09:35 27.01.2021
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը Միանգամից ասեմ: Բայդենը ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում, քան իր որևէ իրավանախորդ: 1. Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները լարված են: 2. Թուրքական ագրեսիան և ներգրավվածությունն արցախյան պատերազմում ԱՄՆ համար ակնհատ է: 3. Պարտվող […]
09:27 27.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
08:39 27.01.2021
Հունվարի 26-ին բերվել է 31 զինծառայողի մարմին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: «Որոշների մոտ փաստաթղթեր կան, հնարավոր է՝ վաղվանից ցուցակներ էլ գցենք: Իրենք նախապես ասել էին, որ 100 մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց 39-ը: Ողջերի մասով որոնողական աշխատանքները արդյունքներ չեն տվել, վաղը նորից կշարունակվեն»,-ասել […]
08:08 27.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 25 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գայի պող. 23 շենք, 11։00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և […]
00:11 27.01.2021
Հունվարի 26-ին` ժամը 21:23-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Դողս գյուղի սկզբնամասում գտնվող ջրանցքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Է.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. տուժածներ չկան: […]
00:08 27.01.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ իր վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմաննների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել «Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ […]
00:00 27.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
23:23 26.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում է թույլ ձյուն:
22:45 26.01.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ողջունելով Ալեքսանդր Կոնյուկին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և ընդգծել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ներուժի իրացման անհրաժեշտությունը:
21:44 26.01.2021
Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է էլեկտրոնային տեղեկատվական ողջ ենթակառուցվածքի համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին, ինչպես նաև ձեռքով իրականացվող բազմաթիվ գործընթացների ամբողջական ավտոմատացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: «Թվային տեխնոլոգիաների միջոցով խորհրդարան֊հասարակություն կապն ավելի դյուրին և մատչելի է դառնալու։ Այսօր հանդիպել եմ ՄԶԾ […]
20:54 26.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
20:41 26.01.2021
Գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվեց հունվարի 23-ին` ժամը 10.05 րոպեին: Անհատ ձեռներեցը հայտնում էր, որ առավոտյան հինգն անց կեսի սահմաններում Եղեգնաձորի Պռոշյան փողոցի խանութի մոտ տեղադրված սրճեփ սարքի դռնակը բացել ու գողացել են մետաղադրամի ընդունման սարքը, որի մեջ կար 70 հազարի մանրադրամ, իսկ ընդհանուր վնասը կազմում էր 160 հազար դրամ: Փաստի առթիվ հարուցվեց […]
20:09 26.01.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վահան Պապիկյանը կազատվի վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Վահան Թադևոսի Պապիկյանին 2021 թվականի փետրվարի 5-ից ազատել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի (06-14-Ղ1-1) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
20:00 26.01.2021
Մեկ տարի առաջ հայտարարվեց, որ նախատեսվում է փոփոխել հայ-թուրքական սահմանին գտնվող Շիրակի մարզի Խարկով՝ Նոր Շեն գյուղի տարածք մուտքի ռեժիմը, որի արդյունքում Խարկով այցելությունը հասանելի էր լինելու բոլոր ցանկացողների համար։ Սահմանամերձ այս գյուղից ամենամոտն ու ամենապարզն է երևում պատմական Անի մայրաքաղաքը։ Այսօր Գյումրիում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այս նախագիծը […]
19:45 26.01.2021
ՀՀ ԱԳ նախարարությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև (2019-2020 թթ.) երկկողմ հարաբերությունների համառոտ տեղեկանք է ներկայացրել։ Հունվարի 26-27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։ Քաղաքական երկխոսություն […]
19:40 26.01.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպման է եղել Արարատի մարզում: Բնակիչների հետ զրույցում նա վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում կա երկու ճանապարհ. մեկը սահմանադրական ճանապարհն է, մյուսը՝ ապստամբությունը: Իսկ լրագրողների հետ զրույցում նա մանրամասնել է իր ելույթը՝ նշելով, որ ապստամբություն ասելով՝ […]
19:30 26.01.2021
