09:43 11.12.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից: Իր խոսքում փոխվարչապետը նշել է. «Այսօր մանրամասն քննարկելու ենք հարցեր, որոնք վերաբերում են գերիների փոխանակման բանակցությունների ընթացքին, անհայտ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու զոհվածների դիերի նույնականացման աշխատանքներին: […]
09:40 11.12.2020
Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․ «Հարգելի՛ ուղևորներ, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։
09:26 11.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի […]
08:10 11.12.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Դավիթաշեն 1-ին թաղ․ 4, 5, 6, 7, 9, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 24 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 97 շենք և հարակից ոչ […]
23:38 10.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Լոռու և Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքների, Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի […]
22:55 10.12.2020
Արցախի Հանրապետության քաղաքացիներին կտրամադրվի 250 հազար դրամ միանվագ աջակցություն, եթե նրանց բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Միջոցառմանը կարող են դիմել 2020 թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված չափահաս և անչափահաս […]
22:44 10.12.2020
Ըլլանք արթուն, միակամ եւ խոհեմ՝ հեռու մնալով ներքին առճակատում ու անհանդուրժողութիւն յառաջացնող մօտեցումներէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը։ Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի հայորդիներ, Հետեւեցէք ինչ կը կատարուի այսօր Պաքուի մէջ. լսեցէք Էրտողանի ու Ալիեւի խօսքերը հայութեան ու Հայաստանի մասին…: Ըլլանք արթուն, միակամ եւ խոհեմ՝ հեռու մնալով […]
22:33 10.12.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 շենքի 6-րդ հարկում ծուխ է նկատվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների […]
22:00 10.12.2020
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող ռազմական միջոցառման ժամանակ այդ երկրի նախագահը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և Երևանը [Հայաստանի Հանրապետություն] Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը կազմակերպողներին ու կատարողներին: Նշվածից բացի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահների ելույթները […]
21:51 10.12.2020
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ իրավապահներն օրերս ապօրինի թմրամշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին: Դեկտեմբեր 1-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները մայրաքաղաքի տարբեր փողոցներից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման […]
21:42 10.12.2020
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանե Գևորգյանը, մասնավորապես, նշեց. «Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում […]
21:30 10.12.2020
Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այդ մասին պատգամավորը նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում […]
21:19 10.12.2020
Այսօր Բաքվում զորահանդես է անցկացվել: Շքերթը Ալիևի հետ միասին ընդունել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով հատուկ այդ նպատակով էր ժամանել Բաքու: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:33 10.12.2020
Զախարովան ընդգծել է, որ երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական տրանսպորտային ուղիները։
20:21 10.12.2020
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղեկացնում է. «Ղարաբաղյան հակամարտության սրման առաջին իսկ օրվանից մենք ակտիվորեն ներգրավված ենք և աջակցում ենք անհայտ կորածներին և հակամարտության առնչությամբ պահվողներին վերաբերող հարցերի լուծմանը։ Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց ենք ընդունել մեր գրասենյակում՝ անհայտ կորածների ընտանիքներից։ Անհայտ կորած քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ […]
20:12 10.12.2020
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ.Մ.-ի կողմից դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա թթվասերի 2 տարաների գործարանային տեսքը կասկած է առաջացրել: Արդյունքում տարաների միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, հոգեմետ հանդիսացող, դիազեպամ հիշեցնող 930 դեղահաբ: Փաստի […]
19:57 10.12.2020
