TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.06 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք, 18 մահ

11:02 07.12.2020

Դեկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142344 դեպք, որոնցից 117649-ն` առողջացած, 2344-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 530225 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1349 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 407 նոր դեպք: Ունենք 853 առողջացած և մահվան 18 դեպք: […]

̰
Պոլիկլինիկայի տնօրենի կողմից խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք է կատարվել․ գործն ուղարկվել է դատարան

10:58 07.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, 2001թ. հունվարից մինչև 2019թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և իրականացնելով վարչատնտեսական, […]

̰
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%

10:46 07.12.2020

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.6%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը նախորդ ամսվա նկատմամբ)` 1.3%: Այս մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։ Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.0-1.5%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Աշտարակ և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական […]

̰
Մայր տաճարը վերականգնող ճարտարապետն ու հոգևորականները կոչ են անում զբոսաշրջիկներին սխալ տեղեկություն չտալ

10:15 07.12.2020

Ս. Էջմիածնի պատի հարթաքանդակը ոչ թե Շահ Աբասին է պատկերում, այլ Անտոն չելեպի Սարոյանին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Մայր տաճարը վերականգնող ճարտարապետն ու հոգևորականները կոչ են անում զբոսաշրջիկներին սխալ տեղեկություն չտալ: Տաճարի հյուսիսային զանգակատան պատի հարթաքանդակը ոչ թե պարսից Շահ Աբասին է պատկերվում, այլ՝ եկեղեցու բարերարին:

̰
Շենգավիթ վարչական շրջանում աղբաման է այրվել

09:49 07.12.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից հայտնում են, որ  մայրաքաղաքում կրկին աղբաման է այրվել։ «Շենգավիթ վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»,-նշված է լուսանկարներին կից։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 07.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը սպասվում են […]

̰
Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից. ՄԻՊ

23:55 06.12.2020

Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են: Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն  է տեղում

23:42 06.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի […]

̰
Մեկ օրում ավելի քան 850 փախստական է վերադարձել Ստեփանակերտ

23:10 06.12.2020

Ավելի քան 850 փախստականներ են վերադարձել Ստեփանակերտի իրենց տները, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով հերթական ավտոբուսներն են ուղեկցել։ Երևան քաղաքից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 859 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Վանաձորում ապաստանած արցախցի 55-ամյա Հայկազն ու Ռուզանն ընտանիք են կազմել

23:03 06.12.2020

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը սիրահարվել են և այսօր ընտանիք կազմել: Լուսանկարներն ու տեսանյութը տեղադրել է կացարանի տնօրեն Լիլիա Աբրահամյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուզաննայի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում և ոչ մեկի աչքից: Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետև արդեն՝ […]

̰
Sotheby’s աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու կտավը վաճառվել է 3,1 միլիոն  դոլարով

21:45 06.12.2020

Ռուս նկարիչների ստեղծագործությունների վաճառքից Sotheby’s աճուրդի տան գոյացած հասույթը գերազանցել է 18 միլիոն դոլարը:Այս մասին  հաղորդում է «Իզվեստիա»-ն ։  Ամենաթանկ լոտով վաճառվել է  հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավաբեկություն Սև ծովի ափին» կտավը , այն կազմել է 3,1 միլիոն դոլար: Վաճառքի են հանվել նաև նկարիչներ Կոնստանտին Սոմովի և Հենրիխ Սեմիրադսկու գործերը ։  Այժմ Sotheby’s աճուրդի […]

̰
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է արգելապատնեշին և բռնկվել․կա զոհ

21:38 06.12.2020

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է բեռնատար․ վարորդը գտնվում է ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Հ․, ծնված 1979 թ.) բախվել է […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար

21:20 06.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր քաղաքներում, […]

̰
Կառավարությունը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ

20:40 06.12.2020

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման […]

̰
Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և 35 մետր գլորվել ձորը

19:30 06.12.2020

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակի լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչիկ Մ․, ծնված 1990 թ.) բախվել է ճանապարհի […]

̰
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

19:15 06.12.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են , որ առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների վարորդներին հորդորում են տվյալ ուղղությամբ չերթևեկել և խստորեն հետևել ինչպես ոստիկանության ցուցումներին, այնպես և […]

