TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում և 3 մարզերում կլինեն էլեկտրամատակարարման ժամանակավոր դադարեցումներ

10:15 27.12.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Զաքյան փ. 8 շենք, Եկմալյան փ. 16, Պուշկինի փ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փ. 1 շենք, Չեխովի փ. 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց փ. 12, 16 շենքեր, Մանանդյան փ. 24, […]

̰
Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

10:00 27.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը  փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
«Որոտան-Շուռնուխ ճանապարհահատվածում ադրբեջանցիները մեզ հետ միասին հայտնվել են խցանման մեջ». Գորիսի ավագանու անդամ

00:15 27.12.2020

Գորիս համայնքի ավագանու անդամ Գարիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Որոտան-Շուռնուխ ճանապարհահատվածում ադրբեջանցիները ռուսների ուղեկցությամբ, մեր հետ միասին, հայտնվել են խցանման մեջ…»։  

̰
Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

23:25 26.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:14 26.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

̰
Համավարակը հաղթահարելու արդյունավետ միջոցը պատվաստումն է․ զրույց Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ

20:52 26.12.2020

Թեև Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերը փոքր-ինչ նվազել են, սակայն մասնագետները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են՝ կորոնավիրուսային համավարակը հաղթահարելու արդյունավետ միջոցը պատվաստումն է: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ:  

̰
Ո՞ր երկրների ապրանքները կփոխարինեն թուրքականին

20:28 26.12.2020

Վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել բոլոր այն տնտեսվարողների հետ, որոնց մոտ կարող էին խնդիրներ առաջանալ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, նաև Վրաստան․ դրանք կլինեն հիմնական փոխարինող երկրները։ «Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

20:11 26.12.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, որտեղ այս պահին, տեղի բնակիչներից բացի, ապրում են նաև Արցախից տեղափոխված տարեցները։ Նախարարը ծանոթացել է տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված հնարավորություններին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով շենքային պայմանների մատչելիությանն ու հարմարավետությանը, սենյակների ջեռուցմանը: Շրջայցի ընթացքում նախարարը շփվել է տարեցների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Մեսրոպ […]

̰
«Ալյանսը» միանում է իշխանափոխությանը

20:03 26.12.2020

Այսօր տեղի է ունեցել «Ալյանս» ցենտրիստական կուսակցության արտահերթ համագումարը: Կուսակցության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմի զոհերի հիշատակը, այնուհետև կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է սոցիալ-տնտեսական, անվտանգային իրավիճակը և որպես ելք առաջարկել Հայաստանի ու Արցախի հետագա զարգացումն ընդհանուր միութենական կազմում: Ուրիխանյանը նշել է, որ իրենք չեն համագործակցում ընդդիմադիր 17 կուսակցությունների հետ, սակայն նույնպես հայտ […]

̰
Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում հրդեհվել է տան ձեղնահարկը

20:00 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 11։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնակերտ գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնակերտ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի ձեղնահարկում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։18-ին, մարել՝ 13։17-ին։ Այրվել են ձեղնահարկի առաստաղը (մոտ 50 քմ) […]

̰
Համավարակի ու պատերազմի հետևանքով Շիրակի մարզում քաղաքաշինական մի շարք ծրագրեր նախագծային փուլում մնացին

19:57 26.12.2020

2020 թվականին Շիրակի մարզում կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը ներկայացնելիս, Շիրակի մարզպետը նշել է, որ   ավելի շատ աշխատանք է կատարվել,քան 2019 թվականին։   «Եթե ընդհանուր քաղաքաշինության ոլորտին անդրադառնանք, 2020 թվականին  մոտ 31 միլիարդ դրամի աշխատանք է կատարվել, որի մեջ գերակշռում է ճանապարհաշինության ոլորտը մոտ 21 միլիարդ դրամ գումարով։Այստեղ մեզ համար մտահոգիչ էր  այն հանգամանքը, որ մասնավոր  […]

̰
Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերը նվազել են

19:42 26.12.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի նվազում է նկատվում: Իսկ նվազումը փաստող թվերը համեմատության մեջ են հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների հետ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի  մարզային մասնաճյուղում նվազել է օրական կատարվող նմուշառումների, դրանց մեջ հաստատվող դեպքերի և հոսպիտալացվողների թիվը: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 100 մահճակալից 70-ն է այժմ զբաղված: Անփոփոխ է միայն  ծանր դեպքերի պատկերը: Կորոնավիրուսը […]

̰
Գյումրիի երեք բուժհաստատություններին միավորման գործընթացն ավարտելու համար 8 ամիս ժամանակ է տրվել

19:30 26.12.2020

«Գյումրի» ԲԿ-ին են միավորվում են Գյումրիի ծննդատունը, ուռուցքաբանական դիսպանսերն ու պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։Ըստ Շիրակի մարզպետի այս նախագիծը մի քանի տարի գտնվում էր շրջանառության մեջ։ Իսկ միավորվելու  պատճառը մասնավորապես ծննդատան պարագայում ,  կուտակած պարտքերն էին։ «Գյումրիի ծննդատան հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք։ Պարտքերը ,որոնք տարիներ շարունակ էնտեղ կուտակվում էին,հնարավորություն չէին տալիս ուղղակիորեն դուրս գալ էդ վիճակից,անգամ մի […]

̰
Մահացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը

19:00 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը։Տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա ընթերցողներին: Սուրեն Մուրադյանն անգնահատելի ավանդ ունի հայ գրականության մեջ, նրա թողած ժառանգությամբ սերունդներ են կրթվել։ Սիրելի […]