Գիշերօթիկ խնամքի հաստատությունների փոխարեն ճգնաժամային սպասարկման կենտրոնների վերակազմակերպումը մինչև տարեվերջ չի ավարտվի։ Տարբեր պատճառներով այն արդեն մեկուկես տարի է ուշանում է։ Ըստ ծրագրի՝ Հայաստանում ձևավորվելու են երեք ճգնաժամային աջակցության կենտրոններ՝ Շիրակի, Սյունիքի մարզերում և մայրաքաղաքում, որոնց կառուցվածքային ձևաչափը դեռ հստակեցված չէ։ Նախատեսված է՝ Գյումրիի երկու գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարման հիմքի վրա ճգնաժամային աջակցության կենտրոնը կգործի […]
19:43 10.12.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանին: «Մեր երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար պետք է կարողանանք ամուր պահել մեր ողնաշարը, պետական ինստիտուտների անխափան գործունեությունը, լինենք ամուր և միասնական»,- նշել է նախարար Պապիկյանը։ Ընդգծելով այն կարևոր դերակատարությունը, որն ունեցել է Թևոնյանը ՀՀ անկախության կերտման […]
19:40 10.12.2020
Գյումրիի քաղաքային բյուջեում փոփոխություններ են տեղի ունեցել: Տեղական բյուջեի մուտքերն ու եկամուտները ևս փոփոխվել են: Սա համայնքային ենթակայության կառույցների՝ համավարակով պայմանավորված, հարկադիր պարապուրդի հետևանքն է: Քաղաքապետարանն ավելի շատ ծախս է կատարել, քան եկամուտներ ունեցել: «2020-ի բյուջեն կփոփոխվի ծախսերի և եկամուտների մասերով: Մեր ունեցած բյուջեն կդառնա 4 մլրդ 576 մլն 450 հազար դրամ, իսկ ծախսային մասը […]
19:35 10.12.2020
ԱԺ նիստն այսօր անցել է կիսադատարկ դահլիճում: Այսօրվա օրակարգում եղել են մի շարք թեկնածուների ընտրություններ, որոնցից, սակայն, Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրությունները տեղի չեն ունեցել: Փոխարենը ԱԺ-ին է ներկայացվել Հաշվեքննիչ պալատի անդամի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուների ընտրության հարցը: ԿԲ խորհրդի անդամի թեկնածուին պատգամավորները հարցեր են ուղղել արտարժույթի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների […]
19:25 10.12.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայումս ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նիկողոսյանն ասել է, որ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն» ունի գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգ, որն այս պահին […]
19:15 10.12.2020
Պետական ֆինանսավորմամբ մշակվում է Շիրակի մարզի ռեգիոնալ հատակագիծը, որը ենթադրում է նաև Գյումրիի գլխավոր հատակագծի վերանայում: Այս մասին տեղեկացրել է քաղաքի գլխավոր ճարտարապետը՝ Գյումրիի ավագանու հերթական նիստում։ Այս հարցը տարիներով քննարկման առարկա էր, քանի որ 2005-ին հաստատված հատակագծից շատ շեղումներ կան: Ապօրինի կառույցների, կանաչ գոտիներում տեղադրված տնակների ապամոնտաժման հարցն անլուծելի է: Գյումրիի տնակային […]
19:11 10.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:
19:07 10.12.2020
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Լոռու և Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքների, Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Գյումրի, […]
19:00 10.12.2020
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի 1 շենքի 6-րդ հարկում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները […]
18:40 10.12.2020
Գյումրիի կենտրոնական հրապարակում այս տարի տոնածառ չի տեղադրվի, քաղաքը նաև տոնական լուսավորություն չի ունենա: Այս մասին որոշումն ընդունվել է Գյումրիի ավագանու այսօրվա նիստում: Ընդամենը նոր տարվա մուտքն ազդարարող պաստառներ կփակցվեն կենտրոնական հրապարակում և Անի թաղամասում, իսկ փոքրիկների համար ամանորյա տոպրակներ անպայման կգնվեն: Այսօրվա նիստում հաստատվել է նաև Գյումրիի զոհված, հաշմանդամ դարձած և անհետ կորած զինծառայողների […]
18:26 10.12.2020
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մասիսի բաժնում մի քաղաքացի հաղորդում տվեց, որ Այնթապ գյուղի ավտոտեխսպասարկման կետի դիմացից գողացել են բեռնատարի պահեստամասեր՝ պատճառելով զգալի վնաս։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց ճշտվեց կասկածյալների ինքնությունը։ Նրանք դեկտեմբերի 5-ին Նոր Խարբերդ գյուղից՝ իրենց մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Մեքենայում հայտնաբերվեց ջեռուցման 7 համակարգ։ Ըստ […]
18:18 10.12.2020
Կառավարությունն այսօրվա նիստում պատերազմի մասնակիցներին ու Արցախի բնակիչներին վերաբերող մի շարք որոշումներ է ընդունել և նշանակումներ կատարել: Մանրամասները՝ տեսանյութում:
18:06 10.12.2020
«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, սիրելի բարեկամներ, 72 տարի առաջ այս օրն ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը միջազգային հանրությանը լիազորեց կանխել և պատժել այն, ինչ նախկինում եղել է «հանցագործություն առանց անվանման», և որը բնորոշվեց որպես գործողություններ՝ կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ: […]