TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.12 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

9 դեպքով հաշվարկվել է ավելի քան 25 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

11:30 08.12.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 25.362.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական […]

̰
Դանակահարություն Երևանում․ Մաշտոցի բաժնի ոստիկանների բացահայտումը

11:27 08.12.2020

Դեկտեմբերի 4-ին, կեսգիշերին մոտ, բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել մի տղամարդ։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Այս հանգամանքը բարդացրեց իրավապահների աշխատանքը, սակայն բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին, և դեպքից կարճ ժամանակ անց արդյունք գրանցվեց։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով […]

̰
ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը պահանջում է հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

11:17 08.12.2020

ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հայտարարությունում ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին […]

̰
Ռազմագերիների հարցը կքննարկվի փակ ռեժիմով. «Իմ քայլին» հաջողվեց ձայներ ապահովել

11:03 08.12.2020

Ռազմագերիների վերաբերյալ քննարկումը փակ կամ բաց ռեժիմով անցկացնելու հարցի շուրջ ԱԺ-ում տարաձայնություններ կային: 20 րոպե ընդմիջում հայտարարվեց, մինչև «Իմ քայլի» պատգամավորները կհավաքվեին: Ընդմիջումից հետո էլ պարզվեց՝ պատգամավորների «կողմ» քվեարկության համար կոճակները չէին աշխատում: Որպեսզի այն փակ ռեժիմով անցկացվի, «Իմ քայլը» ստիպված եղավ երեք անգամ հայտարարել քվեարկության մասին: Ի վերջո, 68 կողմ ձայներով որոշվեց այն անցկացնել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 584 նոր դեպք, 28 մահ

11:02 08.12.2020

Դեկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142928 դեպք, որոնցից 119147-ն` առողջացած, 2372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20812 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 532527 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2302 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք: Ունենք 1498 առողջացած և մահվան 28 դեպք: […]

̰
Ռազմագերիների հարցով քննարկումը փակ կամ բաց ռեժիմով անցկացնելու հարցը՝ տարաձայնությունների առիթ. «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը» քառօրյան սկսել են վիճաբանությամբ

10:51 08.12.2020

ԱԺ-ում մեկարկել են հերթական քառօրյա նիստերը: Խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է օրակարգը, որում ընդգրկված է 27 հարց: Այնուհետ նա ներկայացրել է պատգամավորների 1/5-րդի առաջարկը, այն է՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող` հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում: Այն կարող է ընդունվել պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Լիլիթ Մակունցը հայտնել […]

̰
Հայտնի են «Harmonium OnlinePlus» առաջին երաժշտական միջազգային մրցույթի արդյունքները

10:26 08.12.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 26-ն իրականացրել է «Harmonium OnlinePlus» միջազգային երաժշտական մրցույթը (IMC): Մրցույթն անցկացվել է «Դաշնամուր» և «Լարային գործիքներ» անվանակարգերում։ Յուրաքանչյուրը բաղկացած էր երկու փուլից և ընդգրկում էր չորս տարիքային խմբեր: Մրցույթին մասնակցել են 31 երկրների 102 երիտասարդ երաժիշտներ, Հայաստանից՝ 25 հոգի: Հայ […]

̰
Արագածոտնի և Կոտայքի մարզի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

09:27 08.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է […]

̰
Գևորգ Սիմոնյանն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

09:15 08.12.2020

Գևորգ Սիմոնյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից: «Դիմումիս համաձայն ազատվեցի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կենտրոնի պրոֆեսիոնալ թիմին, որի գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեկուկես տարվա ընթացքում հնարավոր դարձավ իրականացնել մեծամասշտաբ փոփոխություններ, որոնք են․ Պատերազմի ընթացքում մեր վիրտուոզ այրվածքաբանների շնորհիվ որակյալ մասնագիտական բուժօգնություն են ստացել […]

̰
ԵԺԿ-ն կոչ է արել Եվրահանձնաժողովին հեշտացնել ԼՂ-ում ռազմագերիների և դիերի փոխանակման գործընթացը

08:22 08.12.2020

Տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի նիստը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը, քննադատել միջազգային կառույցների թույլ և անհամարժեք արձագանքը։ Նիստի արդյունքում տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԵԺԿ-ն նշել է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, վերահաստատելով իր լիակատար աջակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին` կապված […]

̰
Արմավիր քաղաքի և Նորավան գյուղի ջրամատակարարումը 10 ժամով կդադարեցվի

08:17 08.12.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08.00-18.00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Նորավան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:08 08.12.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 4-17, 21- 27, 31-38, 42-49, 51, 52, 53, 58, 59 շենքեր, Կարախանյան փ. 21, 22, 27, 31-38, 42-53, 58, 59 շենքեր, Խորենացու փ. 1, 2, 3, […]

̰
Մեկ օրում ավելի քան 770 փախստական է վերադարձել Ստեփանակերտ

00:09 08.12.2020

Ավելի քան 770 փախստականներ մեկ օրում վերադարձել են Ստեփանակերտի իրենց տները, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով ավտոբուսներ են ուղեկցել։ Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 778 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

00:00 08.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է։ […]

̰
ՀՀ ու ԱՀ ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց

23:43 07.12.2020

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ նոր զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: «Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:30 07.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։   Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում […]

̰
Սյունիքի փոխմարզպետը հերքում է Արավուս գյուղի հատվածում տարածքները զիջելու մասին լուրը

