15:37 26.01.2021
Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։
Հայաստան իր այցելության շրջանակներում, Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ:
ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ նախկին No16 դպրոցի շենքը հանձնվել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրին անհատույց օգտագործման։ Այս ժեստով ՀՀ կառավարությունը իր մեծ ներդրումն է բերել Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեջ և ցույց տվել Ֆրանկոֆոնիայի հանդեպ իր հանձնառությունը:
Պարոն Ժան Բատիստ Լըմուանը, որը 2018 թվականին իր այցի ընթացքում «մկրտեց» հաստատությունը նոր` Անատոլ Ֆրանսի անունով, այս անգամ կայցելի նոր շենքի շինհրապարակ տեսնելու ընթացիկ աշխատանքները և հանդիպելու Կրթահամալիրի ծնողների և աշակերտների ներկայացուցիչների հետ: Այս նոր շենքը թույլ կտա Կրթահամալիրին հյուրընկալել ավելի շատ աշակերտների՝ լինի ֆրանսիացի, այլ օտարերկրացի, թե հայ: Ընդ որում՝ վերջիններս մեծամասնություն են կազմում:
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Ֆրանսիայի Հանրապետության կրթության նախարարության ծրագրերին համապատասխան կրթություն է տրամադրում մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան (ավագ դպրոց): Այն հանդիսանում է աշխարհի 139 երկրներում 522 դպրոցական հաստատություն ներառող Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության համաշխարհային ցանցի անդամ, որի անդամ հաստատություններում սովորում է 370 000 աշակերտ:
Կից դպրոցի բրոշյուրը:
Դպրոցի անունը հարգանքի տուրք է մատուցում գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների լիգայի հիմնադիր և հայկական հարցի մեծ պաշտպան ու ջատագով Անատոլ Ֆրանսին (1844 թ.-1924), որը հայտնի է 1916 թ. ապրիլին Սորբոնում «Հարգանքի տուրք Հայաստանին» հանրահավաքի կապակցությամբ ունեցած իր հայտնի ելույթով:
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...
19:08 20.08.2025
Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: […] ...