Սովորական բառերով այս անգամ դժվար է ամփոփել տարին․ Ռոմանոս Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

Սովորական բառերով այս անգամ դժվար է ամփոփել տարին․ Ռոմանոս Պետրոսյան

21:07 31.12.2020

Սովորական բառերով այս անգամ դժվար է ամփոփել տարին, գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու հավելել․

«Չնայած մեծ սպասումներին ու մեր հայրենիքի վաղվա օրն ավելի լավը դարձնելու բազմաթիվ ծրագրերին, դրանց իրագործման անմնացորդ ջանք ու նվիրումին, ցավոք, 2020 թվականը բոլորիս համար ցավալի կորուստների տարի դարձավ։ Որքան էլ խորն է կորստի զգացումը, այնուամենայնիվ, ապրելու, պայքարելու և արարելու անկոտրում կամքը պետք է առաջնորդի մեզ հետագա ձեռնարկներում։ Մենք պարտավոր ենք ամենօրյա համատեղ աշխատանքով շտկել մեր մեջքը և առաջ շարժվել՝ ի կատարումն այն ծրագրերի ու տեսլականի, որոնք նախանշված են։

Այս տարի մենք անցանք իսկական գոյամարտի միջով։ Գալիք 2021 թվականին մեր միասնականությամբ ու պետությունը հզորացնելու անկոտրում կամքով պետք է արժանի լինենք մեր զինվորների ու հերոս նահատակների նվիրումին առ հայրենիք։
2021 թվականը կիսատ թողած ծրագրերը շարունակելու, նորերը նախաձեռնելու, ապագայի նկատմամբ հավատը ամրապնդելու վճռորոշ տարի է։

Նոր տարում մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն մեր հայրենիքին, Ձեզ և Ձեր ընտանիքներին։
Աստված բոլորիս պահապան»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

20:39 13.08.2025

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

20:28 13.08.2025

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերսին»։ Հատկանշական է, որ մյունխենյան թիմից գոլերը խփել են 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։ Վենսան Կոմպանիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ ...

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

20:17 13.08.2025

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝ 1. Ստեղծել Հայաստանի […] ...

SHANTNEWS

20:00 13.08.2025

SHANTNEWS

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

19:53 13.08.2025

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

19:40 13.08.2025

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու խոտածածկի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP