TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր

23:38 18.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 19-ին երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնմիկայի նախարարությունից։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան: Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և […]

̰
Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է. փոխնախարար

23:12 18.01.2021

Մեկ շաբաթից կրթության միջազգային օրն է, որ նշվելու է արդեն երրորդ անգամ։ Այս տարի կրթության միջազգային օրվա համար ընտրված թեման է՝ վերականգնել և վերապրեցնել կրթությունը COVID-19 սերնդի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Օրվա գլոբալ միջոցառումը կենտրոնացած է լինելու երեք հիմնական ուղղություններով՝ ֆինանսավորում, […]

̰
Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

23:03 18.01.2021

Հունվարի 18-ին` ժամը 17:44-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW X6» (վարորդ՝ Վ․ Յ․, ծնված […]

̰
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

22:21 18.01.2021

Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]

̰
Վերսկսվել են Ուֆայից Երևան ուղիղ չվերթները

22:09 18.01.2021

«Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆայից Երևան ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է Ուֆայի միջազգային օդանավակայանի կայքը։ Նշվում է, որ Ուֆայից մեկնումները կատարվում են ժամը 09:35-ին, Երևանից ՝ տեղական ժամանակով 13:05-ին: Նոյեմբերին «Ազիմուտ»-ը վերսկսել է Դոնի Ռոստովից Երևան թռիչքները։ Փոխադրողը չվերթներ է իրականացնում շաբաթական երկու անգամ։

̰
Ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակը ցրտելու է 17-20 աստիճանով

21:56 18.01.2021

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 18-20-ը շրջանների մեծ մասում, 21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր […]

̰
̰
Պուտինը և ես հակված ենք, որ գերիների հարցը կարգավորվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. Լավրովը՝ SHANTNEWS-ի թղթակցի հարցին ի պատասխան

20:36 18.01.2021

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է  շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը

20:23 18.01.2021

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել են […]

̰
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:06 18.01.2021

Հունվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ ✅Սպիտակ-Գյումրի և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ ✅Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ?Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին շուրջօրյա տեղեկատվություն կարող եք […]

̰
Գերիների և  արտահերթ ընտրությունների հարցը խորհրդարանական քննարկումների թեմա․ Ազգային ժողովում մեկնարկել է վեցերորդ նստաշրջանը

20:01 18.01.2021

ԱԺ-ն այսօր սկսել է 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված են եղել մոտ հինգ տասնյակ նախագծեր, որոնց քննարկմանը ընդդիմությունը չի մասնակցել: Համարել է, որ դրանք չեն վերաբերում հետպատերազմյան երկրի առաջնահերթ խնդիրներին և լքել նիստերի դահլիճը, իսկ խորհրդարանական մեծամասնությունը քննարկել է դատական համակարգի բարեփոխումներին վերաբերող և այլ տասնյակ նախագծեր։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին սայլակներ ու հենակներ տրամադրելու գործընթացը պարզեցվել է

19:58 18.01.2021

Արցախյան պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու ընթացակարգը պարզեցվել է։ Անդամահատված և վիրավորում ստացած քաղաքացիներին ու զինվորներին պետական միջոցներով սայլակներ, հենակներ ու քայլակներ կտրամադրվեն առանց հաշմանդամության խմբի որոշման գործընթացն ավարտելու։ Նույն ընթացակարգով կիրականացվեն նաև պրոթեզավորումները։ Արմեն Միրզոյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է, մի քանի շաբաթ է բուժում է ստանում Գյումրիի […]

̰
Առաքման նոր սակագներ են սահմանվել գրահրատարակչության ոլորտում. հարցը քննարկվել է ԿԳՄՍ նախարարությունում  

19:45 18.01.2021

  Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները: Քննարկման ընթացքում հրատարակչությունների տնօրենները ներկայացրել են ոլորտում սակագնային փաթեթի բարձրացման ռիսկերը՝ մասնավորապես նշելով, որ այն կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակմանը, ինչպես նաև հրատարակչության […]

̰
Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն

19:42 18.01.2021

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են․ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, խնամքի նպաստի վճարման վերսկսման, ստանալու իրավունքի վերականգնման, կենսաթոշակի վերահաշվարկման, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բացառությամբ․ Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների,  75 տարին լրացած […]

̰
Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

19:36 18.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այցելել է Մեղրի։ «Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները»,- Մեղրի կատարած այցի մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

