TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.11 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել իրանահայ գիտնականների հետ

17:50 11.02.2021

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է իրանահայ գիտնականներ մաթեմատիկոս Մկրտիչ Թումանյանին, ֆիզիկոս Շանթ Բաղրամյանին և էլեկտրատեխնիկական գիտությունների պրոֆեսոր Գևորգ Կարապետյանին: Հանդիպման սկզբում դեսպան Թումանյանը շնորհավորել է Իրանի ակադեմիայի կողմից ֆիզիկայի ոլորտում անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության հաղթող և ընթացիկ տարվա լավագույն երիտասարդ հետազոտող ճանաչված դոցենտ Շանթ Բաղրամյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք և հաջողություններ: […]

̰

17:44 11.02.2021

ՊԵԿ-ում մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ պաշտոնական կայքը: Հանդիպումների նպատակն է պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին, քննարկել տարբեր ոլորտներում առկա հարկային և մաքսային խնդիրները։ ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում հարկ վճարողների տարբեր խմբերին ներկայացրել են համապատասխան ոլորտում հանդիպող ռիսկերը, հարկային պլանավորման հնարավոր չարաշահման ի հայտ եկած (դրսևորված) երևույթները, օրենսդրական հիմնական փոփոխությունները։ […]

̰
Լուսանկարում պատկերված կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ

17:38 11.02.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսանկարում պատկերված կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
ԱԱՏՄ-ում շարունակվում են ներքին իրազեկման, վերապատրաստման դասընթացները

17:31 11.02.2021

Շարունակվում են ներքին իրազեկման, վերապատրաստման դասընթացները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։ Հերթական սեմինարը կազմակերպվել է Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների համար՝ Վարչարարության և դեղերի վերահսկողության ոլորտի օրենսդրական ակտերի վերաբերյալ։ Սեմինարավարներն էին ԱԱՏՄ իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբան Աստղիկ Հարությունյանն ու Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ Նելլի Թովմասյանը։ Արևմտյան տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանի և աշխատակիցների […]

̰
Սահմանամերձ համայնքների թիվը կկազմի 77

17:26 11.02.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ գրավոր ընթացակարգով որոշում կընդունվի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում լրացումներ կատարելու վերաբերյալ։ Ըստ նախարարի, կավելանան Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 39 համայնքներ։ «Ընդհանուր առմամբ՝ սահմանամերձ համայնքների թիվը կկազմի 77»,- տեղեկացրեց նախարարը։ Տվյալ համայնքները ստանում են անշարժ գույքի հարկի ամբողջական […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

17:20 11.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին և 11-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]

̰
Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը 2021 թվականից կգործի հանրապետության բոլոր մարզերում

17:14 11.02.2021

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը 2021 թվականից կգործի հանրապետության բոլոր մարզերում 11 մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր։ Վարչապետի խոսքերով՝ 2020 թվականին մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը գործում էր ընդամենը 2 մարզում և երկու մշակաբույսի՝ խաղողի ու ծիրանի դեպքում։ «Այս տարվանից […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը ընկած ժամանակահատվածում

17:08 11.02.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը ընկած ժամանակահատվածում. «Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ Շենգավիթում՝ փետրվարի 4-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան` գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ Նոր Նորքում՝ փետրվարի 2-ին և 5-ին»:

̰
Կառավարությունը գումար է հատկացրել ՏՏ ոլորտի պրոդուկտ ստեղծող ընկերություններին դրամաշնորհի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար

17:00 11.02.2021

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար հատկացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման հիման վրա կազմակերպված դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված տնտեսավարող սուբյեկտներին` ՏՏ ոլորտի պրոդուկտ ստեղծող ընկերություններին, դրամաշնորհի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար: Հիմնավորման համաձայն՝ միջոցառմանը վերաբաշխման միջոցով հատկացվել […]

̰
Երևանում կկառուցվի «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն

16:59 11.02.2021

Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արմենիա Վայն» գործարան» ՍՊԸ-ին: Ընկերությունն իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է […]

̰
Սյունիքի մարզում լուսաբանում իրականացնելու վերաբերյալ իրազեկումը չունի լրագրողների գործունեությունը խոչընդոտելու նպատակ. ԱԱԾ

16:58 11.02.2021

Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը. «2021 թվականի փետրվարի 10-ին տարածված և ՀՀ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկման վերաբերյալ պարզաբանում ենք, որ վերջինս չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային […]

̰
Հավանության է արժանացել Հայաստանի թվայնացման ռազմավարությունը

16:57 11.02.2021

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին: Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մինչև 2025 թվականը առաջին փուլի միջոցառումների շրջանակում նախատեսվում է թվայնացման գործընթացների ստանդարտների տեղայնացում, կիբերանվտանգության միջազգային ստանդարտների տեղայնացում և այլն: Ռազմավարության իրականացման արդյունքում, մասնավորապես, գյուղական համայնքներում կավելանա բարձրորակ ինտերնետի հասանելիությունը՝ դառնալով 80 տոկոս […]

̰
Կառավարությունը բարելավել է ագրոպարենային ոլորտի լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները և ընդլայնել տրամադրվող սարքավորումների շրջանակը

16:56 11.02.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2018թ. հուլիսից, որի հիմնական […]

