21:23 23.12.2020
Դեկտեմբերի 23-ին, ժամը 18։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են […]
21:00 23.12.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարությանը վերաբերող հարցին․ Հարց․ Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելություն ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը՝ փաստացի մատնանշելով վերջինիս ապակառուցողական մոտեցումը: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով կողմնակալության մեջ՝ չմոռանալով նաև Հայաստանին:Ինչպիսի՞ն կլինեն ձեր […]
20:58 23.12.2020
Շիրակի մարզում 62 մեծ ու փոքր սուբվենցիոն ծրագրերից միայն հինգի շինարարությունն է տեղափոխվել հաջորդ տարի: Ամենաշատ հայտեր ստացվել էին մարզի խոշորացված համայնքներից, ինչը բացատրվում է տվյալ համայնքների միավորված բյուջեների ֆինանսական հնարավորությունների մեծածմամբ: 15 բնակավայրեր ներառող Մարմաշեն խոշորացված համայնքում հաստատված 10 սուբվենցիոն ծրագրերն ամբողջությամբ ավարտված են ։Ֆինանսական ամենաշատ ներդրումներ ծախսվել են ավտոտեխնիկայի կայանման ու սպասարկման կենտրոնի […]
20:55 23.12.2020
ՀՀ Առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին սպասարկող բժշկական կազմակերպությունների վերաբերյալ, որտեղ զանգահարելով քաղաքացիները տեղեկատվություն կարող են ստանալ հարազատների առողջական վիճակի մասին: Բուժհաստատությունների ցանկը թարմացվում է, անհրաժեշտության դեպքում նախարարությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Տվյալներն այստեղ` https://www.moh.am/#1/3439
20:45 23.12.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին: Իր խոսքում նախարարը շնորհակալություն է հայտնել մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը պատերազմի օրերին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում կազմակերպվածության և համախմբվածության համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ պաշտոնավարման […]
20:35 23.12.2020
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ։ Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի և Շիրակի մարզի […]
20:25 23.12.2020
ՀՀ առողջապահական և տեսչական մարմինը Covid-անվտանգության ստուգայցեր է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում` մեկնման եւ ժամանման սրահներում։ ՀՀ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետները որոշ թերություններ են նկատել։ «Ամենամտահոգիչ խնդիրը քաղաքացիների կուտակումներն են. երբեմն ժամանող ու նրանց դիմավորող քաղաքացիները խախտում են սոցիալական հեռավորության պահպանման պահանջը»,- նշվում է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունում։
20:10 23.12.2020
Ի՞նչ մարտահրավերների առաջ է հիմա կանգնած Հայաստանը և ինչպե՞ս պետք է հաղթահարել դրանք։ Այս հարցերին է այսօր անդրադարձել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ներկայացրել է նաև այն լուծումները, որոնք իրենց քաղաքական ուժի կարծիքով կթեթևացնեն ստեղծված իրավիճակը։ Մանրամասները՝ տեսանյութում․
20:00 23.12.2020
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»։ Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ […]
19:52 23.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին: Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում և շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով […]
19:45 23.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ալո Շահումյանսկի մականվամբ անձը, հանդիսանալով քրեական […]
19:35 23.12.2020
Դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Հաղորդագրությունում նշվում է․ «Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ […]
19:15 23.12.2020
Օրվա երկրորդ կեսից հետո մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր տասնյոթ կուսակցությունների ու նրանց աջակիցների հավաքը: Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը և այլք: Օհանյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում փորձառու մարդկանց կարիք կա: Այնինչ, նշանակումներն […]
19:04 23.12.2020
2020 թ. դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ԱՊՀ ՀԾՂՀԽ) 27-րդ նիստը: Մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Համավարակով (COVID-19) պայմանավորված՝ նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Նիստի հիմնական թեման […]
18:54 23.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ կապված Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ: ՌԴ-ն արդեն 290 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, ևս […]
18:50 23.12.2020
Հաստիքային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայողների հետ դեկտեմբերի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Մինչ հրաձգության անցնելն անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրանքը՝ խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները։
18:40 23.12.2020
Գյումրիի թիվ 25 դպրոցի մանկավարժներն այսօր կարճատև գործադուլ են հայտարարել: Երկրորդ հերթի վերջին դասաժամերը չեն պարապել: Այս կերպ իրենց բողոքն են արտահայտել փոխվարչապետի որոշման դեմ: Հիշեցնենք, սեպտեմբերին դպրոցում տնօրենի մրցույթ է կայացել: Մրցութային փուլը հաղթահարել են երկու թեկնածուներ՝ Գյումրիի թիվ 25 դպրոցի պատմության ուսուցիչը և թիվ 9 դպրոցի փոխտնօրենը: Նրանցից ոչ մեկը առավելագույն ձայներ չի […]
