TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.12 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայտնի են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը

19:40 07.12.2020

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը: «Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100.000 դրամ ստանալու իրավունք, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի անչափահաս երեխա: Հատուցումներ ստանալու համար ընտանիքի անդամները պետք է դիմեն մարզպետարան կամ թաղապետարան, որտեղ նրանց օգնում են կազմել դիմումներն ու պատրաստել ամուսնաընտանեկան կապերը հաստատող փաստաթղթերը»,- […]

̰
12 օր փլատակների տակ մնացած և հրաշքով փրկված պատանու պատմությունը․ 32 տարի անց Արթուրը  կիսվում է անջնջելի հիշողություններով

19:30 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին հաջորդած օրերին ավերակ քաղաքում կազմակերպվեցին անհետ կորած մարդկանց փնտրելու, գտնելու աշխատանքներ, բացվեցին որոնումների շտաբներ, որոնք փորձում էին կանոնակարգել հազարավոր զոհերի հուղարկավորության ու ողջ մնացածներին օգնելու հարցերը։ Այդ օրերին էր, որ նաև Լենինականի միակ թերթի խմբագրությունը դարձավ ընտանիք, երեխա ու ծնող կորցրած գյումրեցիների համար օգնության օղակ։ «Հիշողություն» թերթը տեղեկություն ստանալու և փոխանցելու հուսալի միջոց […]

̰
ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ և սահմանամերձ շրջաններ

19:20 07.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մարզային այցերը սկսել է սահմանապահ և սահմանամերձ շրջաններից: Առաջին կանգառը եղել է Տավուշի մարզը, հետո՝ Արարատն ու Սյունիքը: Նախարարը մեծ կարևորություն է տալիս այդ հենակետերում փրկարար ուժերի կողմից իրականացվող ծառայությանը: Վերջիններիս ներգրավվածությունը հակառակորդի հետ շփման գծում, ըստ նախարարի, ներկա իրավիճակում առավել քան անհրաժեշտ է: Նախարար Փիլոյանն այցերի ընթացքում ծանոթացել է […]

̰
ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է դեկտեմբերի 8-ին գումարվող նիստերի օրակարգային նախագծերը

19:07 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

18:52 07.12.2020

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են  այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումները: ՀԱՊԿ […]

̰
Արդիական է միևնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը․ ՀՀ ԱԺ նախագահ

18:40 07.12.2020

88-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․ «Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետևանքները։ Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը և շտկելու մեջքը։ Այսօր, ավելի քան երբևէ, […]

̰
Աղետից 32 տարի անց քանի տնակ դեռ կա Գյումրիում

18:15 07.12.2020

Աղետից 32 տարի անց Շիրակի մարզում դեռ 3600 տնակ կա, որից 2800-ը՝ Գյումրիում։ Այս թվային տվյալները ստացվել են կառավարության որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի ուսումնասիրման ու քարտեզագրման արդյունքում։ Հաշվառվել են ոչ թե ընտանիքներն, այլ ժամանակավոր կացարանները, որոնց մի մասն էլ բնակեցված չէ, կամ տարիների ընթացքում մի քանի սեփականատեր է փոխել։ Այդ տնակներում ապրում են նրանք, որոնք […]

̰
Հայ խորհրդարանականների հանդիպումը ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ

17:55 07.12.2020

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ռուբեն Ռուբինյանը և պատվիրակության անդամներ Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Հայ խորհրդարանականները մանրամասներ են ներկայացրել Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ, ընդգծել ռազմական գործողություններում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստը: Նշվել է, որ պատերազմի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

17:46 07.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
Գերիների ազատ արձակումը և զինծառայողների մարմինների փոխանակումը գլխավոր հարցն է. ՀՀ ՄԻՊ-ը Չեխիայի դեսպանին է փոխանցել դաժանությունների ապացույցներ

17:31 07.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին։ Հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու և նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելու հետևանքով մարդիկ […]

̰
Հաստատվել են օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը

17:26 07.12.2020

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2020-2021 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը։ Համաձայն ընթացակարգերի՝ օլիմպիադաների բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում, երկրորդ փուլը՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/, իսկ երրորդ փուլը՝ ՀՀ ԿԳՄՍ […]

̰
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը` որպես գլոբալ խնդիր. Առողջապահության նախարարություն

17:20 07.12.2020

  ՀՀ առողջապահության նախարարությունը հակաբիոտիկային կայունության մասին հոդված է հրապարակել. «Արդեն խոսել ենք բակտերիաների այն հատկությունների մասին, որոնք էվոլյուցիայի ընթացքում դրանք ձեռք են բերել հակաբիոտիկներից պաշտպանվելու համար` ձևավորելով հակաբիոտիկային կայունություն: Ալեքսանդր Ֆլեմինգը պենիցիլինի հայտնաբերման կապակցությամբ Նոբելյան մրցանակ ստանալիս իր ելույթի ընթացքում նախազգուշացրել է, որ «դժվար չէ մանրէները դարձնել պենիցիլինի հանդեպ կայուն», և որ մարդիկ կարող […]

̰
Այսօր Գյումրիում, Շիրակամուտում, Սպիտակում և Վանաձորում հարգանքի տուրք եմ մատուցել 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին․ Նիկոլ Փաշինյան