̰
Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներն աջակցություն կստանան

16:47 11.02.2021

Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներն աջակցություն կստանան․ նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում։ Ըստ այդմ՝ Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20․00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին կտրամադրվի մեկական խորանարդ մետր վառելափայտ։ Սա մարզի տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին հնարավորություն կտա մեղմել ջեռուցման հարցերում ունեցած դժվարությունները՝ […]

̰
Հետբուհական կրթական ծրագիր Հայաստանում և Ղրղզստանում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

16:45 11.02.2021

Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարվել է «Հայաստանում և Ղրղզստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի (CeoTAK) մեկնարկի մասին: Այդ նպատակով կազմակերպված առցանց հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին` նախարարի տեղակալը նշել է, որ բարձր […]

̰
Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ

16:34 11.02.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրենի պարտականություններից, նշանակվել է ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ: Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Մայր Աթոռի Վարչատնտեսական […]

̰
ԱԱԾ-ն հայտնում է համայնքների ղեկավարների կողմից պաշտոնական կեղծիքներ կատարելու դեպքեր բացահայտելու մասին

16:31 11.02.2021

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է համայնքների ղեկավարների կողմից պաշտոնական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև զորավարժանքներից խուսափելուն օժանդակելու դեպքեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ ՀՀ կառավարության կողմից նույն […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:21 11.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]

̰
Գեղարքունիքի մարզում առանձին հանցատեսակներով 2020-ի ընթացքում բացահայտման ցուցանիշներն աճել են. ամփոփում

15:49 11.02.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020-ի ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր ցուցանիշները, իրավապահ մարմինների մարզային կառույցների, մարզի դատախազության գործունեության արդյունքները: Արձանագրվել է, որ 2020-ի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է հանցագործությունների նվազում 2,9 %-ով (2019թ.՝ 1066 , իսկ 2020թ.՝ 1035 դեպք): Այն կապված է հատկապես ծանր հանցագործության դեպքերի 21,6%-ով նվազման հետ: Մինչդեռ 3 դեպքով աճել […]

̰
Լոռու մարզի Մեծավան և Շիրակի մարզի Ախուրիկ համայնքներում կիրականացվեն քաղպաշտպանության միջոցառումներ

15:15 11.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Լոռու մարզի Մեծավան, իսկ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրիկ համայնքներում իրականացվելու են բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառումներ, գործարկվելու են նշված բնակավայրերի էլեկտրաշչակները։ «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի հայտարարության մեջ։  

̰
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

14:39 11.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է արել։ «Սիրելի՛ ժողովուրդ Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր: Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը: Երեկ նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի որոշվում են […]

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

13:18 11.02.2021

ԱԺ-ն այսօր 77 կողմ, 35 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ընդունվել են նաև երեկ քննարկված մյուս նախագծերը, իսկ այսօր խորհրդարանը քննարկել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամի փոխհատուցում՝ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա

13:05 11.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]

̰
«Յանդեքս» տաքսիում կորած խոշոր գումարով դրամապանակը վարորդը վերադարձրել է տիրոջը

13:00 11.02.2021

Մի կորած, բայց գտնված դրամապանակի պատմությունը հարյուրավոր հոգիներում հույս արթնացրեց, որ կորածը կարելի է գտնել: Մարթա Մելիքսեթյանի դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 200.000 դրամից ավելի գումար էր, կորել էր «Յանդեքս» տաքսիում: «Ուրբաթ օրը «Յանդեքս» տաքսիով գնում էի բժշկի։ Վճարեցի, շնորհակալություն հայտնեցի։ Քիչ անց նկատեցի, որ դրամապանակս չկա»: Դրամապանակը, որի մեջ վիրավոր զինվորների համար արծաթապատ […]

̰
Փետրվարի 10-11-ը բացահայտվել է հանցագործության 85 դեպք

12:46 11.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 15-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, յուրացման կամ վատնման, թմրանյութի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, գույքը […]

̰
«Սևան» ՔԿՀ-ում կրկին փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել

12:31 11.02.2021

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար: Փաստի […]

̰
Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման  փորձնական ծրագիրը

12:29 11.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը: Կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է բացահայտել և խրախուսել արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչներին, նրանց վարձատրությունն աստիճանաբար մոտեցնել երկրի միջին աշխատավարձին, ապահովել […]

̰
24-ամյա երիտասարդը Կարմիր գրքում գրանցված թռչուն է որսացել

12:10 11.02.2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։

̰
Գևորգ Պետրոսյանը դեմ է, որ վիրավորանքի և զրպարտության համար պատիժ սահմանվի՝ ըստ սոցիալական վիճակի

11:16 11.02.2021

Խորհրդարանում քննարկվում է Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամի փոխհատուցում՝ 1 մլն դրամի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում, 2 մլն դրամի փոխարեն, 10 մլն դրամի փոխհատուցում: Ի դեպ, մինչև 2010թ-ը վիրավորանքի և զրպարտության համար քրեական պատասխանատվություն է սահմանված եղել: Հարցի շուրջ […]

̰
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկվել են տեղահանվածների սոցիալական ինտեգրման հնարավորությունները

11:09 11.02.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։ Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի, սերտ համագործակցության և […]

̰
BACK_TO_TOP