̰
Փաստաբանների մասնագիտական տոնը շնորհավորել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը

19:10 06.12.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է փաստաբաններին մասնագիտական տոնի առիթով․  «Շնորհավորում եմ ձեզ փաստաբանի օրվա առիթով: Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս: Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը: Այս կերպ է փաստաբանի աշխատանքը դառնում արդյունավետ մեզնից յուրաքանչյուրին […]

̰
Խարբերդի ամառանոցների տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

17:45 06.12.2020

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է վառելափայտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։25-ին։ […]

̰
Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է

17:30 06.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր, Գեղարքունիքի […]

̰
Բռնության կոչեր հնչեցրած անձն ազատ է արձակվել ․ՀՀ դատախազի խորհրդական

17:09 06.12.2020

«Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ։ Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»։ Այս մասին ֆեյսբուքյան […]

̰
Դեկտեմբերի 7-ին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման առանցքային թեման նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական ընթացքն է

15:59 06.12.2020

Երկու երկրների արտգործնախարարների  բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության,ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍՏՀԿ-ում և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների  համաձայնեցման հարցերի լայն  շրջանակը:Այս մասին ասվում է  ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Տեղի կունենա կարծիքների բովանդակային փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: Կքննարկվի Ռուսաստանի արտգործնախարարության և Հայաստանի արտգործնախարարության 2020-2021 թվականների […]

̰
Բերձոր և Աղավնո համայնքների բնակիչները Երևանում բողոքի ակցիա են անցկացրել

15:40 06.12.2020

Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների բնակիչները: Մի քանի տասնյակ քաղաքացիներ են մասնակցել ակցիային, նրանք պահանջել են Բերձորի կարգավիճակի հստակեցում, որով պայմանավորված՝ կկարողանան նաև իրենց հետագա անելիքները որոշել: Մինչ այդ քաղաքացիները Հայաստանում կենցաղային պայմանները ապահովելու, աշխատանքի և այլ խնդիրներ են ունենում, որոնք ևս, նրանց խոսքերով, չեն լուծվում:

̰
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը կմեկնի Մոսկվա

12:04 06.12.2020

Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ Տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ։

̰
Ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը

11:56 06.12.2020

2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակվել էր տեսաուղերձ, որտեղ ավտոմեքենայի սրահում գտնվող 4 անձանցից առջևի ձախ նստատեղին նստած անձը քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ հնչեցնում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ դրանք զուգակցելով վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններով:Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Այդ տեսաուղերձն արձանագրվել […]

̰
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 978 նոր դեպք,առողջացել է ևս 730  մարդ

11:13 06.12.2020

Դեկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 141937 դեպք, որոնցից 116796-ն` առողջացած, 2326-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22227 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 528876 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2728 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 978 նոր դեպք: Ունենք 730 առողջացած և 17 մահվան դեպք: […]

̰
ՃՏՊ Կապան քաղաքում․ կան տուժածներ

10:20 06.12.2020

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22։59-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Արտակ Թ․, ծնված 1987 թ․) և «Lada Priora» (վարորդ՝ Սասուն Գ․, ծնված 1990 […]

̰
Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում ձյուն է տեղում

09:54 06.12.2020

 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի Գորիս և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է։ Սյունիքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:50 05.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 5-7-ը՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-10-ը […]

̰
Ձեռք ենք բերել նոր ապացույցներ ադրբեջանական ԶՈւ կողմից քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքի կիրառության վերաբերյալ. ՄԻՊ

22:42 05.12.2020

Այսօր մեր աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ձեռք ենք բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը: Բժիշկների եզրակացությամբ՝ […]

̰
Հանրահավաք Ազատության հրապարակում․ ընդդիմությունը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը

22:26 05.12.2020

Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը: Նրանց միացել են նաև մտավորականներ: Հանրահավաքը  սկսվել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի աղոթքով: «Փրկության շարժում» կոչվող նախաձեռնության անդամները կարծում են, որ պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Ընդդիմադիր ուժերն առաջարկում են ստեղծել անցումային կառավարություն, որի վարչապետը […]

̰
BACK_TO_TOP