17:13 07.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Այսօր Գյումրիում, Շիրակամուտում, Սպիտակում և Վանաձորում հարգանքի տուրք եմ մատուցել 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին»:

̰
Պուտինը և Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հարցը

17:05 07.12.2020

Ընդգծվել է հակամարտությունից տուժած բնակչության հրատապ կարիքները հոգալու կարևորությունը:

̰
Բնակարանային գողություններ Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում․ կասկածվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է

17:00 07.12.2020

Դեկտեմբերի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի մի տնից գողություն է կատարվել: Բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Ըստ նախնական տվյալների՝ գաղտնի հափշտակությունը կատարվել էր 2019 թ. նոյեմբերից մինչև այս տարվա դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Տանտերերը Ռուսաստանի Դաշնությունում էին: […]

̰
Շվեդիան և Հայաստանը շարունակական համագործակցության ավանդույթ են ձևավորում. ԱԻՆ

16:50 07.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 1988 թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժից 32 տարի անց Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը՝ MSB-ն, վերադարձել է Հայաստան՝ աջակցելու Արտակարգ իրավիճակների նախարարությունում բնակչության պաշտպանության համակարգի զարգացմանը։ «Ես հպարտ եմ, որ այս առաքելության մաս եմ կազմում։ Հայաստանում մեր գործընկերը՝ ԱԻՆ-ը, այս ծրագիրն իրականացնելու ցանկություն է հայտնել, որը նախարարության հնարավորությունները զարգացնելու կարևոր գործոն […]

̰
Մարաշի ոստիկանները 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

16:40 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի համայնքային ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ Սարի թաղում բնակվող 31-ամյա մի տղամարդ տանը թմրամիջոց է պահում։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ տղամարդու ավտոտնակում հայտնաբերվեցին տարբեր փաթեթներով ընդհանուր 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ ու կաթուցիչներ, որոնք առգրավվեցին։ Տղամարդը բերման է ենթարկվել […]

̰
«Ryanair»-ը երբևէ չի հայտնել թռիչքների դադարեցման մասին. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանումը

16:08 07.12.2020

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ այժմ ինչպես «Ryanair» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ընկերություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ COVID-19 համավարակով պայմանավորված։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանման մեջ ասվում է. «Հայտնում ենք, […]

̰
Խանութի ուղղությամբ կրակոցներ արձակած անձին ու հրացանը Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերել են

15:59 07.12.2020

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արծվաբերդ թաղամասում կրակել են մթերային խանութի ուղղությամբ, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են: Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Կրակոցների հետևանքով վնասվել էր նաև խանութի սրահը: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ որսորդական հրացանից էին կրակել, իսկ թե ով, ինչ հանգամանքներում՝ դեռ հարկավոր էր […]

̰
Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր է դուրս գալիս թեժ փուլից

15:05 07.12.2020

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դեռ գտնվում է թեժ փուլից դուրս գալու ընթացքում: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երկուշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների բացման ժամանակ: «Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ես կցանկանայի նշել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության […]

̰
Մեքենան բախվել է հողաթմբին և այրվել. վարորդը մահացել է

14:44 07.12.2020

Դեկտեմբերի 6-ին` ժամը 15։30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 42-րդ կմ-ին «ԿամԱԶ-55111» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել և բեռնատարն այրվել է. 47-ամյա վարորդ Վանիկ Հովեյանը մահացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն:

̰
ՀՀ և ԱՀ Ազգային ժողովի նախագահները հանդիպել են

14:17 07.12.2020

Հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք, որ թե’ Հայաստանում, և թե’ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունությունն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

14:08 07.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր։ Ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Այնուհետև վարչապետն ուղևորվել է Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի […]

̰
Արթուր Դավթյանը ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները հանրապետությունում զենքի ապօրինի շրջանառության բացահայտման ուղղությամբ

13:47 07.12.2020

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանության համար ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների և ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: Վերջինիս վկայությունն են Արցախից դեպի Հայաստան ապօրինաբար զենք և ռազմամթերք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը, դրանցով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերը։ Ռազմական գործողությունների ավարտից հետո […]

̰
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

13:40 07.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տավուշի […]

̰
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

13:08 07.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988թ Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահին ուղեկցել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

̰
Դեկտեմբերի 4-7-ը բացահայտվել է հանցագործության 102 դեպք

13:00 07.12.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 15, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և ծեծի՝ 3-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից […]

̰
Հիշեցում ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով ապօրինաբար զբաղվելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

12:50 07.12.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն՝ գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, […]

̰
Տասնյակ հարցեր, մեծ թվով ելույթներ. ԱԺ-ում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ

12:40 07.12.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվում են խորհրդարանական լսումներ, օրակարգում «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է: Խմբակցության ղեկավարը ներկայացրել է 13 կետից կազմված իրենց ճանապարհային քարտեզը, որից հետո ներկաները զեկուցողին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Լսումների ավարտին ներկաներին ելույթների հնարավորություն կտրվի, որի համար հերթագրվել է ավելի […]

̰
Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

12:36 07.12.2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր են փոխանակվել օրակարգային մի շարք հարցերի շուրջ:

̰
BACK_TO_TOP