17:22 12.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ […]
17:16 12.02.2021
Այսօր՝ փետրվարի 12-ին, կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստը: Այն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին: Ելույթներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Պետական ռեզերվների […]
17:10 12.02.2021
«Նոր տրանսպորտային ցանցի նախագծով Երևանում գործելու է 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7.5-8.5 մետրանոց, մնացածը` 12 և 18 մետրանոց»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա ասել է, թե պետք է ձերբազատվել միկրոավտոբուսներից: Այսօր Երևանի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ են արվել, վերաբաշխումը կապված է նաև ավտոբուսների ձեռքբերման հետ: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:
17:00 12.02.2021
Ըստ որոշ կանխատեսումների՝ մոտակա տարիներին Հայաստանը ունենալու է արտագաղթ կամ, այլ կերպ ասած, աշխատունակ մարդկանց մեկնում, մյուս կողմից՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրուկ աճ։ Արդյո՞ք իմաստ չկա Հայաստանում բարձրացնելու կենսաթոշակային տարիքը։ Այս հարցին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Չեմ կարծում, թե մենք հիմա պատրաստ ենք քննարկել կենսաթոշակային տարիքի փոփոխության հարց, առավել ևս […]
16:45 12.02.2021
Փետրվարի 12-ին` ժամը 13:57-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:22-ին, մարվել՝ 14:43-ին: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 55-րդ կմ-ի մոտակայքում այրվել է […]
16:43 12.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նշված հասցեների 3-ից բարձր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում. Բագրատունյաց 1-ից 53, Եղ.Թադևոսյան 7-ից 22, Ս.Տարոնցի 1-ից 7, Մանանդյան 16-ից 34, Հ.Հովհաննիսյան 10, 10/1, Արտաշիսյան 40-ից 79, Շիրակի 2-ից 56, Վերին Շենգավիթ […]
16:39 12.02.2021
Ֆինանսատնտեսական առումով այսօր Հայաստանում կայուն իրավիճակ է, ինչը կարևոր նախադրյալ է վերականգման մեկնարկի համար: Այսպիսի տեսակետ է հայտնել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը «Հեռանկարում»: Մանրամասները՝ տեսանյութում։
16:31 12.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Արարատի և Արագածոտնի մարզերում գործող փակ արտադրական ձեռնարկություններում, հանրակրթական դպրոցներում, բժշկական կազմակերպություններում, առևտրի կենտրոններում և սպասարկման գրասենյակներում: Վերոնշյալ հաստատություններում խախտումներ են արձանագրվել ախտահանման գործընթացում, գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են նաև իրազեկման թերթիկները։ Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են կրկնախախտման դեպքեր, դրանցից մեկով […]
16:27 12.02.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանված բնակարաններ և փոքր տներ […]
16:08 12.02.2021
Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության հինգ դեպք բացահայտվեց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ առաջին դեպքը ոստիկանության Նոր Նորքի բաժնում գրանցվել էր փետրվարի 4-ին: Մի կին հաղորդում էր տվել, որ փետրվարի 2-ին միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու նույնականացման քարտ: Մյուս […]
15:55 12.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի» ուսուցիչները, ծնողները և աշակերտները տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։ Մասնավորապես, նրանք նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին որոշման կայացման գործընթացում հաշվի չի առնվել իրենց կարծիքը։ Բարձրացված բողոքներով դիմումատուները նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնի նշանակման գործընթացում չեն պահպանվել օրենքով սահմանված […]
15:49 12.02.2021
Առաջիկա ամիսների ընթացքում շահագործման կհանձնվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Այս մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այն կսպասարկի շուրջ 20,000 քաղաքացու՝ մեկ պատուհանի սկզբունքով որակյալ ու հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով շահառուներին։
15:45 12.02.2021
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման […]
15:38 12.02.2021
Փետրվարի 15-ից Երևանի Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը: «Գործելու է նոր երթուղի՝ նոր կոմպակտ ավտոբուսներով, նոր համակարգով գործող: Այնտեղ ապրող բնակիչներին հիշեցնում եմ, որ երկուշաբթի օրվանից կարող եք գնալ աշխատանքի ոչ թե տաքսիով, այլ մեր նոր, հարմարավետ ավտոբուսներով»,- ասաց Մարությանը:
15:31 12.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի երեկ կատարած հայտարարությամբ՝ այսօր ժամը 15-ից Ազատության հրապարակում հանրահավաք է սկսվել: Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակ հասնելուն պես ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Ի պատասխան այն հարցին, թե ինչու է հավաքված անձանց թիվը սակավ և արդյո՞ք մարել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի աջակիցների հետաքրքրությունն ու ոգևորությունը, […]
