TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Առաջիկա ժամերին հնարավոր է  մի քանի հայ ռազմագերի տեղափոխվեն Հայաստան․ՊՆ

20:43 09.12.2020

Առաջիկա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվի մի քանի հայ ռազմագերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը հաստատել է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Նման տեղեկություն կա, որ մոտակա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվեն հայ մի քանի ռազմագերի»,- ասել է Ալթունյանը: Այլ մանրամասներ Ալթունյանը չի հայտնել։:

̰
Հայ զինծառայողների մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են․ՊՆ

20:37 09.12.2020

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ Հրադադարի հաստատումից հետո, մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անձնական տվյալների ճշգրտման և հավաքագրման հանձնաժողովի աշխատանքների արդյունքում Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։ Մանրամասները՝ տեսանյութում․  

̰
Ճանաչենք մեր հերոսներին․ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսներին

20:30 09.12.2020

Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է արցախյան պատերազմի օրերին  նորօրյա հերոսների ցուցաբերած սխրանքներից  դրվագներ․ Շարքայիններ Դավիթ Գուրգենի Ալեքսանյանն ու Համլետ Արտյոմի Գրիգորյանը հարավային ճակատային գծում ոչնչացրել են հակառակորդի երկու դիտակետ: Նույն հատվածում թշնամական ակտիվ կրակակետ են ոչնչացրել կապիտան Արսեն Բորիսի Ահանյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Սերյոժայի Հայրապետյանը, շարքայիններ Արման Ռուբենի Եգանյանն ու Հայկ Անդրանիկի Սանթոյանը: Լեյտենանտ Նարեկ […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

20:20 09.12.2020

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա են եղել նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների և ընդհանուր արժեհամակարգի վրա: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ […]

̰
Առջևում տեսնում եմ՝ ինչպես ենք նորից դառնալու հզոր պետություն. Մանուկյանը ելույթ է ունեցել ԱԺ շենքի մոտ կազմակերպված հավաքին

20:10 09.12.2020

Քանի որ վարչապետն այսօր ԱԺ-ում էր, ընդդիմադիր քաղաքական ուժերն ու նրանց աջակիցները երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Ակցիայի մասնակիցների ձեռքին կարմիր քարտեր են եղել: Այդ կերպ նրանք իրենց դժգոհությունն են հայտնել իշխանության գործողությունների նկատմամբ ու կրկին պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի կազմակերպիչները տեղեկացրել են, որ օրենքի շրջանակում բոլոր մեթոդներն օգտագործելու են իրենց պահանջի կատարման […]

̰
Վարչապետը հանդիպել է գերեվարված, անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին

19:52 09.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող […]

̰
Հանրակրթական դպրոցներն  ամբողջությամբ անցան  առկա ուսուցման․12-րդ դասարանցիները պատրաստվում են դեկտեմբերի ավարտական քննություններին

19:40 09.12.2020

Դեկտեմբերի 7-ից  դպրոցների  5-12-րդ դասարանցիները ևս վերադարձան  առկա ուսուցման։ Մինչ այդ նոյեմբերի 2-ից դպրոցներում դասերը վերսկսվել էին 1-4-րդ դասարանների համար։Բոլոր դպրոցները դարձյալ առաջնորդվում և ենթարկվում են   սանիտարահիգիենիկ   նորմերի պահպանման կանոններին, որոնք կիրառում են ուսումնական տարվա սկզբից ,միայն թե պայմաններից մի քանիսը նոր շրջաբերականներով հանվել  կամ մեղմացվել են։ Աշակերտները թեկուզ այս պայմաններով, դժգոհ չեն։Դպրոց գալու, շփվելու […]

̰
Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

19:35 09.12.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը  հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է  «Ֆեյսբուք»-ի իր էջում․ «Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը […]

̰
Մարտական դիրքերում իրականացվել է հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

19:20 09.12.2020

Չորրորդ զորամիավորման մարտական դիրքերում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Դիրքերի ավագները հրահանգավորել են զինծառայողներին մարտական հերթապահության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կրման առանձնահատկությունների վերաբերյալ, տվել համապատասխան ցուցումներ։ Բարձր լեռնային գոտիներում, եղանակային բարդ պայմաններում, զինված ուժերի զինծառայողները շարունակում են պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները։

̰
Ինչպես կրթական ոլորտը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին․ քննարկում Գյումրիում ՏՏ ոլորտի մասնագետների հետ

18:55 09.12.2020

Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ներդրված են տեղեկատվական ու տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումներ, իսկ Հայաստանի կրթության ոլորտում, բուհական համակարգում գործող ծրագրերը մի քանի քայլ հետ են մնացել միջազգային չափորոշիչներից։ Այսօր, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ, այս հարցերն են քննարկել Շիրակի մարզում գործող ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչները, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Գյումրիում, […]

̰
Հարուցվել է քրեական գործ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

18:25 09.12.2020

2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Վ. Դավթյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ […]

̰
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

18:17 09.12.2020

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Սասունցի Դավթի» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Շարուրի փողոցի 27-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: […]

̰
«Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին

18:10 09.12.2020

Օպերային աշխարհահռչակ, հանճարեղ երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին: 2020 թ. դեկտեմբերի 6-ին ներկայացվել է ձայնասկավառակի նոր թողարկումը, որն իրականացվել է «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից. տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում առաջինը […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու դեղատան աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. ՀՔԿ

