18:45 15.02.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազմամասնագիտական խմբերն այցելել են Շիրակի մարզ, կատարել պատերազմում վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների գնահատում: Մասնագետները տեղում որոշում են վերին և ստորին վերջույթների անդամահատումից հետո զինվորականներին անհրաժեշտ պրոթեզի տեսակն ու ընտանիքին աջակցության տարբերակները:
Միհրան Մհերյանցը ծանր վիրավորում է ստացել Հադրութում, մի քանի վիրահատություն է տարել, ձախ ոտքը անդամահատվել է, բազմաբեկորային վնասվածքներ ունի նաև աջ ոտքը:
Միհրանը չի քայլում, աջ ոտքի ծնկի հատվածում բացված վերքերը դեռ չեն ապաքինվել, սուր ցավեր ունի։ Վնասվածքաբան-օրթոպեդը զննությամբ փորձեց պարզել անհանգստացնող ցավի պատճառը։ Մասնագետները որոշեցին՝ Միհրանին անհրաժեշտ է ֆունկցիոնալ պրոթեզ։
«Ես խորհուրդ կտայի էլեկտրոնային ծունկ դնենք, որը նախատեսված է ոչ ակտիվ հիվանդների համար, ունի առաջինից երկրորդ ակտիվության մակարդակ, շատ անվտանգ ծունկ է, ու որ մյուս ոտքն էլ չվտանգենք, չջարդվեն ոսկորները, որոնք նոր են կպել»,- ասում է Մոսկվայից Հայաստան ժամանած պրոթեզավորող Արմեն Սարգսյանը։
Մասնագիտական խմբի էրգոթերապիստն էլ այցի ընթացքում արձանագրում է տան պայմաններն ու այն անհարմարությունները, որոնք պետք է շտկել ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի ազատ ու հարմարավետ տեղաշարժը ապահովելու համար:
Տան անհարմարություններից բացի, բակից մինչև տուն հասնելու դժվարությունները ևս շատ են: Շենքի աստիճանահարթակի մոտ նաև կկառուցվի թեքահարթակ, իսկ անվասայլակի ազատ տեղաշարժի համար կփոխվեն շքամուտքի դռները:
Տեղաշարժման նույն անհարմարություններն են նաև Անի թաղամասի շենքերում։ Դրանցից մեկում է ապրում Հարություն Մկրտչյանը։ Հարությունը կամավորների հետ գնացել է պատերազմ, վիրավորվել է Քարին տակում, ձախ ոտքն անդամահատված է։ Հենակների օգնությամբ փորձում է հաղթահարել ժամանակավոր պրոթեզով քայլելու դժվարությունները:
Ուսումնամարզական պրոթեզը ֆունկցիոնալ չէ, նույնիսկ պատրաստված է 2 սմ կարճ: Պրոթեզավորող Սարգսյանը հենց տեղում ծնկահոդի դեր կատարող մեխանիկական սարքը փոխարինեց ֆունկցիոնալով։
«Էս ադապտերը պարզապես մեխանիկական է, առանց որևէ ավելորդ ֆունկցիայի է աշխատում, իսկ նոր ադապտերը կոչվում է ֆունկցիոնալ, նախատեսված է ծնկի հատվածից ոտքը տարբեր ուղղություններով թեքելու համար, ինչը կօգնի մեր տղաներին ինքնուրույն կոշիկ հագնել-հանել»,- նշում է պրոթեզավորող Սարգսյանը։
Բազմամասնագիտական խումբն արդեն գնահատել է 70 անդամահատված վերջույթներով անձանց կարիքները։ Վերջնական հաստատումից հետո նրանց կտրվի հավաստագիր, որի հիման վրա էլ կկազմակերպվի պրոթեզավորման գործընթացը։
«Պատերազմի հետևանքով անդամահատված քաղաքացիներին պրոթեզների տրամադրումը իրականացվում է պետական հավաստագրով, անձին տրամադրվում է սերտիֆիկատ, որն ունի հնարավորություն ծախսելու իքս քանակությամբ գումար, որի շրջանակներում անձին տրամադրում ենք նաև կազմակերպությունների ցանկ, որպեսզի անձը մոտենա իրեն հարմար լավագույն մասնագետներ ունեցող կազմակերպություն և հենց այդտեղ ստանա իր պրոթեզները կամ աջակցող միջոցները»,- պարզաբանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Հայկ Մկրտչյանը։
Բոլոր պրոթեզները կպատրաստվեն Հայաստանում գործող 4 պրոթեզարաններում, իսկ մասնագետների կարողությունների բարձրացման և տեղում վերապատրաստելու համար մայիսին Հայաստան կայցելեն ամերիկացի պրոթեզավորողները:
Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...