18:15 02.02.2021
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում այսօր դասադուլ էր, ուսուցիչները դասարաններում էին, բայց աշակերտները չկային։ Ծնողներն արգելել էին երեխաներին դպրոց գալ, փոխարենը՝ ծնողներով էին հավաքվել դպրոցում։
Դասադուլի պատճառը դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցած տարվա սեպտեմբերի 15-ին անցկացված մրցույթի արդյունքներն են, որոնց հետ համաձայն չեն դպրոցի մանկավարժներն ու ծնողները։
Երեկ ծնողները հանդիպում են ունեցել Շիրակի մարզպետի ու կրթության վարչության պետի հետ, որի ժամանակ տեղեկացրել են, որ դպրոցի տնօրենի նշանակման մասին փոխվարչապետի առաջարկը մարզպետը չի կարող չեղարկել, ըստ որի՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու է մեկ այլ՝ թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը։
«Մենք երեկ մարզպետի հետ հանդիպման ժամանակ ասացինք, եթե որոշումը չփոխվի, մենք ուղղակի մեր երեխեքին դպրոց չենք բերել ու պետք էղնի՝ կհանենք դպրոցից»։
«Մարզպետարանում մեզ ասացին, որ պետք է տնօրենի նշանակման որոշումը ստորագրեն, մենք էլ ասացինք, որ դասադուլ կանենք այնքան ժամանակ, ինչքան պետք լինի, չենք բերի մեր երեխաներին դպրոց, միասնական ծնողներով որոշել ենք»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասում էին ծնողները։
Տնօրենի երկու թեկնածուների միջև, մրցույթի արդյունքներով, դպրոցի կառավարման խորհրդի ձայները բաշխվել են 4-2 հարաբերակցությամբ։ Սակայն վերջնարդյունքում ստացվել է հետևյալը՝ փոխվարչապետի հետ երկու թեկնածուների հեռավար հարցազրույցից հետո առաջարկվել է տնօրենի թեկնածու նշանակել 2 միավոր ստացած թեկնածուին, այլ ոչ կրկնակի միավոր ստացած, նույն դպրոցի երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին։
«Մեզ էլ հաճելի չի էս վիճակը, մենք փաստորեն կանգնել ենք փաստի առաջ, պրավալ են գնում ամբողջ դասերը։ Դրա համար կարելի է մի քիչ արագացնել էս հարցի լուծումը և արդար որոշում կայացնել»,- նշել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ուսուցիչ Ամալյա Մանուկյանը։
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը դպրոցում դասերի ձախողումը չորակեց դասադուլ, իսկ ստեղծված իրավիճակն ու մրցույթի արդյունքների դեմ ծնողների դժգոհությունները համարեց ոչ իրավաչափ։
Մարզպետարանում երեկ ծնողների հետ հանդիպմանը առաջարկվել է մրցույթի արդյունքները վիճարկել դատարանում, և համապատասխան վճռի հիման վրա նոր միայն հնարավոր կլինի չեղարկել դպրոցի կառավարման խորհրդի կայացրած որոշումը։
«Այս պահին ամբողջ փաթեթը մրցույթի մեր ձեռքի տակ է գտնվում, մենք էնտեղ ժամկետների կամ ընթացակարգերի խախտում չենք նկատել։ Եթե իրենք ունեն իրենց հիմնավորումները, կարող են դիմել դատարան, դատական կարգով որոշում կայացնել։ Եթե հիմնավորում են, մենք պատրաստ ենք ենթարկվել այդ օրենքին։ Այն, որ նշում են, թե թեկնածուներից մեկը 4, մյուսը 2 ձայն են ստացել և ինչպես է ցածր միավոր ստացած թեկնածուն նշանակվում տնօրեն, ասեմ, որ օրենքում հստակ նշված է, որ հաղթող է ճանաչվում մրցույթում այն թեկնածուն, ով ստանում է հինգ և ավելի միավոր։ Այս դեպքում թեկնածուներից և ոչ մեկը այդքան միավոր չի ստացել, և նրանց ունեցած միավորները էս դեպքում գտնվում են նույն հարթության վրա»,- պարզաբանել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Դպրոցի աշխատակազմն ու ծնողները դատարան չեն պատրաստվում դիմել, իսկ տնօրենի թեկնածու, մրցույթում չորս միավոր ստացած նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանն այս ընթացքում դիմումներ է ուղարկել մի շարք գերատեսչությունների, հուսադրող պատասխաններ չի ստացել։
Ծնողներն այսօր նաև ստորագրահավաք սկսեցին, որը հասցեագրելու են վարչապետի աշխատակազմին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...