.02.2021
Արցախն անպայման ունենալու է պաշտպանական ինստիտուտ։ Այլ հարց է՝ կկոչվի բանակ, պաշտպանական ուժեր կամ պաշտպանական զորքեր, բայց ֆունկցիոնալ առումով Արցախն ունենալու է բանակ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ բանակն է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներին զուգահեռ։ «Իհարկե, Ադրբեջանը շատ կուզեր, որ Արցախում ոչ […]
08:09 12.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարյան փ. 20/1 շենք, Քաջազնունի փ. 3 շենք և Թումանյան փ. 24 շենք, Եղբայրության փ․8 շենք, 11:00-15:00 Նորք Մարաշ համայնք “Նարե” հյուրանոց, 11:00-17:00 Մյասնիկյան պողոտայի սեփական տներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին […]
23:45 11.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]
23:21 11.02.2021
Փետրվարի 11-ին, ժամը 16։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 40 հա տարածքում։ Ժամը 20։01-ին հրդեհաշիջման […]
22:54 11.02.2021
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի ու Հայաստանի իշխանություններին` տեղեկացնելով, որ չճանաչված այդ հանրապետությունը պատրաստ է քննարկել Հայաստանը Ռուսաստանի հետ կապող երկաթգծի վերագործարկման հնարավորությունը: Ինչո՞ւ է Աբխաիան հանկարծ ակտիվացել այդ հարցում, որքանո՞վ է ռեալ ճանապարհի վերագործարկման հեռանկարը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:23 11.02.2021
Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։ Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։ Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ […]
22:14 11.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն օրվա տարբեր ժամերին հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք դժգոհել են, որ արդեն 4 ամիս է իրենց որդիներից լուր չունեն, իսկ պատասխանատու կառույցների կողմից համապատասխան գործողությունների ընթացքը դանդաղում է: Ծնողներից մի քանիսը հանդիպել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ: Ինչպես նրանք են նշել, այդ հանդիպումն իրենց չի գոհացրել, սակայն […]
21:48 11.02.2021
Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ողջունել է հյուրին, աշխատանքային բեղուն գործունեություն մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև շարուկական կայուն գործակցություն կծավալվի: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար և ասել, որ շվեդական կողմը պատրաստակամ է անել հնարավորինը Հայաստանին աջակցելու հարցում: Խոսելով համատեղ ծրագրերից` […]
21:26 11.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]
21:16 11.02.2021
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների` ԱԳ նախարարները համընդգրկուն քննարկում ունեցան տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձ կատարեցին Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն […]
20:32 11.02.2021
Փետրվարի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
20:08 11.02.2021
Հետպատերազմյան շրջանի մի շարք խնդիրներով, օրինակ՝ գերիների վերադարձ, Արցախից տարհանված քաղաքացիների բնակարանային հարցեր և այլն, զբաղվում են պատկան մարմինները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Ոստիկանության և ԱԱԾ վերջին շրջանի բացահայտումները, սակայն, փաստում են, որ որոշ հանցավոր տարրեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից։ Մասնավորապես, չարաշահելով խոցելի վիճակում հայտնված անձանց վստահությունը, տարբեր հարցեր լուծելու խոստումներով […]
19:50 11.02.2021
Գյումրիի ավտոկայանի ներմարզային երթուղիների կայանատեղիներում ավտոբուսներն ու միկրոավտոբուսները գնալով պակասում են։ Ուղևորահոսքի նվազելու պատճառով երթուղին սպասարկող ընկերությունները մեքենաները գծից հանում են, քիչ երթուղով էլ շահույթ չեն ստանում: Գյումրիից Հայկավան երթուղին նախկինում 2 միկրոավտոբուս է սպասարկել՝ ժամը մեկ գրաֆիկով։ Հիմա մեկն է մնացել՝ գյուղ մեկնումն ու վերադարձը երկու ժամը մեկ է: Քիչ ուղևորներով գրեթե բոլոր […]
19:20 11.02.2021
Ավարտվել է համայնքների սուբվենցիոն հայտեր ներկայացնելու ժամկետը: Մարզպետարանները ընդունել են հայտերը և մինչև փետրվարի 5-ը դրանք ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Շիրակի մարզի համայնքները 62 հայտ են ներկայացրել: Դրանք վերաբերում են ճանապարհաշինությանը, մանկապարտեզների, մշակույթի տների վերանորոգմանը, ջրագծերի անցկացման և ֆոտովոլտային կայանների տեղադրմանը: Ընդհանուր գումարային հաշվարկում Շիրակի մարզը 4 մլրդ դրամից ավելի արժողության ծրագրերի […]