15:15 12.02.2021
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ «Մենք, Շվեդիայի Ռիքսդագում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի ներքոնշյալ անդամներս, հղում անելով՝ – ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը, – 2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ […]
15:10 12.02.2021
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Շնորհանդես-համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար […]
14:27 12.02.2021
Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ստեղծվի թվային փոխակերպման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը կզբաղվի տվյալների շրջանառման ոլորտի կարգավորմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը՝ այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Կոլեգիայի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը «Թվային օրակարգը ԵԱՏՄ-ում մինչև 2025 […]
14:23 12.02.2021
ՀՀ կառավարության՝ փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը բխում է 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջից: Ինչպես փոխանցում է ԿԳՄՍ նախարարությունը, համաձայն կարգի` պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան այն երեխաները, որոնք. չեն հաճախել դպրոց, որևէ ուսումնական հաստատությունում երբևէ հաշվառված չեն եղել, հաշվառված, սակայն վեց […]
14:06 12.02.2021
Խորհրդարանական խմբակցությունները այսօրվա ճեպազրույցներում անդրադարձել են լիագումար նիստերի օրակարգում տեղ գտած խնդրահարույց նախագծերին և քաղաքական այլ հարցերի, մասնավորապես համացանցում տարածում գտած Արցախի և Սյունիքի վերաբերյալ փաստաթղթին: Մանրամասները՝ տեսանյութում։
13:45 12.02.2021
Փետրվարի 12-ին` ժամը 08։30-ին, Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջ են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհն ընդգրկում է մոտ 55 հա տարածք․ 2․5 հա անտառածածկ հատվածում՝ խաշամ և մոտ 52․5 հա անտառամերձ հատվածում՝ չոր խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի […]
13:33 12.02.2021
Երևանի ավագանու որոշման նախագծով՝ Երևանի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ են արվում: «Նախատեսել ենք 15 մլրդ 693 միլիոն 410 հազար դրամ բաշխումը հետևյալ սկզբունքով՝ ավտոբուսների ձեռքբերումների մասով նախատեսել ենք նախորդ 8 միլիարդից 4 միլիարդն ունեինք, 3 միլիարդ 200 միլիոն ավելացնել, գումարած դրան՝ նախատեսվել է ավտոբուսների ձեռքբերման մասով 6 միլիարդ 421 միլիո»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ […]
13:18 12.02.2021
Փետրվարի 12-ին՝ ժամը 09։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 63 հասցեի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ […]
13:10 12.02.2021
Համացանցում հրապարակումներ են տարածվել, որ անհայտ անձինք պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը: Դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվածի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
12:39 12.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 10, թմրանյութի հայտնաբերման` 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի մաքսանենգության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձի առևանգման, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, […]
12:03 12.02.2021
Հայաստանում 2020-ին՝ համավարակի և պատերազմի տարում, նվազել են բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները, զուգահեռ Երևանում ավելացել են դրանց միջին գները: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2020-ին եղել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 17 հազար 99 գործարք՝ 2019-ի 24 հազար 131 գործարքի համեմատ: Ընդ որում 2020-ին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի […]
11:57 12.02.2021
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։ Գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը:
11:32 12.02.2021
Բավրայի մաքսակետում, չնայած եղանակային առանձնահատկություններին, կանոնավոր իրականացվում է բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը։ 2020 թվականին, համավարակի և ռազմական դրության պայմաններում, ինչպես նաև աշնանը վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման պատճառով բեռնատարների ելումուտը Բագրատաշենի և Գոգավանի անցակատերից ժամանակավոր ուղղորդվել էր Բավրա: Այդ շրջանում անցակետն աշխատել է ծանրաբեռնված: Անցակետի պատասխանատուները վստահեցնում են` իրավիճակից հաջողվել է պատվով դուրս […]
11:01 12.02.2021
Փետրվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և մահվան 3 դեպք: […]
10:12 12.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներն ապահովելու նպատակով ռազմավարական խորհրդատվության և կարողությունների զարգացման համար Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակներում ներգրավված եվրոպական […]