«Դիլիջան ազգային պարկում» մեծածավալ ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

«Դիլիջան ազգային պարկում» մեծածավալ ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

12:38 28.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված մեծածավալ ապօրինի ծառահատումների դեպքերի մի շարք հանգամանքներ. 2014-2019թթ. ընթացքում նշված անտառային տարածքներում ապօրինի հատվել է 9382 տարբեր տեսակի և տրամագծի ծառ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 1.625.623.250 ՀՀ դրամ գումարի վնաս:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնականում Դիլիջան համայնքի հարակից՝ Թեղուտ և Հաղարծին բնակավայրերի որոշ բնակիչներ, ովքեր ունեցել են բեռնատար ավտոմեքենաներ և թրթուրավոր տրակտորներ, ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով հանցավոր համաձայնության են եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության ոլորտի պատասխանատու աշխատակիցների հետ, և ստանալով նրանց համաձայնությունը՝ կամ կազմակերպել են ծառահատումներով զբաղվող հանցավոր խումբ, կամ օրավարձով աշխատող գյուղացիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել ապօրինի ծառահատումներ կատարելու շուրջ: Այնուհետև, կատարվել են մեծածավալ ապօրինի ծառահատումներ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժինների տարածքներում, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս: Կոնկրետ պահաբաժնում կամ տարածքում բացի մեկ խմբավորումից, այլ անձինք կամ այլ խմբավորումներ ծառահատումներ կատարելու թույլտվություն չեն ունեցել և ապօրինի հատումների արդյունքում գոյացած փայտանյութի մի մասը՝ որպես շինափայտ, իրացրել են Իջևան համայնքի տարածքում գտնվող փայտանյութի մշակման արտադրամասերում, իսկ մյուս մասը՝ որպես վառելափայտ, իրացրել են Արմավիրի կամ Գեղարքունիքի մարզերում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով 40 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ, ապօրինի ծառահատումներով զբաղվող մի շարք անձինք, ապօրինի ծառահատումներից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձինք, որոնց վերաբերյալ 3 քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ :

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվ

20:30 10.08.2025

Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։ «Շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար»,-գրել է նա։ ...

Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում

20:04 10.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Դուք 23 քրիստոնյաների մասի՞ն եք խոսում։ Ես պատրաստվում եմ խնդրել նրան(խմբ. հավանաբար նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին), որ դա անի։Կարծում եմ՝ […] ...

Վենսը Պուտին-Թրամփ առաջիկա բանակցությունները համարում է ամերիկյան դիվանագիտության առաջընթաց

20:01 10.08.2025

Վենսը Պուտին-Թրամփ առաջիկա բանակցությունները համարում է ամերիկյան դիվանագիտության առաջընթաց

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը մեծ առաջընթաց է ամերիկյան դիվանագիտության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Սա ամերիկյան դիվանագիտության համար նշանակալի առաջընթաց է», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։   ...

Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ Վենս

19:30 10.08.2025

Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության մեջ, բայց կարծում է, որ անհրաժեշտ է նման հնարավորություն տալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն այսօր ինձ ասաց՝ գուցե կաշխատի, գուցե՝ ոչ, բայց արժե փորձել», – ասել է Վենսը Fox News-ին։ ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն է

19:09 10.08.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն է

Իսրայելի նպատակը Գազայի հատվածի օկուպացիան չէ, այլ պաղեստինյան անկլավն ազատագրելը արմատական ՀԱՄԱՍ շարժումից: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեր նպատակը Գազայի օկուպացիան չէ, մեր նպատակն է Գազան ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից ազատելը», – ասել է նա։ Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Համասը վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

19:06 10.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volvo» […] ...

BACK_TO_TOP