21:30 14.11.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:
Արդյունքում, Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:
Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաև մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ, չտրվել սադրանքներին և ըստ այդմ վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:
Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսոևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...