22:55 07.12.2020

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հերքում է լուրերը, թե մարզի Արավուս գյուղի հատվածում հայկական կողմը ադրբեջանական կողմին տարածքներ է զիջել: Սյունիքի փոխմարզպետն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Դեկտեմբերի 6-ին կորպուսի հրամանատարի հետ միասին հանդիպել են ադրբեջանական կողմին և քննարկել բնագծերը: Դրանք որոշակի հետ են բերվել, սակայն Լաչինի վարչական տարածքում: Սյունիքի վարչական տարածքից և Հայաստանի պետական […]

̰
Լավրովը խոսել է Կովկասը կայունության տարածաշրջանի վերածելու հեռանկարից, Այվազյանը՝ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքից

22:51 07.12.2020

Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Նա այսօր հանդիպել է ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի արտգործնախարարը նախ հիշատակել է Սպիտակի երկրաշարժի տարելիցը և ցավակցություն հայտնել այս կապակցությամբ: Այնուհետև կողմերը մանրամասն քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, իսկ ավարտին հանդես եկել մամուլի ասուլիսով: Կողմերը շեշտել են, որ […]

̰
Որքանով և ինչպես է լուծվել անօթևանության խնդիրը. առցանց քննարկում

22:36 07.12.2020

«Անօթևանության խնդիրը՝ 32 տարի անց». այս թեմայով  այսօր հեռավար քննարկում է կազմակերպվել: Այստեղ էլ խոսվել է արված ու այդպես էլ չարվածի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոստիկանությունը կոչ է անում օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման

22:17 07.12.2020

Ոստիկանությունը կոչ է անում օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման: ՀՀ ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլո՜ր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ: Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները: Հիշեք, […]

̰
1988-ի ավերիչ երկրաշարժից 32 տարի անց․ «Հորիզոնի» հերթական հետհայացքը հետերկրաշարժյան տարիների արածին ու չարածին

21:36 07.12.2020

1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է 32 տարի։ Դեկտեմբերի 7-ի շուրջ 10 բալ ուժգնությամբ երկրաշարժը,  ըստ պաշտոնական տվյալների, խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք։ Մարդկային կյանքերը ամենամեծ ու ամենադաժան կորուստն էին, որ երբեք չեն հատուցվելու։ Մյուսը՝  նյութական կորուստներն են, որոնց  զգալի մասը  վերականգնված է, թեև անցած 32 տարիները բավարար էին աղետի գոտին մի քանի անգամ […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել. մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

21:10 07.12.2020

Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ հնչած կրակոցներից 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ ժամը 16։57-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են […]

̰
Աղետի գոտու 570 ընտանիքների համար 2018-20-ին լուծվել է բնակարաններով ապահովման հարցը. Մանե Գևորգյան

20:59 07.12.2020

Կառավարությունը աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդրի լուծումը վերջին 2,5 տարվա ընթացքում պահել է մշտական ուշադրության կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ «2018-2020 թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափն՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է […]

̰
Հարգանքի տուրք երկրաշարժի զոհերի հիշատակին․ վարչապետ Փաշինյանն այցելել է Գյումրի

20:45 07.12.2020

Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները Գյումրիում սկսվել են Սուրբ Յոթ վերք եկեղեցում մատուցված  պատարագով: Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարվել է հոգեհանգստի կարգ: Ֆրիդ Սողոյանի «Անմեղ զոհերին և բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ  ժամը 11 անց 41-ին ծաղկեպսակ է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

20:37 07.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է։ […]

̰
ԱՀ ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները

20:31 07.12.2020

Այսօր կրկին այցելել եմ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, հանդիպել Քաշաթաղի շրջանի վարչակազմի պատասխանատուների, գյուղապետերի և բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Հանդիպման ընթացքում պատասխանել եմ մեր քաղաքացիների հուզող հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով թե’ […]

̰
Երևանում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը ծնվել է 432 երեխա

20:27 07.12.2020

Երևան քաղաքում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 432 երեխա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևան քաղաքում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 432 երեխա՝ 234 տղա և 198 աղջիկ»,- ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

̰
Չավուշօղլուն հայտարարել է` Թուրքիան աչք չունի Հայաստանի հողերի վրա

20:11 07.12.2020

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի միջոցով խոսել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից կազմակերպված Արևելյան Միջերկրածովյան սեմինարի ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Չավուշօղլուն իր ելույթում տարածաշրջանային տարբեր թեմաներից զատ անդրադարձել է նաև Հայաստանին։ «Մենք շատ ուժեղ ենք և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, թե […]

̰
Սպիտակի օջախային գոտում 32 տարի անց հետցնցումները շարունակվում են. սեյսմաբան

19:58 07.12.2020

Սպիտակի օջախային գոտում հետցնցումները 32 տարի անց դեռ շարունակվում են: Այս մասին նշել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը: Ըստ նրա՝ Սպիտակի օջախային գոտում պարբերաբար թույլ ցնցումներ են գրանցվում: «Հետցնցումները կարող են 100 տարի տևել, 30 տարին արդեն անցել է : Սա բնական պրոցես է, բայց ուժեղ երկրաշարժեր, որոնք ծանր հետևանքներ […]

̰
Սահմանագոտու վերահսկողությունն ու պաշտպանությունն ամուր է․ ՀՀ ՊՆ

19:52 07.12.2020

Զինված ուժերի զորամասերում շարունակվում է մարտական հերթապահության իրականացման գործընթացը: Զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները զինծառայողներին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։

̰
BACK_TO_TOP