18:27 23.12.2020
ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն արտերկրում սրտի բարդ վիրահատություն է տարել. այս մասին հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: «Բժիշկները առժամանակ արգելել են տեղաշարժերը, ուստի հայրենիք վերադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս չի կարող»,- տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցությունը:
18:20 23.12.2020
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյի հետ. այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում: Կարևորելով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի գործունեությունն այս դժվարին իրավիճակում՝ ԱԺ […]
18:17 23.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի և Շիրակի մարզի Ախուրյանի […]
18:15 23.12.2020
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում վարչական շրջանում բնակվող 57-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակի պայթուցիչ, 5․45 մմ տրամաչափի 270 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ։ Նոր Նորքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ դեկտեմբերի 22-ին բաժնում կամավոր հանձնել է […]
18:10 23.12.2020
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Երվանդ Քոչարի թանգարանն այս օրերին ներկայացնում է «Մահ իմացեալի սլացքը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Երվանդ Քոչարի «Վարդան Մամիկոնյան» պղնձակոփ ձիարձանին: «Այն մաեստրոյի վերջին մոնումենտալ նվաճումն է, որի մեջ խտացած է մի ամբողջ ճակատամարտի զգացողություն: «Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզումը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ […]
17:55 23.12.2020
Սանիտար-վարորդ, շարքային Արսեն Գրիշայի Տերտերյանը մարտական ինտենսիվ գործողությունների ժամանակ թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին: Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Շահենի Մոսյանը ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում հմտորեն ղեկավարել է մարտը` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ աչքի են ընկել ավագ-լեյտենանտ Սերգեյ Վլադիմիրի Դավիդյանը, սերժանտ Վահե Վարդանի […]
17:48 23.12.2020
2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն և Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին և ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին: Հանդիպման ընթացքում […]
17:45 23.12.2020
Այսօր ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Մինչ հարցաքննությունը լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ տեղյակ չէ հարցաքննության հրավիրելու պատճառների մասին, միայն նշել է, որ դա, թերևս, կապված է իր քաղաքական հայացքների հետ: Հարցաքննության ավարտին, ինչպես նրա շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանն է հայտնել, Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել 8 ամիս առաջ […]
17:30 23.12.2020
Ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2021թ. բյուջեն: Համաձայն բյուջետային հատկացումների` ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում: ✅ Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար: ✅ «Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1.145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը […]
17:18 23.12.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և ևս 7 ամբաստանյալի գործով քննությունը, որն արդեն մոտ է հանգուցալուծմանը: Դատական վիճաբանությունների փուլում պաշտպանական կողմը հանդես է գալիս ճառերով: Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի 2016թ. հուլիսի 17-ին զինված խումբը հարձակում էր գործել Երևանի ՊՊԾ գնդի վրա, գրավել այն, հրկիզել […]
17:12 23.12.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Հարգելի՛ արցախցիներ Աջակցության ծրագրերում շահառու չհանդիսանալու դեպքում բողոքներն արագ և արդյունավետ դիտարկելու համար խնդրում ենք դրանք այսուհետ ուղարկել բացառապես հետևյալ հղումով՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Farcax՝ մուտք գործելով «դիմում-բողոքի մուտքագրում» դաշտ։ Հաշվի առնելով Ձեր կողմից ներկայացված հիմնավորումները՝ Արցախի կառավարության կողմից դրանք արագ կդիտարկվեն և կկայացվեն համապատասխան որոշումներ։ Մեկ անգամ ևս հայցում […]
17:00 23.12.2020
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տնտեսական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Արմեն Սարգսյանը ծնվել է 1986-ին: 2008թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը: 2011-ին ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան: Սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ դառնալով իրավագիտության մագիստրոս: Իր աշխատանքային ուղին Արմեն Սարգսյանն […]
16:57 23.12.2020
Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Կապանի բաժինների, ինչպես և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկվեց Ախալքալաքի բնակիչ, 33-ամյա […]