17:48 09.12.2020

2020թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում գործող դեղատանը ավազակային հարձակում է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ 2020թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը դեղ գնելու պատրվակով մուտք է գործել վերոնշյալ թաղամասում գտնվող դեղատուն, […]

̰
Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:31 09.12.2020

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները դեկտեմբերի 8-ին Պրահայի փողոցի մի տնից բերման են ենթարկել 49-ամյա Արթուր Ա.-ին, որը ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ […]

̰
Մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. գործն ուղարկվել է դատարան

17:17 09.12.2020

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել են «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2006-2019 թվականներին զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնավարման […]

̰
Իրական և կեղծ բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով զանգեր են կատարվում՝ տարածելով սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն. ԱԱԾ

17:12 09.12.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում իրական և կեղծ բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով (օրինակ +37494663096, 091805319, +37489648700, +37458913321, 088004418, 088007777, 093669120, 094560966) զանգեր են կատարվում տարբեր քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ու ՀՀ կառավարության անդամների՝ օտարալեզու խոսակցությունների միջոցով տարածելով սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ […]

̰
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

16:56 09.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ամասիայի, Արթիկի և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզում, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Թումանյան, […]

̰
Շինուհայր գյուղի մոտակայքում մեքենան սահել է մոտակա ձորը․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից 130 մ հեռավորության վրա

16:55 09.12.2020

Դեկտեմբերի 9-ին` ժամը 02։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորը։ Փրկարարները […]

̰
Ոստիկանությունը զբաղվում է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկելու դեպքով

16:49 09.12.2020

Ոստիկանությունը ահազանգ ստացել է Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարի վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում […]

̰
Սարդարապատում 10 հակակարկտային կայան է տեղադրվել

16:22 09.12.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Սարդարապատում 10 հակակարկտային կայան է տեղադրվել. շուրջ 1000.0 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում է ապահովվել: Այս մասին տեղեկացրին Արմավիրի մարզպետարանից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 20 մլն 100 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 40%` 8 մլն 40 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 60%` 12 մլն […]

̰
Արթուր Վանեցյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը

16:08 09.12.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր […]

̰
Նոր մարզագույք՝ Աշնակի դպրոցին

15:39 09.12.2020

Արագածոտնի մարզի Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցը մեկն է այն 16 հանրակրթական ուսումնական հաստատություններից, որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացրած մրցույթի արդյունքում ստացել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույք: Ծրագիրն իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Գույքի պաշտոնական […]

̰
Ջերմուկում սուբվենցիոն ծրագրով արևային կայաններ են կառուցվում

15:33 09.12.2020

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են արևային կայանների կառուցման աշխատանքներ։ Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից՝ ծրագրով նախատեսվում է Ջերմուկի «Զատիկ», Կեչուտի մանկապարտեզների և երկու արվեստի դպրոցների տանիքներին 300 կվ/ժ հզորությամբ ֆոտովոլտային վահանակների տեղադրում։ Ծրագրի արժեքը շուրջ 138,8 մլն դրամ է, կառավարության համաֆինանսավորումը՝ 90,2 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 48,6 մլն դրամ։

̰
Ոստիկանությունը օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է անում

15:01 09.12.2020

Դեկտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղի ունեցան անհնազանդության և բողոքի գործողություններ: Չնայած ոստիկանության կոչերին ու հորդորներին՝ նաև փողոցներ փակվեցին։ Ոստիկանությունն այդ ողջ ընթացքում պահպանել է հասարակական կարգը։ Որոշ դեպքերում, երբ խախտվել են այլ քաղաքացիների իրավունքները, ոստիկանության ծառայողները հորդորել են դադարեցնել գործողությունը։ Տեղաշարժի սահմանափակման գործողությունների ընթացքում, ցավոք, եղան նաև միջանձնային բախումների դեպքեր։ Այս պարագայում նույնպես ոստիկանությունն […]

̰
Տիգրան Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել

14:48 09.12.2020

Դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման […]

̰
Ի՞նչ կարող է փոխել քաղաքական դաշտում «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը. քննարկում խորհրդարանում

14:43 09.12.2020

ԱԺ-ն շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները: Մեկամսյա ընդմիջումից հետո նիստը վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այն սկսվել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, որոնց մասնակցել են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Բոլոր նախագծերն ընդունվել են, որից հետո խորհրդարանը շարունակել է «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանում պայթեցրել են «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի Lexus-ը. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալը

14:38 09.12.2020

Այսօր` դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamhyan.com-ը՝ ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։ […]

̰
Հակակոռուպցիոն իրական ու հետևողական պայքարը, որպես կանոն, բոլոր երկրներում իրականացվում է մեծ դժվարությամբ. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը

14:29 09.12.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր դեկտեմբերի 9-ն է՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրվա խորհուրդը կոռուպցիան իբրև հասարակությունների, պետությունների զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն ընդունելու և այդ ընդհանուր չարիքի դեմ համակարգված և անզիջում պայքար մղելու անհրաժեշտության համընդհանուր ամրագրումն է: Իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության կերտման ճանապարհը […]

̰
Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ենթակա չեն փոխանակման

14:25 09.12.2020

Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «Նրանք մեղադրյալի կարգավիճակում են և կալանավորված են»,- ասաց Եգանյանը: Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին […]

̰
BACK_TO_TOP