19:17 11.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների, հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. 1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ 2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ […]
19:10 11.02.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ շարունակականությունը։ Զրույցի ընթացքում Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման և արցախահայության աջակցության ծրագրերին՝ նշելով, որ դրանց հասցեականության ապահովումն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը […]
18:45 11.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր օրվա տարբեր ժամերի ընթացքում հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Նրանք դժգոհել են, որ արդեն 4 ամիս է իրենց որդիներից, ազգականներից լուր չունեն, իսկ պատասխանատու կառույցների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան գործողությունների ընթացքը դանդաղում է: Ծնողներից մի քանիսը հանդիպել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ: Ինչպես նրանք են […]
18:30 11.02.2021
Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի կապի վաշտի զինծառայողները հանձնել են մասնագիտական ստուգարքներ։ Ստուգվել են կապի պլանավորման և կազմակերպման, ինչպես նաև կապի անվտանգության ապահովման տեսական գիտելիքները։
18:28 11.02.2021
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում կավելացվի ևս 39 համայնք։ Դրանք Գեղարքունիքի և Սյունիքի մարզի համայնքներն են։ Իսկ առաջիկա օրերին կառավարությունը գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: Ըստ որի՝ մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի յուրաքանչյուր անձին 68 հազար դրամ աջակցություն: Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան […]
18:27 11.02.2021
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Սիսիանի ոստիկանների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ Սիսիանում բնակվող 63-ամյա մի տղամարդ փետրվարի 11-ին կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը, ըստ նրա, գտել էր տարիներ առաջ ու պահել խորդանոցում։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նույնպես «Կալաշնիկովի» ինքնաձիգ է կամավոր հանձնվել։ Այն բաժին բերած տղամարդը հանձնել է նաև […]
18:26 11.02.2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի հայ համայնքին, ինչպես նաև հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը մանրամասներ է ներկայացրել վերջերս Արցախ կայացած այցից՝ ևս մեկ անգամ շեշտելով ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքների կարևորությունը։ Զարեհ Սինանյանը նշել է նաև, որ առաջիկայում աշխատանքային այցով […]
18:25 11.02.2021
Փետրվարի 8-ին Թալինի բաժնի համայնքային ոստիկանները Թալին-Արտենի խաչմերուկի կանգառի հետնամասից բերման են ենթարկել երկու տղամարդու` առանց համարանիշերի «Օպելով» հանդերձ: Կասկածանքը` թմրանյութ ապօրինի պահելն ու օգտագործելը: Երկուսն էլ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ են՝ 27 և 38 տարեկան: Զննության ժամանակ 38-ամյա տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է հինգուկես գրամ քաշով մարիխուանայի նմանվող մանրացված զանգված և հայտնել, որ […]
18:20 11.02.2021
Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը: «Ի սկզբանե ֆինանսական միջոցները կօգտագործվեն հաջակցություն նախապատրաստական փուլերին, հատկապես կշեշտադրվեն հրատապ կարիքները ռազմավարական ոլորտում, ինչպիսիք են ծրագրավորումը, սարքավորումները, բուժաշխատողների վերապատրաստումն […]
18:17 11.02.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց: Փետրվարի 8-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները շրջայցի ժամանակ ստուգել են Ձորագետ գյուղի 28-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փետրվարի 7-ին Դսեղ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել […]
18:15 11.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ […]
18:11 11.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են զինծառայողների պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։
18:05 11.02.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և տեղակալ Աշոտ Մուրադյանը Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հրավերով փետրվարի 10-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության կառուցման շուրջ փորձի փոխանակման […]
17:55 11.02.2021
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Ստուգվել է դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների պատրաստվածության աստիճանն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը, կեցության պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։