Այս տոնը խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա իրադարձությունները հիշելու և գալիք տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ. Արարատի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

Այս տոնը խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա իրադարձությունները հիշելու և գալիք տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ. Արարատի մարզպետ

14:33 31.12.2020

ՀՀ Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

«Սիրելի՛ արարատցիներ

Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Այս տարի, ցավոք սրտի, մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար, սակայն այս տոնը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա իրադարձությունները հիշելու և գալիք տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ։

2020 թվականին մեր մարզում իրականացվել են կրթական, մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական և բազում այլ ծրագրեր՝ միտված մեր բնակչության, մեր ժողովրդի, քաղաքացու կյանքի որակի բարելավմանը: Սակայն այդքանով, իհարկե, չենք սահմանափակվելու. դեռ շատ անելիքներ ունենք նաև առաջիկա տարում, ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս: Յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր գործունեությամբ պետք է նպաստենք, թե՛ մեր մարզի, թե՛ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, որպեսզի ամեն ոք զգա դրական փոփոխությունները: Եվ այդ ամենին մենք պետք է հասնենք միասին՝ քայլ առ քայլ, երկար ու ջանասիրաբար աշխատանքի արդյունքում, քանզի ցանկացած ծրագիր շատ ավելի բարեհաջող է իրականանում, եթե նրանում իր ուրույն մասնակցությունն է ունենում ժողովուրդը:

Մենք՝ հայերս, մեր կենսափորձով ու դարերով եկող մեր պատմությամբ բազմիցս ապացուցել ենք, որ ծանր ժամանակներում ունենք համախմբվելու և դժվարությունները միասին հաղթահարելու ունակություն և առանձնահատկություն:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ 2021 թվականը լինի սիրո, խաղաղության, բարօրության, արարելու և նպատակներն իրականություն դարձնելու տարի: Առողջ լինենք ու լավատես:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-նշված է ուղերձի տեքստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

20:48 13.08.2025

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

20:39 13.08.2025

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

20:28 13.08.2025

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերսին»։ Հատկանշական է, որ մյունխենյան թիմից գոլերը խփել են 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։ Վենսան Կոմպանիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ ...

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

20:17 13.08.2025

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝ 1. Ստեղծել Հայաստանի […] ...

SHANTNEWS

20:00 13.08.2025

SHANTNEWS

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

19:53 13.08.2025

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...

BACK_TO_TOP