Կառավարությունը նախատեսում է պատերազմում վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Կառավարությունը նախատեսում է պատերազմում վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ

13:55 21.01.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստում քննարկվել է «Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ հաստատելու մասին» որոշումը: Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորումը, ի թիվս այլ աջակցող միջոցների, իրականացվում է պետական բյուջեի միջոցներով պետական հավաստագրերի հիման վրա: Համակարգը թույլ է տալիս անձին ընտրել իր նախընտրելի տարբերակը պետական հավաստագրով երաշխավորված գումարի շրջանակներում: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման՝ պրոթեզավորման կարիք ունեն շուրջ 115 անձ, ովքեր պատերազմում վիրավորում (վնասվածք) են ստացել և ունեն պրոթեզավորման կարիք: Որոշմամբ նախատեսվում է ստեղծել բազմամասնագիտական թիմ, որի կազմում ներգրավված կլինեն տարբեր մասնագետներ՝ օրթոպեդ կամ վնասվածքաբան կամ ֆիզիոթերապիստ կամ վերականգնողաբան, էրգոթերապիստ, անկախ պրոթեզիստ (նախատեսվում է մասնագետ արտերկրից, քանի որ Հայաստանում այս ոլորտում անկախ մասնագետներ չկան), հոգեբան և այլն: Թիմը տունայցերի միջոցով կիրականացնի շահառուների կարիքների գնահատում նախապես մշակված մեթոդաբանությամբ, ըստ գնահատված կարիքի կտրամադրի եզրակացություն պրոթեզի տեսակի, դրա բաղկացուցիչ մասերի, դետալների տեխնիկական նկարագրերի մասին, ինչպես նաև անհրաժեշտ այլ աջակցող միջոցների մասին, տեղում կկազմակերպի շահառուից դիմումի ընդունումը: Դիմումի փոխանցում է բուժատեխնիկական հանձնաժողովին, որն էլ ապահովում է հետագա ընթացքը: Եթե որևէ անձի տվյալ ցուցակից բացակայում է, ապա նա պետք է տեղեկացնի համապատասխան տեղեկանք պաշտպանության նախարարությունից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքերով՝ որոշմամբ առաջարկվում է, որ պատերազմի այն մասնակիցների համար, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք՝ իրականացնել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում: Ըստ նախարարի՝ գնահատման արդյունքում յուրաքանչյուր շահառուի համար մշակվում է անհատական հավաստագիր, որն իր մեջ պարունակում է 2 գին՝ պետական հավաստագրով սահմանված գինը և հավելյալ գինը, վերջինս փոխհատուցվում է օրենքով չարգելված այլ՝ ոչ պետական միջոցների հաշվին: Բացի պրոթեզավորումից, պահանջ է սահմանված, որ ծառայություն մատուցող կազմակերպությունները նաև շահառուին սովորեցնեն պրոթեզ կրելու հմտություններ: Ընդ որում, գործընթացը վերաբերում է ինչպես վերին կամ ստորին վերջույթի, այնպես էլ աչքի և ձայնաստեղծ ապարատի պրոթեզավորմանը: Հատուկ ընթացակարգով պրոթեզների տրամադրման արդյունքները կամփոփվեն և առաջարկություններ կներկայացվեն նման ընթացակարգով շահառուների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև պրոթեզավորման ոլորտի զարգացման, պրոթեզավորման քաղաքականությունը բարելավելու համար:

Անդրադառնալով որոշման նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ունի հիմնական երկու նպատակ. առաջինը ռազմական գործողությունների հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցող մեր հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը հնարավորինս արագ և հարմարավետ կազմակերպելն է, և երկրորդը՝ պրոթեզների որակը բարձր մակարդակի բերելը: «Հաջորդ կարևոր խնդիրը: Երեկ մենք քննարկում էինք, որ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների համար պետք է ապահովենք նաև պատշաճ մասնագիտական վերապատրաստում և նրանց աջակցենք կրթություն ստանալու գործում, որպեսզի մեր քաղաքականությունը, այդ թվում սոցիալական ապահովության այլ ոլորտներում, լինի ոչ թե համակերպվելուն, այլ հաղթահարելուն միտված: Այսինքն՝ տվյալ դեպքում մենք պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձինք ոչ թե այդ կարգավիճակի հետ համակերպվեն, այլ աջակցենք, որպեսզի այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն, մասնավորապես՝ աշխատանքի, տեղաշարժի, ընդհանրապես՝ հանրային կյանքում ներգրավվելու և այդպես շարունակ»,– ասել է վարչապետը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ընդգծելով զինհաշմանդամների մասնագիտական վերապատրաստման կարևորությունը, նշել է, որ նաև ՏՏ ոլորտում կան մասնավոր ընկերություններ, որոնք արդեն իսկ հայտարարել են այդպիսի ծրագրերի մասին և պատրաստակամություն՝ իրականացնել հավելյալ վերամասնագիտացման կրթական անվճար դասընթացներ: Հակոբ Արշակյանը հայտնել է, որ նախարարությունը նույնպես նախատեսում է իրականացնել այդպիսի վերամասնագիտացման ծրագրեր, որոնց մասին շուտով կտեղեկացնեն:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այս որոշումը տեղավորվում է նոյեմբերի 18-ին իր հրապարակված ճանապարհային քարտեզի 5-րդ կետի տրամաբանության մեջ, որով նախատեսվում է հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում. «Մենք պետք է այս հարցով հետևողական շարունակենք աշխատել»:

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ լուծելու են նաև սպասարկման հետ կապված հարցեր, այդ թվում ֆինանսական, որոնք այսօր կքննարկվեն շահագրգիռ գերատեսչությունների հետ: Փոխվարչապետի առաջարկությամբ՝ ծրագրում որոշ փոփոխություններ, ոչ բովանդակային, իրականացնելու նպատակով որոշումը կընդունվի հունվարի 22-ին՝ գրավոր քվեարկությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 18.08.2025

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։  Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

11:18 18.08.2025

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

11:00 18.08.2025

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

10:55 18.08.2025

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ անհույս իրավիճակում կհայտնվի, քանի որ եթե նա մերժի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գործարքը, ռիսկի է դիմում մեղմել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրույթը, գրում է Bloomberg գործակալությունը։ Զելենսկու՝ փետրվարին Սպիտակ տուն կատարած վերջին այցն ավարտվեց իր և Թրամփի միջև վեճով, որը հանգեցրեց ռազմական աջակցության կարճատև դադարեցմանը։ Նշվում […] ...

BACK_TO_TOP