TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Թմրամիջոցների մաքսանենգություն, խուլիգանություն, անձի առևանգում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

13:00 10.12.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, թմրամիջոցների մաքսանենգության՝ 8, բնակարանային գողության ու ընտանեկան բռնության՝ 4-ական, անձի առևանգման՝ 3, յուրացման կամ վատնման՝ 2, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ […]

̰
Հայրենիքի պաշտպանները կարող են ընտրել այն հիվանդանոցը, որտեղ ցանկանում են բուժվել

12:56 10.12.2020

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: «Առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններից տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և […]

̰
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու նրանց սատարող քաղաքացիներն ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ

12:51 10.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու նրանց սատարող քաղաքացիներն այսօր էլ հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Որոշ ելույթներից ու վանկարկումներից հետո նրանցից մի քանիսը փորձել են մտնել կառավարության շենք: Ոստիկանները շենքի ամբողջ երկայնքով պատ են կազմել: Այնուհետև ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ պողոտայի կառավարության շենքին կից հատվածը: Ոստիկանները կոչ են արել […]

̰
Արցախցիները ՀՀ կառավարությունից հերթական աջակցությունը կստանան՝ այս անգամ 250 հազար դրամի չափով

12:35 10.12.2020

ՀՀ կառավարությունն այսօր քննարկել և հաստատել է Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը: «Բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս պահին չունեն բնակության վայր Արցախի Հանրապետությունում, հանդիսանալու են գործող […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

12:27 10.12.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

̰
Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքներն ամսական 300 000 դրամի չափով աջակցություն կստանան

12:12 10.12.2020

ՀՀ կառավարության՝ այսօրվա ընդունած որոշումներից մեկն էլ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին էր: «Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, […]

̰
Պատերազմին մասնակցած անձանց երեխաների, սովորող ամուսնու ու հենց ուսանողի ուսման վարձը կփոխհատուցվի

11:44 10.12.2020

ՀՀ կառավարությունն այսօր քննարկել և ընդունել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին հարցը: Գործադիրում հստակեցրել են, որ  խոսքը 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, 23 մահ

11:01 10.12.2020

Դեկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած, 2416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539337 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3504 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1350 առողջացած և մահվան 23 դեպք: […]

̰
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին

10:54 10.12.2020

Այսօր ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ հարց է բարձրացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ դիմելով ԱԺ նախագահին: «Մեզ կիրազեկե՞ք՝ պետք է դատավորի ընտրություն տեղի ունենար, հարցը դուրս է եկել, մամուլի կողմից տեղեկություն կար, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվել»,-հարցրել է նա: Միրզոյանն արձագանքել է. «ԲԴԽ նախագահն ինձ նամակ է գրել։ Այն երկար է, բայց կմեջբերեմ այն […]

̰
Հայաստանը դարձել է Կրթության միջազգային գործընկերության անդամ

10:47 10.12.2020

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը դարձել է Կրթության միջազգային գործընկերության անդամ։ «Սա հնարավորություն է տալիս մեզ մեկ տարվա ընթացքում հանրակրթության ոլորտում իրականացնել տարբեր հետազոտություններ, որոնք վերաբերում են դպրոցի կառավարմանը, գիտելիքի գնահատմանը, ուսուցիչների վերապատրաստմանը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նշվում է, որ հունվարից հանրակրթական ուսումնական հաստատություններում հետազոտություններ կսկսվեն։  

̰
ԱԺ-ն ընդունել է «2021թ-ի բյուջեի մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքների նախագծերը

10:42 10.12.2020

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Նիստը սկսվել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով: Նախ քվեարկության է դրվել «2021թ-ի պետական բյուջեի նախագիծն ընդունելու մասին» հարցը: «Իմ քայլը»՝ կողմ, «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել, «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցում նիստին: Այնուհետ քվեարկվել են հետևյալ նախագծերը. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցն ընդունվել է 84 կողմ, 0 […]

̰
Ուժի մեջ է մտել Ադրբեջանից ՌԴ լոլիկի ու խնձորի ներմուծման արգելքը

10:10 10.12.2020

Դեկտեմբերի 14-ից էլ Ռուսաստանում Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծման արգելք է սահմանվում։

̰
Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհի Սարավան-Զանգեր և Բերձոր-Շուշի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:49 10.12.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհի Սարավան-Զանգեր և Բերձոր-Շուշի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լեռնային հատվածներում տեսանելիությունը թույլ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:10 10.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է), Լոռու մարզի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջանների, Արթիկ-Մանթաշ-Մարալիկ-Գյումրի և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, Արագածոտնի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում

