JTI ընկերությունը ճանաչվել է Լավագույն գործատու Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

JTI ընկերությունը ճանաչվել է Լավագույն գործատու Հայաստանում

18:07 27.01.2021

JTI (Japan Tobacco International) ընկերությունը ճանաչվել է որպես 2021-ի Լավագույն գործատու Հայաստանում և Եվրոպայում, ինչպես նաև դարձել է 16 ընկերություններից մեկը, որոնք արժանացել են այս մրցանակին համաշխարհային մակարդակով: Լավագույն գործատու վկայագիրը շնորհվում է այն ընկերություններին, որոնք իրենց աշխատողներին առաջարկում են ակնառու աշխատանքային պայմաններ և որտեղ աշխատակիցները միշտ առաջին տեղում են: JTI-ը միջազգային մակարդակով ձեռք է բերել այդ կարգավիճակը յոթերորդ անգամ անընդմեջ՝ 2014 թվականից սկսած:

Ինչպե՞ս է ընկերությունը ստանում Լավագույն գործատու կարգավիճակ

Լավագույն գործատու վկայական ստանալու համար ընկերությունը պետք է համապատասխանի անկախ Անձնակազմի կառավարման (HR) սերտիֆիկացման՝ Լավագույն գործատու ինստիտուտի (Top Employer Institute) կողմից սահմանված ստանդարտներին և համապարփակ ուսումնասիրության միջոցով գնահատում անցնի:

Ավելի քան 1600 ընկերություններ աշխարհի 119 երկրներից ստացել են Լավագույն գործատուների ինստիտուտի վկայագրեր և Լավագույն գործատու կարգավիճակ, բայց դրանցից միայն 16-ն են ճանաչվել միջազգային մակարդակով։

«Մեզ համար Լավագույն գործատու ճանաչվելը ինքնին նպատակ չէ։ Սա ապացույց է, որ մենք  ճիշտ ուղու վրա ենք՝ ապահով ու ճկուն միջավայր ապահովելով մեր բոլոր աշխատակիցների համար, ովքեր կենտրոնացած են շարունակական կատարելագործման և նորարարությունների վրա: Ութերորդ անընդմեջ ճանաչումը հստակ ուղերձ է նաև մեր ապագա աշխատակիցներին։ Մենք հոգ ենք տանում մեր մարդկանց մասին և նրանց եզակի հնարավորություն ենք ընձեռում իրենց կարիերայով զբաղվել լավագույն միջավայրում»,- նշում է Կոնստանտին Ֆեդորովը՝ Բելառուսի և Կովկասի գլխավոր տնօրենը:

Հավասար պայմաններով Ընտանեկան արձակուրդի քաղաքականությունը հատկապես բարձր է գնահատվել Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից։ Համաձայն այդ քաղաքականության՝ 2021 թվականի հունվարի 1-ից ընկերության ցանկացած աշխատակից, անկախ սեռից, երեխա ունենալիս կարող է վայելել 20-շաբաթյա վճարովի արձակուրդ:

Բելառուսի և Կովկասի Մարդիկ և մշակույթ բաժնի տնօրեն՝ Ալիյա Ալդաշևան նշեց հետևյալը

«Չնայած ճանաչմանը, 2021 թվականին մենք պատրաստվում ենք շարունակել ներդնել նորարարական մոտեցումներ և կենտրոնանալու ենք հետևյալի վրա.

– Գենդերային հավասարության սկզբունքներ` բոլոր մակարդակներում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու և գենդերային հավասարության հասնելու նպատակով:

– Ներառում. Խթանել ներառական մշակույթը կազմակերպության մեջ և հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր էթնիկ խմբերի համար:

– Աշխատանքի նոր ձևերի ներդրում. Բարելավել հեռահար աշխատանքի հնարավորությունները՝ անկախ ֆիզիկական տեղակայությունից, խրախուսել փոխազդեցության նոր ոճերի ներդրումը և ստեղծել գլոբալ միջավայր, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի մարդկանց և նրանց բարեկեցության վրա»:

JTI-ի մասին

JTI-ը ծխախոտի և տաքացվող ծխախոտային արտադրանքի միջազգային առաջատար արտադրող է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 130 երկրներում: Ընկերությանն են պատկանում համաշխարհային թիվ երկու ապրանքանիշ` Winston-ը, ինչպես նաև Camel-ը (բացառությամբ ԱՄՆ-ի տարածքի): Ընկերության պորտֆելը ներառում է նաև Sobranie, Mevius և LD հայտնի ապրանքանիշերը: Ավելին, JTI- ը տաքացվող ծխախոտի կատեգորիայի խոշոր դերակատար է Logic և Ploom ապրանքանիշերով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում է 44000 աշխատակից: JTI-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է շուրջ 50 աշխատակից։

Կարիերայի հնարավորությունների համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://jobs.jti.com

JTI-ը հանդիսանում է Ճապոնական Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ։

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.jti.com

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP