13:21 24.12.2020
Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: Այս […]
13:14 24.12.2020
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի նոր տիպի մասին, որը տարբերվում է իր բարձր վարակելիությամբ։ Հաշվի առնելով տոնական օրերի ընթացքում շփումները՝ մեծանում է կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը։ Հարկ է նշել նաև, որ, բացի կորոնավիրուսային հիվանդությունից, տարվա այս եղանակին […]
12:59 24.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 35-ամյա տղամարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. հոկտեմբերի 8-ին, Հայաստանյան բանկերից մեկում բացել է ընթացիկ և քարտային […]
12:54 24.12.2020
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ: Տեքստի մեջ, մասնավորապես, նշված է․ «Ցանկանում եմ ուղղել իմ անկեղծ և սրտանց ցավակցությունը նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ: Բառերն անկարող են արտահայտել այս կորստի ողջ տխրությունը: Իր կարիերայի ընթացքում Անդրիասյանն անցկացրել է մի քանի հանդիպում ԽՍՀՄ […]
12:49 24.12.2020
Հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Անդրիասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, […]
12:45 24.12.2020
Այսօրվանից վերագործարկվել և հասանելի են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքի էլեկտրոնային ծառայություններն ու առցանց վճարումները: Պատերազմական գործողությունների ընթացքում, անձնական տվյալների պաշտպանության նկատառումով, առցանց բոլոր ծառայությունները, այդ թվում՝ վճարումները, դադարեցվել էին։
12:30 24.12.2020
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչման մաuին հարցին. «Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով ներկայումս քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի […]
12:18 24.12.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնից հայտնում են, որ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով:
12:13 24.12.2020
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատված նախագծի համաձայն՝ չեղարկվում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը: ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց է բարձրացրել, որ պատերազմի մասնակիցների երթևեկության […]
12:05 24.12.2020
Կառավարության այսօվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում է եղել նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին հարցը: Չզեկուցվող հարցերի փաթեթը հաստատելով՝ կառավարությունն, ըստ էության, հաստատել է նաև ձմեռային զորակոչ հայտարարելու մասին հարցը: Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին Որոշման մեջ մասնավորապես ասված է. Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև […]
11:23 24.12.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, Հանրապետության նախագահին, […]
11:03 24.12.2020
Դեկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156142 դեպք, որոնցից 136766-ն` առողջացած, 2714-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15999 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 575910 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 702 նոր դեպք: Ունենք 1128 առողջացած և մահվան 23 դեպք: […]
10:40 24.12.2020
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարո Ավանեսյանը նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարո Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ։
10:33 24.12.2020
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պողոսյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արման Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։
09:52 24.12.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի է Ստեփանակերտ-Երևան միջպետական ավտոճանապարհը: Լիսագորի հատվածում այս պահին ճանապարհը սպասարկող կազմակերպությունների կողմից կատարվում են աղցանման աշխատանքներ: Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Երթևեկություն թույլատրվում է միայն […]
09:25 24.12.2020
ՀՀ ոստիկանությունն իրազեկում է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, հատվածաբար առկա է նաև մառախուղ, և ճանապարհահատվածները սառցակալած են: Տավուշի մարզը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Ստեփանավանը, Նոյեմբերյանը և Սպիտակը փակ են բեռնատարներով երթևեկելու համար: Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային […]
09:11 24.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
08:07 24.12.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Գարեգին Նժդեհի փ․ 56բ շենք 11։00-17:00 Նար-Դոսի փ. 1 շենք, Վաղարշյան փ. 19. շենք, Լեփսիուսի փ. 16 շենք, Զաքյան 1-ին նրբ․1 շենք, “Օրան” ՍՊԸ, Եկմալյան փ. 5, Պուշկինի փ. 43 շենքեր և հարակից […]
00:25 24.12.2020
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել և հրապարակել է միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ: Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ ընկած (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ: […]
23:59 23.12.2020
Կարմիր Խաչը տեղեկացնում է, որ հակամարտության կողմերը շարունակում են դուրս բերել և վերադարձնել զոհված զինծառայողների աճյունները Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ և ԿԽՄԿ-ի՝ որպես չեզոք մարդասիրական միջնորդի ներկայությամբ։ Նույնականացման ամբողջ գործընթացը բավականին ժամանակատար է։ Դա ցավալի է ընտանիքների համար, սակայն մեծ համբերատարություն է հարկավոր, որպեսզի այս գործընթացի պատասխանատուները ճշգրիտ արդյունքներ ստանան։ «Երբ կողմերը համաձայնվում են աճյունների […]
23:48 23.12.2020
Դեկտեմբերի 23-ի ցերեկը և 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին գիշերը և առավոտյան՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց […]
22:55 23.12.2020
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր հանդիպում է ունեցել մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Մարզպետը նաև անակնկալ շրջայցեր է կատարել Հրազդան քաղաքային համայնքի մի քանի դպրոցներում։ «Այսօր հանդիպում եմ ունեցել մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Դպրոցների ղեկավարների հետ հանդիպումները, կրթօջախներ […]
22:49 23.12.2020
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հատկապես առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»։
22:40 23.12.2020
Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգ երգելու, այն տեսանկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար։ Այս մասին հաղորդում է Ermenihаber-ը: Քուրդ զինվորի մասին տեսանյութը կարճ ժամանակ անց հազարավոր դիտումներ է ունեցել համացանցում։ Զորացրվելու հրաման ստանալուց հետո նա իմացել է, որ իր վերաբերյալ զորամասի հրամանատարի կողմից […]
22:07 23.12.2020
Երևանի ավագանին հիրավիրել է այս տարվա վերջին նիստը: Օրակարգային ամենաքննարկվող հարցը Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին նախգիծն էր: Մանրամասները՝ տեսանյութում։
22:00 23.12.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր: Այս […]
21:49 23.12.2020
ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ԱՊՀ ՀԾՂՀԽ) 27-րդ նիստը կայացել է դեկտեմբերի 23-ին: Մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Համավարակով (COVID-19) պայմանավորված նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և […]
21:39 23.12.2020
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ավան վարչական շրջանում պլաստիկի, ապակու և թղթի նոր թափոնամաններ են տեղադրվում հետևյալ հասցեներում․ Ավան Առինջ 1/11 Տաշքենդի 15/2 Ալմաթի 12 Չարենց թաղամաս 12 Ծարավ Աղբյուր 55/5 Ծարավ Աղբյուր 55/3 Դուրյան փողոց 33 Սայաթ-Նովա 1/1 #Տեսակավորենքաղբը #խնայենքբնությունը
21:30 23.12.2020
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ հանրապետության բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են: Տաշիրի, Կոտայքի տարածաշրջաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]