18:15 23.12.2020
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում վարչական շրջանում բնակվող 57-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակի պայթուցիչ, 5․45 մմ տրամաչափի 270 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ։
Նոր Նորքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ դեկտեմբերի 22-ին բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, որն, ըստ նրա՝ բերել էր Արցախից։
Գավառում բնակվող 24-ամյա մի երիտասարդ էլ տեղի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում հանձնել է գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, որն, ըստ նրա՝ բերել էր Արցախից։
Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են եկել երկու տղամարդ, որոնք կամավոր հանձնել են նռնականետ ու կարճեցված փողով և խզակոթով հրացան։ Նրանց հայտնածով՝ նռնականետն ու հրացանը բերել են Արցախից։
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Կոտայք գյուղում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած ինքնաշեն ատրճանակն ու ինքնաձիգի 25 փամփուշտը։
Գործարանային համարով հրացանը ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է Մրգավետ գյուղում բնակվող մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրացանը պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։
Գործարանային համարով հրացան է կամավոր հանձնվել նաև ոստիկանության Արմավիրի բաժնում։ Այն բաժին բերած Նոր Արմավիր գյուղի բնակիչը հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը։
Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Շենիկ և Լեռնագոգ գյուղերի երկու բնակիչ կամավոր հանձնել են պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի և հրազենների 90-ից ավելի փամփուշտ, որոնք, նրանց հայտնածով՝ բերել են Արցախից։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
18:50 09.08.2025
ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումինԵվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...
18:42 09.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...
18:23 09.08.2025
Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանըԻրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, և կանի ամեն ինչ՝ այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Այս գաղափարի իրականացումը կսպառնա Հարավային Կովկասի անվտանգությանը, ուստի Իրանը շեշտում է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ թե՛ […] ...
18:18 09.08.2025
Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ ՄիրզոյանՎաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...
18:07 09.08.2025
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումըՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ: «Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է […] ...