̰
ՀՀ ՍԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՍԴ նախագահի հետ

19:25 18.01.2021

2021 թվականի հունվարի 18-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանի և Վալերի Զորկինի հեռախոսազրույցը: Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ Սահմանադրական դատարանների պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդումը, այդ թվում՝ Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմանի պաշտոնական այցերի […]

̰
«Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձը թմրամիջոց ձեռք բերելու նպատակով ինքնազգացողության վատթարացման սիմուլյացիայով տեղափոխվել է հիվանդանոց

19:00 18.01.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ. Մ.-ն ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու նպատակով սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ինքնազգացողության կտրուկ վատթարացման սիմուլյացիայով շտապ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժշկական զննությամբ չհայտնաբերելով ոչ մի առողջական խնդիր՝ նրան վերադարձրել են հիմնարկ։Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ-ն: Հանցավոր մտադրությունն իրականացնելու և […]

̰
Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն մարզերում․ ԱԱՏՄ

18:50 18.01.2021

Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն. նմանատիպ խախտումներ է արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Վանաձոր, Ստեփանավան, Իջևան, Գյումրի, Արթիկ քաղաքներում։ Գրանցվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները թերություններով լրացնելու դեպքեր։ ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ շարունակում են մտահոգիչ մնալ փակ տարածքներում քաղաքացիների դիմակ չկրելու համատարած դեպքերը։ Տեսչական մարմնի […]

̰
Տիգրան Ավինյանը և իտալական «Ռենկո» ընկերության ղեկավարը քննարկել են նոր ներդրումների հնարավորությունների հեռանկարները

18:42 18.01.2021

Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերը քննարկել են 2019թ. նոյեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, որով նախատեսվում էր Երևան քաղաքում կառուցել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան: Ջովաննի Ռուբինին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ, թեև Covid-19 համավարակով պայմանավորված սահմանված ժամանակացույցում […]

̰
Աշոցքի, Սպիտակի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

18:25 18.01.2021

Հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Սպիտակի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ […]

̰
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր կարգն ու գյուղից գյուղ երթևեկողների խնդիրները

18:15 18.01.2021

«Ձմեռվա բուքին, սառնամանիքին, դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար․․․» Թումանյանի հայտնի բանաստեղծությունը լավագույն նկարագիրն է հյուսիսային տարածաշրջանի ձորի գյուղերի: Աշոցքի տարածքի՝ Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն գյուղերն իրարից հեռու են ամենաքիչը 4 և ամենաշատը 15 կմ: 3 գյուղերի աշակերտներն ու ուսուցիչները հասնում են Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց: Օրինակ՝ Կաքավասարից ամեն օր […]

̰
Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները

17:58 18.01.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգստյան օրերին, հունվարի 16-ին և 17-ին, ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում, Արարատի ու Սյունիքի մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 200 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա։ Չորս վարորդ […]

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը

17:53 18.01.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետության կողմից կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը»,- նշել է Նաղդալյանը: ԱՄՆ նախագահի […]

̰
Ալինա Նիկողոսյանն այլևս առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը չէ

17:48 18.01.2021

Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա, ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին: Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանին, որի շնորհիվ փորձել […]

̰
Ի՞նչ է արվում Շուշիի տեղահանված բնակիչներին աջակցելու նպատակով. շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը

17:43 18.01.2021

Ի՞նչ է արվում Շուշիի տեղահանված բնակիչներին աջակցելու նպատակով. հարցն այսօր հնչել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսի ժամանակ: Վիրաբյանը պատասխանել է, որ Շուշիի դեպքում էլ գործում են աջակցության այն ծրագրերը, որոնք իրականացվում են թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանվածների մասով: Հայտնի է, որ բնակարանը կորցրած անձանց փոխհատուցման չափը ԱՀ վերահսկողության […]

̰
Զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու մասին ՊՆ-ն հայտարարություն է տարածել

17:36 18.01.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում իրականացվելու է ընտրություն: Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային […]

̰
Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

17:26 18.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»: Արսեն Թորոսյանն այս առիթով ֆեյսբուքյան գրառում  է արել. «Սիրելի հայրենակիցներ Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ […]

̰
Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար

17:19 18.01.2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Ավանեսյանին առողջապահության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: ՀՀ […]

̰
Մարտական հերթապահության հերթափոխ. ՊՆ

17:11 18.01.2021

Հունվարի 16-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ստորաբաժանումների հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը: Դիրքեր մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ

17:08 18.01.2021

Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
BACK_TO_TOP