17:32 26.01.2021
2021թ. հունվարի 22-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին ժամանել մի խումբ բժիշկ-փորձագետներ, ովքեր այցելել են Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի ու Մարտունու շրջաններում տեղակայված բուժհիմնարկներ, հանդիպել առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ, կատարել ուսումնասիրություններ, գնահատումներ և վերլուծություններ: Եռօրյա այցի արդյունքներով ԱՀ առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ նաև նախարարություն) և բժիշկ-փորձագետները հանդես […]
17:27 26.01.2021
Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
17:20 26.01.2021
Հունվարի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին (Grégory Doucet), Լիոն մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարին (Bruno Bernard) և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պրեֆեկտ Պասկալ Մայոսին (Pascal Mailhos)։ Այս մասին տեղեկացրին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպումների ընթացքում դեսպանը հանգամանալից ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ջիհադիստների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից […]
17:13 26.01.2021
Այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Նախարար Փիլոյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի գործընկեր կառույցի հետ համագործակցության զարգացումները, ինչպես նաև կարևորել է հումանիտար օգնության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում ցուցաբերած աջակցությունը և Արցախում իրականացվող ռուսական խաղաղապահ առաքելության դերը: […]
17:08 26.01.2021
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, գրասենյակային տարածքներում և մանրամեծածախ առևտրի կենտրոններում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են […]
16:59 26.01.2021
Հունվարի 25-ին ՀՀ ոստիկանությունում էր ԱՄՆ իրավապահների պատվիրակությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող այցի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ՀՀ ոստիկանության արդիականացմանն ուղղված բարեփոխումները, կարևորվեց միջազգային փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը, իրականացվեց փորձի փոխանակում՝ ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացման և հմտությունների կատարելագործման նպատակով: Ինչպես հայտնեցին Հ ոստիկանությունից, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
16:59 26.01.2021
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստվածությունն ու մարտավարական մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։
16:50 26.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
16:49 26.01.2021
Գուգարքի ոստիկանները հերթական գիշերային ծառայությունն էին կատարում Արջուտ գյուղի տարածքում: Նպատակը ապօրինի ծառահատումների կանխարգելումն ու հայտնաբերումն էր: Հունվարի 24-ին՝ ժամը 2-ի սահմաններում, ստուգման ենթարկվեց մի բեռնատար «ԳԱԶել», որը վարում էր Իջևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ մեքենայում հայտնաբերվեց մոտ չորս խորանարդ մետր տախտակ, որի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ վարորդը չներկայացրեց: Իջևանցի տղամարդու […]
16:38 26.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի ռեկտորատի ընդլայնված նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագիրը` գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնվեր աշխատանքի համար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանին հետմահու «Հայրենիքին մատուցած […]
16:30 26.01.2021
Օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք-զինամթերք պահելու երկու դեպք բացահայտվեց։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հունվարի 21-ին` գիշերային շրջայցի ժամանակ, Սևան քաղաքի Սարգիս Սևանցու փողոցում քրեական հետախույզները նկատել էին գլխարկ-դիմակով կասկածելի տղամարդու։ Նա ոստիկաններին տեսնելով՝ գոտկատեղից նետել էր «Մակարով» տիպի ատրճանակը՝ լիցքավորված 6 փամփուշտով, ու փորձել էր փախչել: Ոստիկանները բռնել էին։ 28-ամյա […]
16:15 26.01.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում։ Մասնավորապես՝ «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի գինը բարձրացել է շուրջ 6 %-ով՝ 3 610 դրամից հասնելով 3 830 դրամի, իսկ […]
16:08 26.01.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դադարեցվել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2021 թվականի փետրվարի 8-ից դադարեցնել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ։
15:56 26.01.2021
Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դրանցից մեկով նախաքննության ընթացքում Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներին ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել […]
15:37 26.01.2021
Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։ Հայաստան իր այցելության շրջանակներում, Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: ՀՀ կառավարության 2020 թվականի […]
15:13 26.01.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի 51-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում։ Հունվարի 19-ին, տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, քրեական հետախույզները կասկածյալին Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Լիրիկա 300 մգ» և «Պրեգաբալին» գրառմամբ 24 հաբ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերված […]
14:52 26.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տավուշի մարզի բնակիչների կողմից ծառերի ապօրինի հատման և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության անտառապահին 5մլն 790 հազար դրամ կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական գործի տվյալներով՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անտառապահը, անձնական շահագրգռվածությունից […]
14:47 26.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
14:44 26.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է արդարադատության նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք: Մինչ խորհրդակցությունը վարչապետն այցելել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ ծանոթացել քաղաքացիներին մատուցվող ծառայություններին և դրանց արդյունավետությանը: Նշվել է, […]
14:37 26.01.2021
Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Հրաժարականի դիմում ներկայացրած նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպմանը ներկա չէր, նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետին համատեղ աշխատանքի և իր գիտելիքները մարզի զարգացման գործում ներդնելու համար։ Մասնագիտությամբ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակներում […]
14:18 26.01.2021
Ախալքալաքում մոտ 40 մարդ տեղի իշխանություններից պահանջել է թույլատրել վերսկսել «Էներգիա» ՍՊԸ հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, որը պատկանում է Հենզել Մկոյանի ընտանիքին, հայտնում է Jnews-ը: Քաղաքապետարանից պարզաբանել են, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում և համապատասխան առաջարկություններ են արել: Հունվարի 13-ից Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության որոշմամբ կասեցվել է Մկոյանների ընտանիքին պատկանող հէկի աշխատանքը: Այսօր՝ հունվարի […]
14:07 26.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Արժևորելով մեր երկրների միջև առկա բազմամյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս […]
13:45 26.01.2021
Երեկվանից Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2021 թ. ձմեռային նստաշրջանը։ Հայաստանի պատվիրակության անդամները խոսել են հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին: Մասնավորապես, հիշեցնենք՝ ԵԽԽՎ բյուրոն մերժել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկումը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը»,ասված է […]
13:26 26.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
13:17 26.01.2021
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 13։00-ին, նիստ է հրավիրել։ Տեղեկությունը news.am-ին ասել է խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը։ Թե օրակարգում ինչ հարցեր կան, պատգամավորը չգիտեր։ Մամուլի տեղեկություններով՝ հնարավոր է, որ խմբակցությունը քննարկի Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Նշենք, որ գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն […]
12:58 26.01.2021
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,-հայտնեցին […]
12:51 26.01.2021
Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետեւողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի եւ արդար դատական համակարգի […]
11:40 26.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ 2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթած դպրոցականներին նշանակվել է անվանական կրթաթոշակ: Համաձայն հրամանի` Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված 17 աշակերտները մեկ տարի ժամկետով կստանան կրթաթոշակ. առաջին կարգի դիպլոմակիրները` ամսական 15․000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրները՝ 10․000 դրամ, իսկ երրորդ կարգի դիպլոմակիրները՝ 7․500 դրամ: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից […]
11:32 26.01.2021
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն այս տարի առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. համար հաշվետությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ. փետրվարի 1-ը: Սահմանված ժամկետը խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն: Պարզ ձևատեսք ունեցող հաշվետվությունը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով` ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով: 2020թ. հունվարի 1-ից […]