TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.22 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՌԴ-ն արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը ՀՀ Արմավիրի մարզից

12:48 09.12.2020

Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզորն» արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի և պղպեղի ներմուծումը՝ պայմանավորված մոզաիկա պեպինո վիրուսի տարածման հետ։ Այս մասին նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: «Ռոսսելխոզնադզորն» անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել լոլիկի և պղպեղի ներմուծումը, որոնք արտահանվում և/կամ արտադրվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Ռուսաստանի Դաշնության տարածք Pepino mosaic virus-ի մուտքը […]

̰
Կամքի ուժի և տոկունության մարմնավորում՝ Էմիկ Ավագյան #նորապագա

12:45 09.12.2020

Ժամանակակից աշխարհը լի է հնարավորություններով ու տեխնոլոգիաներով, որոնք մարդկանց թույլ են տալիս կատարելագործվել ու ստեղծել իրենց կյանքի համար լավագույն պայմանները։ Տասնամյակներ, ու նույնիսկ հարյուրամյակներ շարունակ համարվել է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ, հատկապես նրանք, ովքեր չէին կարողանում քայլել, չէին կարող հասարակության լիարժեք անդամ լինել։ Այս կարծիքը հատկապես ամրապնդում էր այն փաստը, որ մինչև 20-րդ դարի վերջ […]

̰
Շաբաթվա վերջում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Երևան և Բաքու

12:31 09.12.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Պատասխանելով սենատոր Բեն Քարդինի հարցին ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության […]

̰
Ծառայողական շները սեպտեմբերից հսկում են Բագրատաշենի անցակետով բեռնատարների հոսքը

12:25 09.12.2020

Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները և կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում: Նախապես իրականացվող վերլուծությունների արդյունքում առավել ռիսկային մեքենաները զննվում են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շների կողմից` չխոչընդոտելով մաքսատան բնականոն աշխատանքը:

̰
Նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

12:10 09.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու օժանդակությամբ, 2000 ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքը […]

̰
Մերօրյա հերոսների փոխաջակցության և համագործակցության նոր մոդել․ մեկնարկեց «Ավրորա» համայնք նախագիծը

11:56 09.12.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» համայնք նոր ծրագրի մասին, որը մշակվել է «Ավրորայի» մարդասիրական ու գործընկերային համայնքի եւ դրա ազդեցության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: «Ավրորա» համայնքը կմիավորի եւ կաջակցի անձնազոհ անհատներին ամբողջ աշխարհից, որոնք թեժ կետերում զբաղված են կենսական նշանակության գործունեությամբ: Մինչեւ ծրագրի մեկնարկն ստեղծվել է մանրամասն հարցաշար «Ավրորա» համայնքի պոտենցիալ անդամների համար, որպեսզի հստակ […]

̰
Կայացել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի նիստը

11:15 09.12.2020

Կայացել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի «Մարդու իրավունքները սպորտում» խորագրով 2-րդ նիստը: Նիստին մասնակցել են ավելի քան 60 մասնակիցներ, այդ թվում՝ Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք: Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Առցանց նիստի ընթացքում հիմնականում շեշտադրվել […]

̰
Վարդենիս-Սոթք հատվածում գնացքների շարժը 3 ժամով դադարեցվել է

11:08 09.12.2020

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:20-ին, ՃՏՊ է տեղի ունեցել Վարդենիս-Սոթք երկաթուղային հատվածում գտնվող չպահպանվող գծանցում: Դեռևս չպարզված պատճառներով գծանց դուրս եկած տրակտորը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Տրակտորի վարորդը հոսպիտալացվել է: Դեպքի պատճառները ներկայումս պարզում է Ճանապարհային ոստիկանությունը: Նշենք, որ գծանցումում, որտեղ տեղի է ունեցել պատահարը, առկա են նախազգուշացնող անհրաժեշտ նշանները: Բեռնատար գնացքի էլեկտրաքարշն էական վնաս […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1138 նոր դեպք, 21 մահ

11:02 09.12.2020

Դեկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144066 դեպք, որոնցից 120532-ն` առողջացած, 2393-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20540 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 535833 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3306 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1138 նոր դեպք: Ունենք 1385 առողջացած և մահվան 21 դեպք: […]

̰
Արարատ Միրզոյանը վերադարձել է ԱԺ. նիստը վարում է խորհրդարանի նախագահը

10:50 09.12.2020

ԱԺ-ն շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները: Երկար ընդմիջումից հետո նիստը վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով նոյեմբերի 9-ի գիշերվա դեպքերից հետո բուժում էր ստանում: Նիստը սկսվել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, որոնց մասնակցել են միայն «Իմ քայլի» պատգամավորները: Բոլոր նախագծերն ընդունվել են:

̰
Վերջին 5 օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է 5 նյութ

10:32 09.12.2020

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, իբր ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։ «Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ, որոնցից 2-ը՝ սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհի 27-37-րդ կմ հատվածում մառախուղ է