Պատերազմը, բացի ֆիզիկական կորուստներից, հոգեբանական լուրջ տրավմատիկ դրսևորումների հանգեցրեց։ Իսկ հետպատերազմյան իրավիճակներն հաղթահարելը բարդագույն և երկարաժամկետ պրոցես է։ Պատճառների ու հետևանքների վերլուծություններն այս շրջանում կարևոր են, որոնք թույլ կտան հոգեբանորեն պատրաստ լինել հաղթահարելու հետպատերազմյան սթրեսը։ Հոգեբան-հոգեվերլուծող Արմինե Գմյուրը երիտասարդների հետ խոսել է հետպատերազմյան սթրեսի հաղթահարման մասին: Աշխարհում մոլեգնող համավարակը հայաստանցիներիս համար որոշակի հոգեբանական բարդույթներ ստեղծել […]
19:20 26.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով և մեծ սպասումներով ու հույսերով: Ծրագրի իմաստը և նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան և ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի […]
18:57 26.01.2021
2021 թվականի հունվարի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և Լեհաստանի սահմանադրական տրիբունալի երկարամյա գործընկերային կապերի զարգացումը և նշել, որ հայկական կողմը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը: Դեսպան Չեպլակն իր հերթին անդրադարձել է […]
18:36 26.01.2021
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ, եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում: Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության […]
18:30 26.01.2021
Տարածքային կառավարման համակարգում նախատեսվում են փոփոխություններ, դրա անհրաժեշտությունը կա, սակայն նախորդ տարվանից ծրագրված մարզպետարանների օպտիմալացման գործընթացը՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, հետաձգվում է։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ամեն ինչ պատրաստ է դեռևս գարնանից, բայց համավարակն ու հետո էլ պատերազմը խանգարեցին փոփոխության […]
18:20 26.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST)՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և քննարկելու հետագա համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը համակարգում է նաև միջազգային գործընկերության ոլորտը: Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է 2017 թվականից՝ FAST-ի հիմնադրումից ի վեր իրականացված և ներկայումս կյանքի կոչվող […]
18:10 26.01.2021
44-օրյա պատերազմից հետո, հրադադարի հաստատումից մեկ ամիս անց Խծաբերդ գյուղի դիրքերում գերեվարված Շիրակից 62 տղաների հայրենիք վերադարձի հարցին է անդրադարձել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ շիրակցի 62 գերիների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա և նման հայտարարություն անելու համար հիմք է հանդիսանում այն, որ նրանց՝ Ադրբեջանում լինելու փաստը հաստատել է […]
17:58 26.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների հերթական հանդիպումը կայացել է Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ։ Համավարակի կանխարգելմանը միտված միջոցառումների շարունակականությունն ապահովելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները նշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության սահմանված նորմերի մասին։ Տրվել են նաև […]
17:56 26.01.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակներում ընտրվեցի Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում»:
17:52 26.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար քննարկում գլխամասի վարչության մասնագետների և տարածքային ստորաբաժանումների՝ ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների վարչական վարույթներում ներգրավված աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 և 2010 թթ. ընդունված ՀՀ առողջապահության նախարարի 06-Ն և 21-Ն հրամանով սահմանված սանիտարական նորմերի պահպանման, դրույթների ճիշտ մեկնաբանման, […]
17:49 26.01.2021
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Գործընկերները քննարկել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր: Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել այս կենտրոնի միջոցով: Եվգենի Զինիչևը և Անդրանիկ Փիլոյանը զրույցի […]
17:46 26.01.2021
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեին։ Փոխնախարար Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել դրա արդյունքում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությունն ու փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։ Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և շեշտել, որ արդարադատության նախարարությունը […]
17:42 26.01.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը: «Ծրագրի շահառու էին 2 և ավելի տարի անպտղություն ունեցող անզավակ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ համայնքների բնակիչները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամություն ունեցողները, զինվորական ծառայության […]