18:50 04.02.2021
Այսօր Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում մի քանի օր առաջ ծնողների նախաձեռնած դասադուլն այսօր շարունակվել է։ Այսօր ծնողները տեղեկանալով, որ նորանշանակ տնօրենին ներկայացնելու են ուսուցչական հանրույթին, փակել էին դպրոցի մուտքը՝ թույլ չտալով Իրինա Բաղդասարյանին մտնել մասնաշենք։
Դպրոցի մանկավարժները, որոնք ամիսներ շարունակ վիճարկում էին, կասկածի տակ էին դնում անցած տարի սեպտեմբերի 15-ին անցկացված մրցույթի արդյունքները, այսօր էլ մարզպետարանի ներկայացուցիչներին նույն պահանջն են ներկայացրել՝ չեղարկել մրցույթի արդյունքները։
ՀՀ փոխվարչապետի առաջարկությամբ և Շիրակի մարզպետի երեկ ընդունած որոշմամբ թիվ 25 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել Իրինա Բաղդասարյանը։ Մարզպետի որոշման կատարումն էլ վերապահվել էր Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին ու աշխատակիցներին, որոնց մուտքը ևս դպրոց հեշտ չեղավ։
Վարչության աշխատակազմին ներս մտնել հաջողվեց, բայց նորանշանակ տնօրենի դեմ ծնողները փակեցին դռները։ Վանկարկումներն ու վիճաբանությունները երկար շարունակվեցին։ Իսկ նորանշանակ տնօրենը նշեց, որ շատ լավ տրամադրությամբ է եկել դպրոց և պատրաստվում է անցնել աշխատանքի, հրաժարական տալու մտադրություն չունի։
«Ես ընդամենը դիմում եմ պատկան մարմիններին, որ ապահովեն իմ աշխատանքը, իսկ իմ աշխատանքը խոչընդոտում են, այն աշխատանքը, որը ես արդար ճանապարհով ստացել եմ, թողե՛ք աշխատեմ, ամո՛թ է։ Դե պատկերացրեք, եթե մեր ծնողները էսպես են վերաբերվում պատկան մարմիններին, էսքան կանանց մեջ ոնց կարող են ապահովեն իմ մուտքը դպրոց, ամեն ինչ կարելի է օրենքի սահմաններում լուծել»,- լրագրողների հետ զրույցում նշել է նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանը։
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության և բաժնի պետերին, մասնագետներին դպրոցի ներսում, իսկ ոստիկաններին էլ դրսում, կարգ ու կանոն ստացվեց պահպանել, բայց ամեն դեպքում Իրինա Բաղդասարյանի մուտքը դպրոց չստացվեց ապահովել։
«Եկել ենք արդեն տնօրենի նշանակման նոր որոշումով, տնօրենին ներկայացնելու և ընդունում-հանձնում կատարելու։ Ինչու մենք չենք կարող ապահովել տնօրենի մուտքը դպրոց։ Այս պահին, այս էմոցիոնալ դաշտում խուսափում ենք ծնողների հետ ավելորդ շփումից ու քաշքշուկից։ Բնականաբար, րոպեների հարց է, կապահովենք տնօրենի մուտքը դպրոց»,- լրագրողներին ասաց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Տնօրեն Իրինա Բաղդասարյանը դպրոցի բակում, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ սա հրահրված բողոք է և չի արտահայտում բոլոր ծնողների ու մանկավարժների վերաբերմունքը։
«Ես էստեղ չեմ սպասելու, հիմա կհեռանամ, բայց հուսով եղեք հարգելիներս, որ մենք դեռ կաշխատենք միասին։ Կանգնեք էսպես՝ երկու հոգով, երեք հոգով ․․․ ցտեսություն»,- դպրոցի մուտքի մոտ հավաքված ծնողներին այս խոսքերն ասելուց հետո նորանշանակ տնօրենը հեռացավ տարածքից։
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...