20:41 26.01.2021
Գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվեց հունվարի 23-ին` ժամը 10.05 րոպեին: Անհատ ձեռներեցը հայտնում էր, որ առավոտյան հինգն անց կեսի սահմաններում Եղեգնաձորի Պռոշյան փողոցի խանութի մոտ տեղադրված սրճեփ սարքի դռնակը բացել ու գողացել են մետաղադրամի ընդունման սարքը, որի մեջ կար 70 հազարի մանրադրամ, իսկ ընդհանուր վնասը կազմում էր 160 հազար դրամ:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Ձեռնարկվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցներ, տարվեց օպերատիվ աշխատանք, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար Եղեգնաձորի ոստիկանները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, նաև Սիսիանի, Արարատի ու Արտաշատի գործընկերների հետ: Նույն օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման ենթարկվեց Սպիտակի բնակիչ, 32 և 44 տարեկան երկու տղամարդ` մեքենայով հանդերձ: Խոստովանությունը չուշացավ:
Պարզվեց հետևյալը: Հունվարի 23-ին, գիշերվա ժամը մեկին, տղամարդիկ հասել են Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղ: 32-ամյա սպիտակցին այնտեղ կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայից գողացել է համարանիշները, որոնք ամրացրել են իրենց «Օպելին» և հասել Եղեգնաձոր: Այստեղ գործը գլուխ բերելուց հետո մեկնել են Սիսիան` ճանապարհին գողանալով նաև մեկ այլ «Օպելի» համարանիշերը:
Ըստ նախնական տվյալների` Սիսիանից, դարձյալ գիշերով, սպիտակցիները որոշել են վերադառնալ, սակայն Եղեգնաձորի քրեական հետախույզներն արդեն հիմնական գործն արել էին, մնում էր միայն նրանց բռնելը:
Կազմակերպվեց դարանակալում, իսկ երբ գիշերվա ժամը երեքի սամհաններում սպասված մեքենան հայտնվեց, սկսվեց հետապնդումը:
Փախուստի ընթացքում սպիտակցիները մեքենայից դեն էին նետում տարբեր իրեր` համարանիշեր, մետաղադրամ ընդունող սարք, դիմակներ, լինգ: Նրանց ընդառաջ էին գալիս ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների օպերատիվ խմբերը: Օղակը փակվեց Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում. հետապնդումն ավարտվեց տղամարդկանց բռնվելով։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ սպիտակցի տղամարդիկ նախկինում գողություն են արել նաև ոստիկանության Գուգարքի բաժնի սպասարկած տարածքում, իսկ նախորդ օրը Եղեգնաձորի ավտոլվացման երկու կետում կոտրել են մետաղադրամ ընդունող ևս երկու սարք, որոնք, սակայն, դատարկ էին: Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է։
Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...
19:08 20.08.2025
Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: […] ...