21:09 08.12.2020
Սյունիքի փոխմարչզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Այդ մասին որոշումը տեղադրված է գործադիրի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
20:58 08.12.2020
Արդեն տեղեկացրել էինք, որ 2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակված՝ ավտոմեքենայի սրահում գտնվող անձի կողմից՝ սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձով քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների և արցախցիների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում ՀՀ քրեական […]
20:50 08.12.2020
Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ «Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- գրել է նա։
20:44 08.12.2020
Այսօր Արցախից արձակուրդ է մեկնել ժամկետային զինծառայողների հերթական խումբը։ Զինվորները տանը կմնան 7 օր և կրկին ծառայության կմեկնեն դեկտեմբերի 14-ին։ Այս խմբի զինծառայողների մեծ մասն արձակուրդ չէր եկել ավելի քան մեկ տարի՝ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված։ Տղաներին դիմավորել են ծափողջույններով և գրկախառնությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:00 08.12.2020
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ավետ Ադոնցը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի մոտեցումները և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման, տեղահանված արցախահայության՝ […]
19:57 08.12.2020
Գյումրիում տեղի է ունեցել գրող-արձակագիր Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը։ Բոլոր պատմվածքները Լիլիթը գրել է Շուշիում ապրած տարիներին, բայց բոլորը Գյումրիի մասին են։ Հին քաղաքի նիստուկացն է, հայտնի թաղամասերում ընդունված ադաթները ու մականուն ունեցող գյումրեցիների հետաքրքիր պատմությունները: «Գիրքս գյումրվա բարբառով է, գյումրվա պատմություններ են, գյումրվա հին ու նոր դեմքերը։ Հավաքական կերպար է ինքը, հատուկ […]
19:24 08.12.2020
Այսօր կեսօրին մեկնարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ըննդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները: Դրանք տևել են շուրջ չորս ժամ: Մասնակիցներն ապակենտրոն սկզբունքով փակել են Երևանի հատկապես կենտրոնական փողոցները՝ երթևեկությունը կաթվածահար անելու համար: Իսկ Մյասնիկյան պողոտան, անհնազանդության ակցիաներ իրականացնողները «ԿամԱԶ»-ներով են փակել: Որոշ հատվածներում վիճաբանություն է սկսվել ակցիայի մասնակիցների ու անցորդների, վարորդների, շենքերի բնակիչների միջև: […]
19:12 08.12.2020
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները եղեգների միջից դուրս են բերել քաղաքացու դին։
18:56 08.12.2020
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]
18:48 08.12.2020
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Հրաչյա […]
18:41 08.12.2020
Շիրակի մարզում մարզային, հանրապետական ու միջպետական նշանակության բոլոր ճանապարհներին կատարվում են սպասարկման աշխատանքներ։ Աշոցքի, Ամասիայի, Անիի, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհները սպասարկող 4 ընկերություններն իրականացնում են ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Ամբողջ մարզի տարածքում 13 միավոր տեխնիկա է աշխատում։ Գյումրիում ևս փողոցների մաքրման աշխատանքներն առավոտվանից շարունակվում են։ Գյումրիում առաջին անգամ կոմունալ ծառայության աշխատակիցները […]
18:30 08.12.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները:
18:24 08.12.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործունեությունը: ԿԳՄՍ նախարարը փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի […]
18:18 08.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել Արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:
18:15 08.12.2020
ԱԺ-ում այսօր մեկնարկել է լիագումար նստաշրջանը, որի օրակարգում 27 հարց է ընդգրկված: Խորհրդարանական երկու ուժերի՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև քննարկումները հարթ չեն ընթացել։ Ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ուղերձի քննարկումը դարձել է վիճաբանության առարկա: Պատգամավորների 1/5-րդը առաջարկել է քննարկումն անցկացնել փակ ռեժիմով, ինչին «Լուսավոր Հայաստանը» դեմ է եղել: «Իմ քայլ»-ին հաջողվել է ընդունել փակ […]
17:59 08.12.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների ապացույցներ, որոնք կատարվել են էթնիկ հայերի նկատմամբ։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, […]
17:44 08.12.2020
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմության սկսած անհնազանդության գործողություններին։ Տեղի ունեցող իրադարձությունները Սիմոնյանը անվանել է էլիտաների հեղաշրջման փորձ՝ ասելով, որ մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Սիմոնյանի […]
17:39 08.12.2020
Հանրապետության վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում: Ակցիաների մասնակիցները հիմնականում փորձել են փակել բնակավայրերի գլխավոր փողոցները: Կան բերման ենթարկվածներ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:29 08.12.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա. նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ»։
17:16 08.12.2020
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել, շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվել և ՀՀ արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացնելու ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանվում […]
17:08 08.12.2020
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի հրամանով հաստատվել է 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը։ Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող […]
16:58 08.12.2020
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ՍՇՎ-ով պայմանավորված՝ հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։ «Հիվանդացության ցուցանիշը, նախորդ շաբաթվա հաﬔմատ, ըստ տարիքային խմբերի, ունի հետևյալ պատկերը. • մինչև 4 տարեկանների շրջանում գրանցված ցուցանիշն աճել է 1,5 անգամ, • 5-14 տարեկանների շրջանում` 1,7 անգամ, • 15-29 տարեկանների շրջանում` 1,4 անգամ, • 30-64 տարեկանների շրջանում` […]
16:49 08.12.2020
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պաշտոնական կայքը տեղեկացնում է. «ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները դեկտեմբերի 5-ին ամփոփվեցին ընդունող հանձնաժողովի 5-րդ նիստում։ Արդյունքում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով հնգամսյա դասընթացներին մասնակցելու հնարավորություն ստացան 770 դիմորդ, որոնցից 436-ը՝ քաղաքացիական անձինք, 282-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Ուսման հնարավորություն ստացած անձանցից 52-ն իգական սեռի ներկայացուցիչներ են։ Այս դժվարին […]
16:36 08.12.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում կանաչ (օրգանական) գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպմանը։ Հարթակի նպատակն է աջակցել և համապատասխան խորհրդատվություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը նշված ոլորտում ազգային քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և փոփոխման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) […]
16:30 08.12.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:15 08.12.2020
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը, որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի: Նախագծերով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների կամ օտարերկրյա պետությունների […]
16:07 08.12.2020
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 7-ին Դսեղ գյուղի իր տնից, իր կողմից շահագործվող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 35-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով Դսեղ գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել Ա. Թումանյանին, ինչի հետևանքով նա մահացել է, իսկ ինքը վախենալով՝ դեպքի […]
15:45 08.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Արագածոտնի մարզի Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Աշոցքի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, […]
15:19 08.12.2020
«Հարգելի՛ ուղևորներ Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- նշված է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան գրառման մեջ։
15:04 08.12.2020
ՀՀ ԱԳՆ-ը հրապարակել է ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովին։ «Հարգելի՛ նախագահող Ձերդ գերազանցություններ Տիկնայք և պարոնայք Թույլ տվեք սկսել իմ ելույթը՝ սրտանց շնորհավորանքներ հղելով Վիետնամի կառավարությանը և ժողովրդին՝ այս կարևոր միջազգային համաժողովը հյուրընկալելու համար։ Այս տարի լրանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325-րդ ուղենշային բանաձևի ընդունման 20-ամյակը, որը խթան […]