Անհրաժեշտ է համահայկական միասնականություն. Ուկրաինայի հայերի միություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

Անհրաժեշտ է համահայկական միասնականություն. Ուկրաինայի հայերի միություն

09:40 11.11.2020

Կիևում նոյեմբերի 10-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության Կիևի և Երևանի օպերատիվ շտաբների համատեղ նիստը՝ Հայաստան օգնության տրամադրման և կազմակերպման հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ հայրենակիցներին օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատանքներրի համակարգմանն ուղղված քննարկումներից բացի, նիստի մասնակիցներն Արցախում և Հայաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան:

«Ուկրաինայի Հայերի Միությունը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին պահպանել կայունություն, իսկ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել երկրի Սահմանադրությանը համապատասխան: Մեզ բոլորիս պետք է համահայկական միասնականություն՝ հաղթանակին հասնելու համար: Արցախում ռազմական գործողություններ սկսելու առաջին իսկ օրվանից ու մինչ օրս՝ Ուկրաինայի հայերի միության կողմից հսկայական աշխատանք է տարվել համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք տուժել են պատերազմի հետևանքով:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում սրտացավ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չմնացին մեր պատմական հայրենիքի համար դժվար օրերին և իրենց օգնությունը ցուցաբերեցին: Մեր միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք օգնել պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած մարդկանց: Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում պահպանել հանգստություն և չկորցնել ոգու արիությունը: Խնդրում ենք լինել ուշադիր և չտրվել սադրանքների»,-ասված է հայտարարությունում:

Նիստը, որ անցկացվեց կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, հատուկ ուշադրություն հատկացվեց Ուկրաինայում բնակվող հայրենակիցների անվտանգության խնդրին: Առանձնահատուկ շեշտվեց օրենքներին հետևելն ու պրովոկացիաներին ոչ մի կերպ չենթարկվելու անհրաժետությունը:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ Փարքերը

16:40 28.07.2025

Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ Փարքերը

Աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն ունի միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը: «Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, […] ...

Պահպանենք անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը․ փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնում

16:34 28.07.2025

Պահպանենք անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը․ փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնում

ՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց հետևանքով բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով հուլիսի 14-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների և էկոպարեկային ծառայողների հետ համատեղ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում 24-ժամյա […] ...

Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները

16:27 28.07.2025

Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, […] ...

12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ

16:20 28.07.2025

12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ

Ջրային մարզաձևերի մեծահասակների աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ լողորդ Յու Ցզիդին երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի մեդալի համար: 12-ամյա չինուհին 200 և 400 մետր անհատական լողում, ինչպես նաև 200 մետր բաթերֆլայում հաղթահարել է որակավորման փուլը: ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:14 28.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 29-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Գ․ Նժդեհի, Հրանտ Վարդանյան, Շիրակի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը. Գլխավոր դատախազություն

16:07 28.07.2025

Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը. Գլխավոր դատախազություն

Գեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, […] ...

BACK_TO_TOP