08:09 10.12.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աբովյան փ. 35, 40, 42, 42ա, 44, 46 շենքեր, Կորյուն 9, 11 շենքեր, Թումանյան անցուղի 2, 26, 28, 28ա շենքեր, Նալբանդյան փ. 106 շենքեր, Այգեստան 9, 10 փողոցների սեփական տներ մասնակի, Տպագրիչների փ. […]

̰
Հայկական կողմին է փոխանցվել նաև ադրբեջանական գերության մեջ մահացած մեկ այլ տարեց անձի մարմին․ ԱՀ ՄԻՊ

00:50 10.12.2020

Այսօր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:07 10.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է), Լոռու մարզի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջանների, Արթիկ-Մանթաշ-Մարալիկ-Գյումրի և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 10.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի […]

̰
Հայկական կողմի գերիների սոցցանցերի օգտահաշիվներով ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք. Պաշտպանը նոր ապացույցներ է ձեռք բերել

23:46 09.12.2020

ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ  ավարտել են  հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները: «Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով […]

̰
ՊԵԿ-ը տնտեսավարող սուբյեկտների մոտ հսկողական միջոցառումներն իրականացնում է օրենքով սահմանված կարգով

22:52 09.12.2020

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից։ Օրերս, լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերություններում ՊԵԿ-ի ստուգումներին` դրանք կապելով այդ ընկերության աշխատակիցների ընդդիմության կազմակերպած հավաքներին մասնակցելու […]

̰
Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը հանվել են ԱԺ նիստի օրակարգից

22:45 09.12.2020

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգից հանվել են Վռճաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: Հարցերը հանվել են` հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գրությունը: Վարդազարյանը նշել է, որ այս պահին Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրելը և դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի […]

̰
Երեք գերիները հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով

22:30 09.12.2020

Դեկտեմբերի 9-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են և, առաջնահերթության սկզբունքով, հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Այս մասին տեղեկացրին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

̰
Բողոքի հերթական ակցիան․ վարչապետի հրաժարականը պահանջողներն այս անգամ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ

22:21 09.12.2020

Քանի որ  վարչապետն այսօր ԱԺ-ում էր, ընդդիմադիր քաղաքական ուժերն ու նրանց աջակիցները երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Ակցիայի մասնակիցների ձեռքին կարմիր քարտեր են եղել: Այդ կերպ նրանք իրենց դժգոհությունն են հայտնել իշխանության գործողությունների նկատմամբ ու կրկին պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի կազմակերպիչները տեղեկացրել են, որ օրենքի շրջանակում բոլոր մեթոդներն օգտագործելու են իրենց պահանջի կատարման […]

̰
Համանախագահները շաբաթվա վերջին կայցելեն տարածաշրջան. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը որոշ շեշտադրումներ է արել

22:14 09.12.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շաբաթվա վերջին կայցելեն Երևան ու Բաքու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերը՝ Կոնգրեսին կից գործող Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ: Նա հայտարարել է նաև, որ ռազմական գործողությունները չեն կարող արցախյան խնդրի տևական լուծում ապահովել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արմեն Հովհաննիսյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

22:05 09.12.2020

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը կառավարության որոշմամբ կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ: Այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին»,- ասված է որոշման մեջ:

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

21:45 09.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Թումանյան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, […]

̰
Վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ

21:40 09.12.2020

Տեղեկացնում ենք, որ ինչպես ներկայումս, այնպես էլ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն` վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ: «Միաժամանակ հորդորում ենք այն անձանց, ում վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին կամ դրանից հետո, ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով դրանց փոխանակման համար չհերթագրվել նախատեսված ժամանակից շուտ»,- ասված է […]

̰
Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ

21:34 09.12.2020

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: Այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռազմիկ Թևոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասված է որոշման մեջ: Կառավարության մեկ […]

̰
Արդյոք կուսակցությունների մասին նոր օրենքը կառողջացնի ներքաղաքական միջավայրը․նախագծի քննարկում խորհրդարանում

20:59 09.12.2020

ԱԺ-ն այսօր շարունակել է հերթական նիստերի աշխատանքները: Մեկամսյա ընդմիջումից հետո նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այն սկսվել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, որոնց մասնակցել են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Բոլոր նախագծերն ընդունվել են: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել 3 հայ գերիներ

20:50 09.12.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ:

̰
BACK_TO_TOP