10:01 09.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզում և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, […]

̰
Ապաստարանների առկայությունը պարտադիր կդառնա. Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է նոր նորմերի մշակման գործընթաց

09:15 09.12.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ապաստարանների նորմերի մշակման գործընթաց, որով նոր շենքերի կառուցման, վերակառուցման ժամանակ ապաստարանների առկայությունը լինելու է պարտադիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը տեղեկացրեց, որ գործընթացը սկսվել է ընթացիկ տարվա հունիսից: «Պարտադիր պահանջներ են սահմանվում հատկապես նոր կառուցվող շենքերի համար, որտեղ ճարտարապետահատակագծային առաջադրանքն առանց […]

̰
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում և Թալինում

08:51 09.12.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Դաշտադեմ, Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Շղարշիկ, Եղնիկ, Իրինդ գյուղերի, Թալին քաղաքի 18-րդ թաղամասի գազասպառողների, «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ», «Քարավան», «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Թալինի ԱՏՃ-ի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

̰
Միայն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին․ Արա Այվազյան

08:43 09.12.2020

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի պարոն Լը Դրիան, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ այսօր գտնվել բարեկամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆրանսիացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:11 09.12.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 4 շենք, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենց 14 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 26, 49 շենք, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 81 շենք, Ավան […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

23:56 08.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Արթիկ քաղաքում, Աշոցքի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:55 08.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ […]

̰
Օձունում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Մղարթ բնակավայրի համայնքային դահլիճը

23:35 08.12.2020

Լոռու մարզի Օձուն համայնքում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Մղարթ բնակավայրի համայնքային դահլիճը։ Այս մասին տեղեկացրին Լոռու մարզպետարանից: Ծրագրով նախատեսվում է վերանորոգել բնակավայրի 200 քմ մակերես ունեցող հանդիսությունների դահլիճը: Շահառուները բնակավայրի 500 բնակիչներն են: Կստեղծվի 7-10 ժամանակավոր աշխատատեղ: Ծրագրի արժեքը՝ շուրջ 9,7 մլն դրամ, կառավարության համաֆինանսավորումը՝ 3,9 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 5,8 մլն դրամ։

̰
Դիտավան գյուղի սկզբնամասում «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ վարորդի վիճակը ծանր է

23:09 08.12.2020

Դեկտեմբերի 8-ին` ժամը 20:19-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած, առկա է գազի արտահոսք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, […]

̰
Արդյունավետ և անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ․ Արա Այվազյան

23:07 08.12.2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է. «Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ և անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Արցախի դեմ Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր և դրա արդյունքում ստեղծված […]

̰
Պատգամավորական մանդատը վայր դրած «Իմ քայլի» պատգամավորն աշխատանքի կանցնի կառավարությունում

22:45 08.12.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին, աշխատանքի կանցնի գործադիրում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու […]

̰
Տեղի է ունենում Արա Այվազյանի և Ժան-Իվ Lը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը

22:35 08.12.2020

Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Մերկասառույց, մառախուղ, ձյուն․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

22:16 08.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Արթիկ քաղաքում, Աշոցքի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ […]

̰
Մեկնարկել է Արա Այվազյանի և  Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպումը

22:09 08.12.2020

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Պահպանեք երթևեկության կանոնները և եղեք չափազանց ուշադիր․ Ոստիկանություն

21:52 08.12.2020

Հանրապետության գրեթե բոլոր հատվածներում սկսել է ձյուն տեղալ։ Որոշ հատվածներում տեղումներն անձրևի տեսքով են։ Երթևեկության անվտանգության տեսանկյունից սա նշանակում է, որ վարորդները այս եղանակի համար պետք է նախապատրաստեն մեքենան։ Ձմռանը ավելի հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ: Գլխավոր պատճառներից մեկն էլ, իհարկե, ձյունն է: Ձմռանը առաջին հերթին անհրաժեշտ է փոխել անվադողերը` անցնելով ձմեռային ռեժիմի: Ըստ […]

̰
Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

21:30 08.12.2020

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևան քաղաքի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ հատվածում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում կկատարվի նշված փողոցների առանցքային գծանշման տեղափոխություն և միաժամանակ՝ Հալաբյան փողոցից դեպի Շինարարների փողոց երթևեկության ուղղության աջ կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:

̰
Աջակցություն վարչապետին․ Փաշինյանի կողմնակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում

21:25 08.12.2020

Երեկոյան Հանրապետության հրապարակում հավաքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Ակցիայի կազմակերպիչներից են «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամները: Մասնակիցների թվում նաև պատերազմի մասնակիցներ ու զինվորների ծնողներ են եղել: Նրանք տարբեր վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին: Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել չտրվել սադրանքների, չգնալ բախումների: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կարեն Գրիգորյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնից

21:14 08.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գրիգորյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 11-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

21:09 08.12.2020

Սյունիքի փոխմարչզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Այդ մասին որոշումը տեղադրված է գործադիրի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

̰
BACK_TO_TOP