15:45 21.01.2021
Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները․
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։
Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի վրա։
Նախորդ վարչակազմի պասիվության և տարածաշրջանի թշնամական ուժերի ագրեսիվ միջամտության հետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պետք է շրջադարձ կատարի դեպի պրոակտիվ մոտեցման, այն է՝ Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանություն, պատերազմական հանցագործությունների և շարունակվող թշնամանքի համար Բաքվի և Անկարայի պատասխանատվություն, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ամրապնդում, ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։
Բայդենի վարչակազմի ուշադրությունը, իր պաշտոնավարման առաջին օրերից, հրավիրում ենք կայունությունը վերականգնելու, խաղաղությունը խթանելու և Ալիևի ու Էրդողանի ցեղասպան պանթուրքական ծրագրերը հետաքննելու, ինչպես նաև հետևյալի վրա։
Օժանդակություն Հայաստանին և Արցախին․ 250 միլիոն ԱՄՆ դոլարի հրատապ մարդասիրական օգնության փաթեթ՝ մարդասիրական կարիքները բավարարելու և Արցախում հայ փախստականների տներն անվտանգ ու կայուն դարձնելու համար, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի նոր բաղադրիչների ներդրում՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթությունը խրախուսելու համար:
Ռազմական օժանդակություն/վաճառք Թուրքիային և Ադրբեջանին․ Աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի լիակատար կիրարկում։ Ադրբեջանին և Թուրքիային ԱՄՆ ռազմական և անվտանգային բոլոր օժանդակությունների կասեցում և ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային զենքի արտահանման բոլոր նոր արտոնագրերի մերժում:
Պատժամիջոցներ․ Մագնիցկու միջազգային և այլ կանոնադրական պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ մարդու իրավունքների հանդեպ հանցագործությունների համար, որոնք նրանք գործել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում, ներառյալ՝ Թուրքիայի կողմից հավաքագրված օտարերկրյա ահաբեկչական մարտիկների օգտագործումը:
Ամերիկյան պահեստամասերը Ադրբեջանի անօդաչուներում․ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Պենտագոնի և Արդարադատության դեպարտամենտի համատեղ հետաքննությունը ամերիկյան արտադրության մասերի վերաբերյալ։ Դրանք հայտնաբերվել են թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը օգտագործում էր Արցախի նկատմամբ ագրեսիայի ժամանակ։
Բանտարկյալների ազատ արձակում․ ԱՄՆ ղեկավարությունը պետք է ապահովի Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինվորների ազատ արձակումը, որոնցից շատերը խոշտանգվել, խեղվել և սպանվել են՝ նյութեր տարածելով սոցիալական ցանցերում:
Քրիստոնեական եկեղեցիների պահպանություն․ ԱՄՆ-ի կարևոր դերը ներկայումս Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական եկեղեցիների և մշակութային վայրերի փաստաթղթավորման, մոնիտորինգի, պաշտպանության և պահպանման գործում:
Արցախի ճանաչում․ ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը որպես շտապ վերականգնողական գործողություն, որն անհրաժեշտ է այս հին հայկական երկրի քրիստոնյա հայ բնակչության գոյատևման համար:
ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերակտիվացում․ Նորացված ռազմավարական գործընկերությունը, որը կենտրոնացած է կոնկրետ տնտեսական և ռազմական համագործակցության վրա, և որը աջակցում ու պահպանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգությունը»:
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 18.08.2025
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:18 18.08.2025
Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...
11:00 18.08.2025
Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցըՄերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...
10:55 18.08.2025
Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետՎլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ անհույս իրավիճակում կհայտնվի, քանի որ եթե նա մերժի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գործարքը, ռիսկի է դիմում մեղմել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրույթը, գրում է Bloomberg գործակալությունը։ Զելենսկու՝ փետրվարին Սպիտակ տուն կատարած վերջին այցն ավարտվեց իր և Թրամփի միջև վեճով, որը հանգեցրեց ռազմական աջակցության կարճատև դադարեցմանը։ Նշվում […] ...