19:50 25.02.2021
Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ անում բոլոր կողմերին պահպանել զսպվածություն ու հանդարտություն: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարությունում։ «Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակին: Իրադարձությունների բոլոր մասնակիցներին կոչ եմ անում դրսևորել հանգստություն և խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի»,- […]
19:30 25.02.2021
Աճեմյանցիների և ոչ միայն գյումրեցի հանդիսատեսի համար Գյումրիի թատրոնի հարկադրված դադարը երկար տևեց: Համավարակը, իսկ հետո ամենածանրը՝ պատերազմը, լուրջ հոգեբանական գործոններ էին թատրոնի անձնակազմի համար։ Երբ ու ինչպես վերադառնալ ստեղծագործական ակտիվության, արդյոք հանդիսատեսը պատրաստ է դրան․․․ Պատերազմի օրերին Գյումրիի թատրոնի բեմում խաղացին ընդամենը մեկ ներկայացում՝ Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը։ «Մարտի 1-ից թատրոնը ստեղծագործական աշխատանքներով ավելի բուռն […]
19:05 25.02.2021
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի […]
19:02 25.02.2021
Ցույցի մասնակիցները «Մենք բանակի կողքին ենք» ու այլ վանկարկումներով, երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Աղբամաններով, նստարաններով նրանք փակել են Բաղրամյան պողոտայի մի մասը ու շրջափակել Ազգային ժողովի շենքը: ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը մասնակիցներին հայտնել է, որ շուտով Բաղրամյան պողոտայում կտեղադրվեն նաև վրաններ ու վառարաններ: Սաղաթելյանը կոչ է արել այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի […]
18:52 25.02.2021
Սիրելի հայրենակիցներ. մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վերջ թավիշին»,- գրել է վարչապետը:
18:43 25.02.2021
Նախապես հայտարարված ժամը 16-ից մի փոքր ուշ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և մոտեցել Հանրապետության Հրապարակում արդեն տեղադրված հարթակին: Խոսքը սկսելուց առաջ, Փաշինյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը: Ելույթը տևել է ավելի քան երեսուն րոպե Իր խոսքում Փաշինյանը դարձյալ սեղմ ներկայացրել է ստեղծված իրավիճակը, դարձյալ շեշտելով, որ իր […]
18:30 25.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու […]
18:29 25.02.2021
Փետրվարի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկը ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Հիշյալ ստորաբաժանման և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, 36-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի՝ 45 և 7․62 մմ տրամաչափի 40 […]
18:29 25.02.2021
Փետրվարի 8-ին Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արարատի բաժին ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Խոսրովի արգելոցում կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել էր նյութական վնաս։ Մասնավորապես, պարզվել է, որ արգելոցի և Փոքր Վեդի գյուղի երկու բնակչի միջև կնքվել են աշխատանքների կատարման պայմանագրեր, որոնց համաձայն՝ այդ անձինք պետք է […]
18:23 25.02.2021
Զինված ուժերի գլխավոր շտաբի և վարչապետի հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» կոչով իր համակիրներին հավաքել էր Ազատության հրապարակում: Հանրահավաքում շարժման ղեկավարները հայտարարել են, որ ողջունում են Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը և իրենց զորակցությունը հայտնում Զինված ուժերին՝ հորդորելով զինծառայողներին շարունակել կատարել Հայաստանի սահմանների ամուր պաշտպանության իրենց առաքելությունը։ Շարժման ղեկավարները Ազատության […]
18:14 25.02.2021
Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը. «Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների […]
18:07 25.02.2021
Փետրվարի 24-ից 25-ը 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են մարզումներ։ Մարզումների անցկացման նպատակն էր հրետանավորների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, հանձնել մասնագիտական առարկաների ստուգարքներ։
18:01 25.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ […]
17:55 25.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված մանկավարժներն այսօր պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է հասարակության կյանքում ուսուցչի անփոխարինելի դերը: «Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի […]
17:43 25.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում […]
17:36 25.02.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է. «100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն […]
17:23 25.02.2021
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, զերծ մնալ անօրինական գործողություններից և նախազգուշացնում, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի: ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները»:
17:20 25.02.2021
Կոնստանտին Կոսաչովը հույս ունի Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման՝ գործող օրենսդրության շրջանակներում։
17:15 25.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր […]
16:44 25.02.2021
Տարածաշրջանային խմորումներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Ես այսպես կասեմ: Ամեն դեպքում, Ռուսաստանը կանգնեցրեց այս պատերազմը, ուղղակի ոչ այն ժամանակ, երբ մենք դա քննարկում էինք: Հենց սկզբից մի բան պարզ էր, որ Ղարաբաղի ստատուս-քվոն խախտված է: Այն ստատուս քվոն, որը կար 30 տարի, […]
16:23 25.02.2021
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան «շփում չի ունեցել Հայաստանի իշխանությունների հետ», սակայն Անկարան «հեղաշրջումների առնչությամբ սկզբունքային դիրքորոշում ունի»։
16:03 25.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում […]
15:43 25.02.2021
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, ինչի համար սկսել են պատգամավորների ստորագրահավաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստանի» հետ նախաձեռնում է արտահերթ նիստ: Այս ստեղծված իրավիճակն անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր […]
15:26 25.02.2021
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից, կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը: «Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի […]
15:15 25.02.2021
Արդեն ժամը 14-ի հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և իր կողմնակիցների հետ միասին երթով անցել Երևանի փողոցներով: Նրա կողքին է եղել նաև որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրախոսով դիմել է ներկաներին, ողջունել նրանց: Նա շեշտել է, որ ինքը և իր ընտանիքը չեն պատրաստվում ոչ մի տեղ մեկնել, ասել է […]
15:05 25.02.2021
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով: […]
14:50 25.02.2021
Ի՞նչն է այս անգամ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստան բերել. «Հեռանկարի» տաղավարում վերջինս խոսել է այդ մասին։ «Երբ այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում՝ պատերազմներ, քաղաքական պայքար, կոնֆլիկտներ, սա հենց այն ժամանակն է, երբ բլոգերն ու լրագրողը կարող է իրեն իրացնել: Այսինքն՝ սա իմ աշխատանքն է, իմ մասնագիտական պարտականությունն է: Քանի այսպիսի վիճակ է Հայաստանում, ես […]
14:45 25.02.2021
ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը: ՀՀ ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»: