Անտառապահին և Տավուշի մարզի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Անտառապահին և Տավուշի մարզի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

14:52 26.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տավուշի մարզի բնակիչների կողմից ծառերի ապօրինի հատման և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության  անտառապահին 5մլն 790 հազար դրամ կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական գործի տվյալներով՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անտառապահը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով, Տավուշի մարզի բնակիչներին թույլատրել է տարբեր պահաբաժիններում իրականացնել ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում ապօրինի հատվել է ընդհանուր 102 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 10 117 500 ՀՀ դրամի վնաս։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խաչարձանի»  անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը պատշաճ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ չի իրականացրել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն՝ ապօրինի անտառհատումների և ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում չի կազմել համապատասխան անտառխախտման արձանագրություններ և չի ներկայացրել անտառապետին, չի ստուգել բնափայտի մթերման և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերը և հսկողություն չի սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անտառապահը Տավուշի մարզի վեց բնակիչների  թույլատրել է իր պահպանության տակ գտնվող պահաբաժնի անտառամասերում կատարել ապօրինի ծառահատումներ, փայտանյութի ապօրինի պատրաստում ու անտառից տեղափոխում և նրանց կողմից իր թույլտվությամբ արդեն կատարված այդ իրավախախտումները իր կողմից օրինական ընթացակարգով չարձանագրելու, որպես պաշտոնատար անձ իր պաշտոնեական լիազորությունները չկատարելու դիմաց նրանցից պահանջել և մաս-մաս անձամբ ստացել է տարբեր չափերի, ընդհանուր առմամբ 5մլն 790 հազար դրամ, կաշառք, ինչի շուրջ նախօրոք ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Նշված անձանց կողմից անտառ գնալու, ծառահատումների և փայտանյութի ապօրինի պատրաստման և տեղափոխման մասին տեղեկացված լինելով՝ անտառապահը նրանց նախապես տեղեկացրել է՝ անտառում ստուգում իրականացնողների առկայության մասին՝ արգելելով նրանց գնալ անտառ, երբեմն նրանցից պահանջել է թաքցնել անատառահատման մասին վկայող հետքերը, նրանց է տվել իր մոտ եղած կնքամուրճը՝ վերջիններիս կողմից հատված ծառերի կոճղերը կնքելու համար։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Տավուշի մարզի վեց բնակիչներին՝ ծառերի ապօրինի հատման, դրանք առանց թույլտվության տեղափոխելու և տարբեր չափերի կաշառք տալու համար: Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային

19:08 20.08.2025

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: […] ...

BACK_TO_TOP