̰
Արծվանիստ գյուղում տանիքում բռնկված հրդեհից 200 հակ անասնակեր է այրվել

18:45 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 14։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի գյուղապետարանի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը […]

̰
Վարդենյաց լեռնանցքը մնում է դժվարանցանելի կցորդիչով մեքենաների համար

18:40 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ‚ Կապանի, Սպիտակի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։Հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ։

̰
Երևանում ավտոմեքենա է հրդեհվել․ տուժածներ չկան

18:00 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 15-րդ փողոցի թիվ 49 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատնից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15:29-ին, մարել՝ 15:34-ին։  Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Գոհար Կ․) սրահը […]

̰
Պատերազմի առաջին օրերից Շիրակի մարզն ընդունել է 2500-ից ավելի արցախցիների․մեծ մասն արդեն վերադարձել է

17:55 26.12.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը  Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում անդրադարձել է Շիրակի  մարզ տեղափոխված արցախցի ընտանիքների  կեցության ու բնակության պայմանների ապահովման խնդիրներին։ Պատերազմի առաջին օրվանից  Շիրակի մարզն ընդունել է 2500-ից ավելի արցախցիների, բայց նրանց որոշ մաս, չհարմարվելով տեղի պայմաններին, ցանկություն է  հայտնել տեղափոխվել Հանրապետության այլ տարածաշրջաններ։ «Ընտանիքներ կային,որ մարզի կլիմայական պայմաններին չէին հարմարվում,գալիս էին՝ մեկ-երկու օր […]

̰
Մեկնարկել է Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների հաշմանդամության կարգի հաստատման և թոշակավորման գործընթացը

17:30 26.12.2020

Հանրապետության բժշկասոցիալական փորձագիտական  հանձնաժողովները իրականացնում են Արցախյան պատերազմում վիրավորում ստացած և  նախապես հերթագրված անձանց  բուժզննություն։Առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա, պարզեցված կարգով որոշվում է պատերազմի մասնակից վիրավորների   հաշմանդամության խումբը:       Շիրակի մարզի բժշկասոցիալական հանձնաժողովը վիրավոր, վերջույթների անդամահատումներով զինվորների փորձաքննություն է իրականացնում  ինչպես Գյումրիում,այնպես էլ մարզի տարածաշրջաններում, անհրաժեշտության դեպքում մասնագետները կատարում են նաև տնայցեր: Հարություն […]

̰
Արցախցի ևս մեկ փոքրիկ է ծնվել Գյումրիում․ նորածնի հայրը դեռ չի տեսել առաջնեկին

17:15 26.12.2020

Նորածին Ռոբերտը Շիրակի մարզում ապաստանած ու այստեղ ծնված 5-րդ արցախցի երեխան է։ Փոքրիկը Սաղյանների  երիտասարդ ընտանիքի առաջնեկն է։ Նորածնի հայրը դեռ Արցախում է, հետպատերազմական աշխատանքներին է մասնակցում, առաջնեկին դեռ չի տեսել, միայն հեռախոսով է լսել ձայնը ու տեղեկացել , որ մայր ու որդի իրենց լավ են զգում։ 3 կգ 450 գրամ՝ նորածին Ռոբերտի քաշն է։ […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին․ կան տուժածներ

16:44 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
ԱՆ սանավիացիան իրականացրել է 86 թռիչք՝ փրկելով տասնյակ զինծառայողների կյանքեր. Արսեն Թորոսյան

16:37 26.12.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռների միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը՝ փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր, տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ»:

̰
ԱԺ արտահերթ նիստ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ․ օրակարգում է նաև Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

16:14 26.12.2020

Դեկտեմբերի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին ԱԺ խորհուրդը որոշում է ստորագրել։ Արտահերթ նիստը կկայանա նախաձեռնողի օրակարգով։ Արտահերթ նստաշրջանի օրակարգը՝ այստեղ: Օրակարգում է նաև մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը։

̰
Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ՊԲ

16:05 26.12.2020

Պաշտպանության բանակը տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»:

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

15:43 26.12.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը. տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը: «Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ:

̰
Գետիկ գյուղում այրվել է մթերային խանութ

14:55 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 10:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է մթերային խանութ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։23-ին, մարել՝ 12։04-ին։ Այրվել է տան բակում գտնվող խանութը (մոտ 40 քմ): […]

̰
Քաղաքացու գործողությունից ոստիկանը կոտրվածքներ է ստացել․ Երևանի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է

13:33 26.12.2020

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին։ Սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և […]

̰
Հանրապետության հրապարակում իրավիճակն այս պահին հանգիստ է

13:28 26.12.2020

Հանրապետության հրապարակում իրավիճակն այս պահին հանգիստ է, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ չեն ընթանում: Հրապարակի մի կողմում, սակայն, շարունակում են նստացույց անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի քանի քաղաքացիներ: Նրանք մի քանի օր է, ինչ վրաններ են տեղադրել մայթեզրին՝ իրենց դժգոհությունն արտահայտելով նստացույցով: Վրանների ուղղությամբ ընդդիմադիրները նաև աղբամաններ ու մետաղական տարաներ են դրել, որոնց […]

̰
Էջմիածնում 33-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է

12:54 26.12.2020

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ «ձախ կողային հատվածում հրազենային վնասվածքին նմանվող» և «ճակատային հատվածում քերծվածք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դին։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի […]

̰
Վաղը Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի թթվածնի արտադրության 4 մեծ կայան

11:48 26.12.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը, առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։ Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, […]

̰
BACK_TO_TOP